Բերդի Մուրադի Քերբաբաև (մարտի 15 (27), 1894, Tejen, Անդրկասպյան մարզ, Ռուսական կայսրություն - հուլիսի 23, 1974(1974-07-23)[1], Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ), թուրքմեն խորհրդային գրող, թուրքմեն խորհրդային գրականության սկզբնավորողներից։ Թուրքմենական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1951 թ.), Թուրքմենական ԽՍՀ ժողովրդական գրող, սոցիալիստական աշխատանքի հերոս (1969 թ.)։ ՍՄԿԿ անդամ 1948 թվականից։

Բերդի Քերբաբաև
Ծնվել էմարտի 15 (27), 1894
ԾննդավայրTejen, Անդրկասպյան մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 23, 1974(1974-07-23)[1] (80 տարեկան)
Վախճանի վայրԱշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզութուրքմեներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
 Berdy Kerbabayev Վիքիպահեստում

Սովորել է Լենինգրադի համալսարանի արևելյան ֆակուլտետում (1927-1928 թթ.1927 թվականին հրապարակել է «Աղջկական աշխարհ», 1928 թվականին՝ «Ստրկացվածը կամ Ադաթի զոհը» պոեմները։ Քերբաբաևի «Վճռական քայլը» (1940 թ., 1-ին մաս, ամբողջությամբ տպագրվել է 1947 թվականին) առաջին վեպն էր թուրքմենական խորհրդային գրականության մեջ։ Քերբաբաևի ստեղծագործությունը բազմաժանր է։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին են գրվել «Կուրբան Դուրդը» (1942 թ.) վիպակը, «Այլար» (1943 թ.) պոեմը, «Եղբայրներ» և «Մահթումկուլի» (երկուսն էլ՝ 1943 թ.) պիեսները և այլն։ Կոլտնտեսային աուլի կյանքն է պատկերում «Այսոլթանը սպիտակ ոսկու երկրից» (1949 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ.) վիպակը։ Թուրքմենական գրականության նշանակալից ձեռքբերումն է նրա «Նեբիտդաղ» (1957 թ.) վեպը՝ նվիրված նավթագործներին։ Թուրքմեն ականավոր հեղափոխական ու պետական գործիչ Կ․ Աթաբաևի մասին է «Հրաշքով ծնվածը» (1965 թ.) վեպը։ Թուրքմենիայի ԳՄ վարչության նախագահ (1942-1950 թթ. )։ Պարգևատրվել է Լենինի 3 և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերդի Քերբաբաև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։