Բերթին Զեթլից

նորվեգացի փոփ երգչուհի

Բերթին Զեթլից (նորվ.՝ Bertine Axeliane Robberstad Zetlitz), (ապրիլի 9, 1975(1975-04-09)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի փոփ երգչուհի։

Բերթին Զեթլից
Ի ծնե անունբուկմոլ՝ Bertine Axeliane Robberstad Zetlitz
Ծնվել էապրիլի 9, 1975(1975-04-09)[1] (49 տարեկան)
Օսլո, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներաժիշտ, երգչուհի և գրող
Գործիքներվոկալ
ԼեյբլEMI
ԿրթությունFoss Upper Secondary School?
Պարգևներ
Կայքbertinezetlitz.no
 Bertine Zetlitz Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Բերթին Զեթլիցն իր երաժշտական ճամփորդությունը սկսել է երիտասարդ տարիքից` ձայնագրելով իր առաջին համարները դեռևս 12 տարեկանից։ Դասական երաժշտության մեջ փորձ ձեռք բերելով Զեթլիցը սկսում է իր փորձարկումները։ Առաջին դեբյուտային ալբոմը՝ Morbid Latenight Show- ը թողարկել է 1998 թվականին և մի քանի հաջողակ երգեր է ձայնագրել։ 1999 թվականին նա հյուրախաղերով շրջագայության է մեկնում ԱՄՆ` Լիլիթ Ֆեյրի հետ։ Դրան հաջորդում է 2000 թվականի Beautiful So Far ալբոմը։ Երրորդ ալբոմը՝ Sweet Injections թողարկվել է 2003 թվականին։ Առաջատար՝ «Girl Like You» սինգլը ազդարարեց երգչուհու ոճի փոփոխությունը։

Նրա չորրորդ՝ Rollerskating ալբոմը թողարկվել է 2006 թվականի վերջին։ Առաջատար «Fake Your Beauty» սինգլը դարձել է ռադիո-հիթ և նորվեգական չարթերում զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Նրան հաջորդող «Ah-Ah» սինգլը ձայնագրվել է ռեմիքս տարբերակով և դարձել հիթ։ Զեթլիցն իր հինգերորդ՝ My Italian Greyhound ալբոմը թողարկել է 2006 թվականի սեպտեմբերին։

Զեթլիցն իր առաջնեկին լույս աշխարհ է բերում 2007 թվականին և ժամանակավորապես թողնում է շոու-բիզնեսը։ Հետագայում նա թողարկում է «In My Mind 1997–2007 the Best of Bertine Zetlitz» ալբոմը, որտեղ ներկայացնում է երկու նոր երգ։ Նա իր վեցերորդ ստուդիական ալբոմը Electric Feet թողարկում է 2012 թվականի մարտի 16-ին[2]։ Համագործակցում է նորվեգացի երգչուհի Սամսայայի հետ[3]։

Կենսագրություն խմբագրել

Բերթին Զեթլիցն ամուսնացած է, ունի երկու երեխա[4]։ Նա Ֆրենցիս Սեզերստեդի զարմուհին է[5] և Ժենս Զեթլիցի ժառանգորդը[6]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմեր խմբագրել

Տարի Ալբոմ Ամենաբարձր հորիզոնականը Certification
Նորվ. հիթ-շքերթ
[7]
1998 Morbid Latenight Show 27
2000 Beautiful So Far 2
2003 Sweet Injections 1
2004 Rollerskating 2
2006 My Italian Greyhound 6
2012 Electric Feet 6
2015 Tikamp 7

Հավաքածուներ խմբագրել

Տարի Ալբոմ Ամենաբարձր հորիզոնականը Certification
Նորվ. հիթ-շքերթ
[7]
2007 In My Mind 1997–2007 the Best of Bertine Zetlitz 10

Սինգլեր խմբագրել

Տարի Սինգլ Ամենաբարձր հորիզոնականը Ալբոմ
Նորվ. հիթ-շքերթ
[7]
2003 "Girl Like You" 2
"Fake Your Beauty" 1
2005 "Ah-Ah" 13
2006 "500" 11
2007 "Ashamed" 4
Այլ սինգլեր
  • 1997: "Getting Out"
  • 1997: "Snow on a Hot Day"
  • 1997: "Apples and Diamonds"
  • 1998: "Abigail"
  • 1998: "Fi Fy Fo Fum" (Մարթե Կրողի հետ)
  • 2000: "Adore Me"
  • 2000: "Cruel"
  • 2001: "Fate"
  • 2003: "For Fun"
  • 2003: "Twisted Little Star"
  • 2006: "Islands in the Stream" (Թոմ Հելլի հետ)
  • 2006: "Midnight"
  • 2007: "Bubble Bursts"
  • 2012: "Electric Feet"
  • 2012: "Starlight"
  • 2015: "Sett at vi sier det sånn" (դուետ Պրեպլ Համբի հետ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. NTB. «Her er vårens plater» (նորվեգերեն). adressa.no. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  3. Carlos Ascue (2012-10-13), Bertine Zetlitz - Electric Feet feat Samsaya (videoclip oficial) 2012, Վերցված է 2016-07-24-ին
  4. Line Barka (3 February 2012): Bertine Zetlitz: – Sjokk å bli mor TV2, retrieved 15 May 2013
  5. Tore Gjerstad (24 August 2003): Endelig gift Dagbladet, retrieved 15 May 2013
  6. Natt&Dag møter Bertine Zetlitz Natt og Dag, 1 October 2004, retrieved 15 May 2013
  7. 7,0 7,1 7,2 «Bertine Zetlitz - VG-lista. Offisielle hitlister fra og med 1958». vg.no. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.

Գրականություն խմբագրել

  • Og dagen inntil nå er god (2000)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերթին Զեթլից» հոդվածին։