Բերտրան դը Բորն

ֆրանսիացի գրող

Բերտրան դը Բորն (ֆր.՝ Bertran de Born, 1140 - 1215), տրուբադուր, միջնադարյան պրովասալական քնարերգության խոշոր ներկայացուցիչ։

Բերտրան դը Բորն
ֆր.՝ Bertran de Born
Դիմանկար
Ծնվել է1140[1]
ԾննդավայրՊերիգոր, Դորդոն, Աքվիտանիա
Մահացել է1215[2]
Մահվան վայրՍըենտ Տրի
ՔաղաքացիությունFlag of France (XII-XIII).svg Ֆրանսիա
Մայրենի լեզուOld Occitan?
Մասնագիտությունտրուբադուր, բանաստեղծ, ազնվական և կոմպոզիտոր
Bertran de Born Վիքիպահեստում
Բերտրան դը Բորն. Ֆրանսիայի ազգային գրադարան

Բերտրան դը Բորնի պոեզիանԽմբագրել

Բերտրան դը Բորնը՝ մարտաշունչ այդ ֆեոդալը, իր հոգևոր բերկրանքը քաղել է պատերազմից, որը փառաբանել է իր երգերում։

Բերտրան դը Բորնը հայտնի է հատկապես իր սերվենտներով (քաղաքական երգ)։ Ի դեպ, Դանթեն նրան դրվատել է որպես տաղանդավոր պոետի, պատերազմի երգչի, որի ստեղծագործության մեջ նուրբ և վերամբարձ զգացմունքը համատեղված է ասպետական կոպիտ ուժի և սրի իդեալին։

Ահա մի հատված դը Բորնի հայտնի ողբից, որ գրված է «Ջահել արքա» կոչված անգլիացի Ջեֆրի արքայազնի եղերական մահվան առթիվ.

Մեր տկար դարում ցավ ու տխրություն
Սերն անցավ, չկա կենսուրախ ոգին,
Եվ մարդիկ մանր ու կեղծավոր դարձան,
Միշտ նոր վտանգ է կախվում մեր գլխին։
Կտրվեց կյանքը ջահել Արքայի.
Նա անզուգական քաջ էր փառավոր,
Եվ աշխարհն այժմ ողբ է ու մոլոր
Եվ դարձել է ծով անհուն վշտերի[3]։
(Թարգմ. Հենրիկ Բախչինյան)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118510150 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Swartz A. Open Library — 2007.
  3. Հենրիկ Բախչինյան (2004)։ Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն։ էջ 14-15 

Տես նաև՝Խմբագրել