Գիլյոմ (Տրիպոլիի կոմս)
Գիլյոմ (Գիլյեմ) Ժուրդեն կամ Ջորդան[1] (կատ.՝ Guillem Jordà, ֆր.՝ Guillaume Jourdain, 1079 - 1110, Տրիպոլի), Սերդանի, Կոնֆլանայի և Բերգիի կոմս սկսած 1095 թվականից, Տարտուսի կոմս, Տրիպոլի կոմս սկսած 1105 թվականից։
Գիլյոմ Իորդան կատ.՝ Guillem Jordà ֆր.՝ Guillaume Jourdain | ||
| ||
---|---|---|
1095 - 1109 | ||
(Գիլյեմ II անվան տակ) | ||
Նախորդող | Գիլյեմ I | |
Հաջորդող | Բերնար I | |
| ||
1095 - 1109 | ||
(Գիլյեմ II անվան տակ) | ||
Նախորդող | Գիլյեմ I | |
Հաջորդող | Բերնար I | |
Մասնագիտություն՝ | գահի խնամակալ | |
Ծննդյան օր | 1079 | |
Վախճանի օր | 1109 | |
Վախճանի վայր | Տրիպոլի | |
Դինաստիա | Բերսելոնի տոհմ, Սերդանի ճյուղ | |
Հայր | Գիլյեմ I | |
Մայր | Սանչա Բարսելոնցի |
Սերդանի կոմս Գիլյեմ I Ռամոնի և Սանչի Բարսելոնցու որդին։
Կենսագրություն
խմբագրելՀոր մահից հետո Գիլյոմը ժառանգել է Սերդանի, Կոնֆլանի և Բերգայի կոմսությունները։
1096 թվականին Գիլյոմի մորեղբայրը՝ Ռայմունդ IV-ը, մեկնում է խաչակրաց առաջին արշավանքին մասնակցելու։ Նրա բանակում մեկնում է նաև Գիլյոմը։ Ռայմոնդ IV-ի մահից հետո, օգտվելով իր ավագ որդու՝ Բերտրանի և մյուս որդու՝ Ալֆոնս I-ի բացակայությունից, Գիլյոմը իրեն հռչակում է Տրիպոլիի կոմս։ Կոսմսությունը բաղկացած էր Տարտուս և Ջբեյլ քաղաքներից, իսկ Տրիպոլին դեռ պետք էր հաղթեր և դուրս գար սելջուկների տիրապետությունից։
Մի քանի տարի անց Բերտրան Տուլուզցին հայտնվում է Սուրբ Երկիր, որպեսզի ընդունի հոր ժառանգությունը։ Դատավորի դերը խաղաց թագավոր Բալդուին I-ը, նա առաջարկում էր Տրիպոլի կոմսությունը կիսել երկու հավասար մասի։
Քաղաքի պաշարման ժամանակ, նա վիրավորվում է հակառակորդի հարվածից և շուտով մահանում է։ Բերտրանը դարձավ կոմսության միակ կառավարիչը։
Գիլյոմը կին և երեխաներ չի ունեցել։ Իր կատալոնական ամբողջ սեփականությունը ժառանգել է իր փոքր եղբայր Բերնար I-ը։
Աղբյուրներ
խմբագրել- Guillem Jordan de Cerdanya|accessdate=2013-01-26
- «Каталонские графства». Реконкиста. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.