Բեսա
Բեսա (ալբ․՝ besa), ալբանական ազգային ինքնագիտակցության ու ազգային բնութագրի հիմնական հասկացություններից։
Բեսան՝ որպես լեզվամշակութային հասկացություն
խմբագրելԱլբանացին, որը մի անգամ ասել է բեսա, այլևս ոչ մի պարագայում չի կարող խախտել խոստումը կամ նրան հավատարիմ չլինել։ - Մեհմեդ Ֆերիդ փաշա
|
Բեսա բառը բառացի թարգմանվում է հավատ կամ ազնիվ խոսք[1]։ Այն մոտ է լատիներենի fides հասկացությանը և հավանաբար նրա հետ ընդհանուր ծագում ունի (լատին․՝ fides բառը ալբաներենում կրոնական նշանակությամբ այլ ձևով է գործածվում՝ feja)[2]: Բեսա բառից առաջացել է ալբ․՝ benik ածականը, որը նշանակում է հավատարիմ կամ ազնիվ։ Ալբանացիների շրջանում տարածված են կանանց Besa և տղամարդկանց Besnik անունները[3]։
Բեսայի դրույթը նշանակում է հավատարիմ լինել իր խոսքին և պարտավորվածությանը ընտանիքի կամ ընկերոջ առաջ[4]։ Դա նաև հիմնական հասկացությունն է այնպիսի իրավիճակում, որը կապված է մահացած նախնիների կամքի ու տրված խոստման հետ։
15-րդ դարում գրված «Շկոդերի կանոնադրության» մեջ կիրառված է bessare (երդվել) բայը, որը, Արդիան Կլյոսի ու Արդիան Վեհբիի համաձայն, նման պրակտիկայի փաստաթղթավորված առաջին հիշատակությունն է[5][6]։ 16-րդ դարում besa բառը կրոնական հավատի իմաստով գործածվել է միսալում (լատին․՝ Missale), որը թարգմանել է Գյոն Բուզուկը (լատին․՝ o mulier, magna est fides tua → ալբ․՝ o gruo, e madhe äshte besa jote, բառացի՝ Ո՜վ կին, մեծ է քո հավատը)[7]։ 19-րդ դարի սկզբին ալբանա-հունարեն բառարանի կազմության ժամանակ Մարկոս Բոցարիսը ալբաներեն բեսա բառը թարգմանել է հուն․՝ θρησκεία բառով, որը կրոնական հավատ է մատնանշում[8]։ 1896 թվականին հրատարակվել է բեսա հասկացության մասին հոդվածը, որը համապատասխանում է ֆր.՝ parole d'honneur բառին[9]։
Պատմություն
խմբագրելԲեսա հասկացությունն ընդգրկված է «Կանունում»՝ ալբանական իրավունքների ու նախնական սովորույթների կանոնակարգում[4]։ Բեսան այն հասկացությունն է, որով կարգավորվել են հարաբերությունները ինչպես համայնքի ներսում, այնպես էլ համայնքների միջև[9]։ Հյուսիսային Ալբանիայի ավանդական համայնքների ներկայացուցիչները նմանատիպ երդում են տվել՝ խոստանալով միասին պայքարել կառավարության դեմ[9]։ Միևնույն ժամանակ օսմանյան կառավարությունը նույնպես կիրառել է պայմանավորվածության այդ ձևը՝ փորձելով միավորել ալբանական համայնքները և նրանց հետ պայմանավորվածություն ձեռք բերել[9]։
Օսմանյան տիրակալության շրջանում բեսան հիշատակվել է պետական փաստաթղթերում, երբ խոսվել է ալբանացիների կողմից դիմադրության մասինref name=":2" />: Օսմանյան տիրակալների դեմ ապստամբության ժամանակ բեսան եղել է տարբեր համայնքները կապող օղակը[9]։
Մշակույթում
խմբագրելԱլբանական շատ ասացվածքներ կապված են բեսա հասկացության հետ։
Բեսան հունարենում և Հունաստանի նորագույն պատմության մեջ
խմբագրելՀույների ու ալբանացիների՝ Օսմանյան կայսրությունում միասին ապրելու արդյունքում բեսա բառն ու հասկացությունը թափանցել է նաև հունարենի մեջ։ Առաջացել են նաև նոր բառեր՝ բաբեսիս (հուն․՝ μπαμπέσης), որ նշանակում է երդմնազանց մարդref>Γεώργιος Μπαμπινιώτης Μπέσα // Λεξικό τής Νέας Ελληνικής Γλώσσας. — 2005.</ref>:
