Բերտա Լիպշից
Բերտա Լիպշից (ի ծնե՝ Բերտա Կիտրոսեր, արտագաղթելուց հետո՝ Կիտրոսսեր, (ֆր.՝ Bertha Kitrosser (Berthe Lipchitz), 1889, Սորոկի, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - 1972, Սենտ Ժենևիև դը Բուա), բանաստեղծուհի, գրող։
Բերտա Լիպշից | |
---|---|
Ծնվել է | 1889 |
Ծննդավայր | Սորոկի, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1972 |
Մահվան վայր | Սենտ Ժենևիև դը Բուա |
Գերեզման | Սենտ-Ժենևիև-դե-Բուա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Ամուսին | Q111270215? |
Երեխաներ | André Schimkéwitsch? |
Քանդակագործ Ժակ Լիպշիցի կինը և մուսան։
Կենսագրություն խմբագրել
Բերտա Կիտրոսերը ծնվել է Սորոկի գավառական քաղաքում, Մոիսեյ Կիտրոսերի և նրա կնոջ՝ Սառայի ընտանիքում[1]։ Փարիզ արտագաղթելուց հետո ամուսնացել է գնդապետ և հետագայում խորհրդային դրամատուրգ Միխայիլ Վլադիմիրովիչ Շիմկևիչի (1885—1942)՝ կենդանաբան Վլադիմիր Շիմկևիչի որդու հետ[2]։ Այդ ամուսնությունից 1913 թվականին ծնվել է նրանց միակ որդին՝ Անդրեյ Շիմկևիչը (André Schimkéwitsch)[3][4][5][6]։ Գրել է ռուսերեն բանաստեղծություններ[7]։
1915 թվականին ծանոթացել է քանդակագործ Ժակ Լիպշիցի հետ, որի հետ մեկ տարի անց ամուսնացել է։ Ամուսնական զույգը բնակություն է հաստատել քանդակագործ Կոնստանդին Բրանկուզիի նախկին բնակարանում (54 rue de Montparnasse)։ 1916 թվականին Ժակ և Բերտա Լիպշիցների դիմանկարն է ստեղծել ընտանիքի ընկեր Ամեդեո Մոդիլիանին[8]։ Այդ նույն թվականին Բերտա Լիպշիցի դիմանկարը կուբիզմի ոճով նկարել է Դիեգո Ռիվերան[9]։ 1918 թվականին նրա դիմանկարն է ստեղծել Խուան Գրիսը (Portrait de Madame Berthe Lipchitz)։ Կնոջ մի քանի դիմաքանդակներն է ստեղծել հենց Ժակ Լիպշիցը 1920 թվականին։ Լիպշիցները մտերիմ են եղել Խուան Գրիսի և Վիսենտե Ուիդոբրոյի ընտանիքների հետ, որոնք ապրում էին Բուլոնի Բիյանկուրում՝ նրանց հարևանությամբ։
1940 թվականի մայիսին Լիպշիցները լքել են Փարիզը և Ֆրանսիայի՝ բռնազավթումից ազատ հարավային տարածքով փախել են Նյու Յորք (1941)[10]։ 1946 թվականին Լիպշիցները վերադարձել են Ֆրանսիա, սակայն Ժակ կրկին շուտով մեկնել է ԱՄՆ, իսկ Բերտան մնացել է Ֆրանսիայում և բնակություն հաստատել Բուլոնի Բիյանկուրում։ Բաժանումից հետո Բերտայի և Ժակի նամակագրությունը (1948—1972, նա այդ ժամանակ իր երկրորդ կնոջ՝ Յուլլա Հալբերշտադտի (1911—2003) հետ գտնվում էր Կապրիում) պահպանվում է Պոմպիդու կենտրոնում Լիպշիցի արխիվում։ Թաղվել է Սենտ Ժենեվև դե Բուա ռուսական գերեզմանատանը, որդու կողքին[11]։
Ընտանիք խմբագրել
Բերտա Լիպշիցի ազգականը խորհրդային և իսրայելական քիմիկոս Նաում Կիտրոսկին է (1929, Բելցի-2009, Երուսաղեմ), իրավապաշտպան Ի. Կիտրոսկի-Մեյմանի առաջին ամուսինը[12][13][14]։
Մյուս ազգականը ֆրանսիացի լուսանկարիչ Իսահակ Խունովիչ (Նիկոլաևիչ) Կիտրոսերն է (ֆր.՝ Isaac Kitrosser, 1899, Սորոկի-1984, Փարիզ), մասնագիտությանբ՝ ճարտարագետ[15][16]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Генеалогия семьи Китросер
- ↑ Аматолий Найман «Взгляд частного человека»(չաշխատող հղում)
- ↑ Генеалогическое древо семьи Китросер
- ↑ Восемь побегов гражданина Франции из Слона и других лагерей ГУЛАГа
- ↑ Kati Marton «Wallenberg: Missing Hero» (Глава 25)
- ↑ Hommage à André Schimkéwitsch (1913—1999) fils de Berthe Kitrosser, beau-fils de Jacques Lipchitz
- ↑ Дмитрий Бобышев «Поздняя Ахматова»
- ↑ Jacques Lipchitz (1891—1973): Фотография Жака Липшица и Берты Китросер с группой художников
- ↑ Diego Rivera: The Cubist Portraits, 1913—1917
- ↑ Старшие братья, Осип Моисеевич Китросер и Григорий Моисеевич Китросер (а также двоюродный брат Х. И. Китросер), были расстреляны в начале июля 1941 года немецкими оккупантами у въезда в Сороки со стороны Бекировского моста в составе 41 представителя еврейской общественности города (см. Расстреляны у Бекировского моста).
- ↑ Борис Носик «Как там твоя Рива?»
- ↑ Юлия Систер «О химиках и химии в стране, текущей молоком и мёдом»(չաշխատող հղում). Н. А. Китросский, среди прочего, автор монографии «Каталитические нейтрализаторы транспортных двигателей» (с О. И. Жегалиным и В. И. Панчишным; М.: Машиностроение, 1979).
- ↑ Лев Китросский о семье Արխիվացված 2012-11-14 Wayback Machine: фотография Берты Китросер и два портрета
- ↑ Л. Китросский «Может быть, лучше всё-таки мидраш?»
- ↑ «Hippocampe en couleur». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Исаак Китроссер (Российское зарубежье во Франции 1919—2000)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.