20-րդ դարում բառն աստիճանաբար սկսել է դուրս մղվել գործածությունից. ընդ որում, այն պահպանվել է գրական լեզվից դուրս՝ ժարգոնում։ 17-19-րդ դարերում բանավոր բեսան երաշխավորել է պայմանավորվածությունը իրար հետ կռվող ուղղափառ հույների ու մուսուլման ալբանացիների միջև, որոնք երկուսն էլ Օսմանյան կայսրության վասալներն էին։
Երբ 1800 թվականին Ալի փաշան թուրք-ալբանացիների 3-րդ արշավանքն է սկսել սուլիոտների (ոչ մեծ բնակչություն Հունաստանում, որոնք երկու լեզու են կրում՝ հունարեն ու ալբաներեն) դեմ, պաշարումից երեք տարի անց Ալի փաշան բանավոր համաձայնություն է կնքել սուլիոտների հետ[10]։ Հույների ու ալբանացիների համար սրբացված բեսա բառով հույն զորավար Ֆոտոս Ձավելասը սուլիոտների շարասյունը Սուլիից Պարգա է տեղափոխել, որտեղից էլ նրանք տեղափոխվել են Կերկիրա կղզի, որն այդ ժամանակ գտնվում էր ռուսների վերահսկողության տակ։ Սուլիոտների մի մասը ուղևորվել է Զալոնգոյի եկեղեցի, սակայն հայտնվել է Բեկիրի հազարավոր զինվորների շրջապատման մեջ։ Այս ժամանակ էլ սուլիոտները հասկացել են, որ դարձել են «մարդկանցից ամենաանազնիվի» զոհը, և նրանց ուրիշ ոչինչ չի մնացել, քան պայքարել ու մահանալ[10]։
Մյուս կողմից, Հունաստանի անկախության պատերազմի սկզբին (1821-1829), երբ ապստամբ հույները մտել են շրջապատված Տրիպոլիս և սկսել են զանգվածաբար կոտորել զինյալներին, ալբանացիները, «բեսան շուրթերին» շարվել են հրապարակում՝ հանգիստ սպասելով, որ իրենց դուրս կթողնեն քաղաքից։ Դիմիտրիս Պլապուտասի ուղեկցությամբ մոտ 2.000 ալբանացիներ դուրս են բերվել Կորինֆի ծոց՝ տալով իրենց բեսան, որ այլևս չեն խառնվի հույների դեմ պայքարին[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Kushova, Alma (21.07.2004). «Besa». OpenDemocracy (անգլերեն).
- ↑ Bardhyl Demiraj, Peter Dayan Albanische Etymologien: Untersuchungen zum albanischen Erbwortschatz. — 1997. — P. 96. — ISBN 90-420-0161-5
- ↑ Doja, Albert. «Rituals of Naming and Exposure: Meaning and Signification in a Name» (անգլերեն).
- ↑ 4,0 4,1 Di Lellio, Anna; Schwanders-Sievers, Stephanie. «The Legendary Commander: The construction of an Albanian master‐narrative in post‐war Kosovo» (PDF). Nations and Nationalism (անգլերեն).
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Klosi, Ardian (10.01.2014). «Statutet e Shkodrës (shek. XIV-XVI)». Shkoder.net (ալբաներեն).
- ↑ Vehbiu, Ardian (27.09.2009). «Etiketat shtegtare» (ալբաներեն).
- ↑ Albanisch bese "Ehrenwort usw." - Ein soziales und sprachliches Balkankonzept // Albanologische und balkanologische Studien: Festschrift für Wilfried Fiedler. — Harrassowitz, 2005. — P. 115. — ISBN 9783830015901
- ↑ Yochalas, Titos Το Ελληνο-Αλβανικόν Λεξικόν του Μάρκου Μπότσαρη. — Academy of Greece, 1980. — P. 213.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Gawrych, George The Crescent and the Eagle: Ottoman rule, Islam and the Albanians, 1874–1913. — London: IB Tauris, 2006. — ISBN 9781845112875
- ↑ 10,0 10,1 10,2 Δημήτρης Φωτιάδης, Η Επανάσταση του 1821, εκδ. Μέλισσα 1971
Արտաքին հղումներ
խմբագրել- Բեսա. խոստում (2012) film documentary on Albanians that rescued Jews in WWII
- Besa: A Code of Honor, Muslim Albanians who Rescued Jews During the Holocaust an online exhibition by Yad Vashem
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բեսա կատեգորիայում։ |