Տրիպոլիս (հին հուն.. Τρίπολις հուն. η Τρίπολη), նախկինում Տրիպոլիցա (հուն. Τριπολιτσά իտալ. Tripolitza կամ Tripolizza)՝ քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 655 մետր բարձրության վրա` Պելոպոնես կղզու կենտրոնական մասում` Աֆինից 129 կմ հարավ-արևմուտք։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ 2011 թ.-ի տվյալներով ունի 30 866 բնակիչ ունի։
Անտիկ ժամանակներում Տրիպոլիսի մոտ են գտնվել Տեգեյա և Մանտինեյա քաղաքները։ Վաղ միջնադարում, 1934 թ.-ի բանախոսական ընկերության տվյալներով, կենտրոնական Մորեյան (Պելոպոնես) գրավվել է հարավային սլավոնների կողմից։ Երկար ժամանակ այստեղ է գտնվել սլավոնական բնակավայր Դրոբոլիցան։ Սակայն պաշտոնական հունական աղբյուրները ժխտում են օգտագործվող բառերի արմատների նմանությունը։
Ուշ բյուզանդական շրջանում բնակչությունը անկում է ապրում։ Հետագայում գյուղական այս վայրը լցվել է կիսաքոչվոր ալբանացի-արվանիտներով։ Միջնադարում Մորեյի ամբողջական ղեկավարության դեմ երկար և անարդյունք կռվել են Բյուզանդիան, Վենետիկը, Լատինական Կայսրությունը։ Ժամանակակից Տրիպոլիսը հիմնվել է թուրք-օսմանների կողմից 1770 թ.-ին, ովքեր սկզբում կառուցեցին ամրոց` լավ ամրացված քաղաքի կենտրոնով։ Տեղադրված էր Մորեյի հիմնական թուրքական տարածքում։ Ամրոցի կառուցումից հետո համայնքում սկսվեց ինտենսիվ իսլամացման գործընթաց։ Քաղաքի հիմնական մասը հիմնել էին թուրքերը,տեղի մուսուլմանները և սեֆարդ-հրեաները։ Քաղաքը և իր շրջակայքը երեք անգամ ենթարկվել են արյունոտ սպանդի։ 1820 թ.-ին քրիստոնյաների նկատմամբ կոտորած են սկսել մուսուլմանները` անկախության շարժման սկսման պատճառով։ 1821 թ.-ին հույն ապստամբ ուժերի կողմից Տրիպոլիսի պաշարումն ավարտվում է թուրքերի և հրեաների սպանությամբ, զոհվում են 8 000 – 10 000 տղամարդ, կանայք և երեխաներ։ 1825 թ.-ին եգիպտացի գեներալ Իբրահիմ փաշան, համագործակցելով թուրքերի հետ, ուղղափառ հույների ծնունդի ընթացքում, նորից գրավեց քաղաքը` քրիստոնյաների սպանություններ իրականացնելով։ Սա քաղաքի վերջին բախումն էր այլազգիների հետ։ XX դարի սկզբին քաղաքն ուներ 15 000 բնակիչ։
Տրիպոլիսի համայնքի մեջ է մտնում գյուղ Միլյա-Տրիպոլեոսը։ 2011 թ.-ի տվյալներով բնակչությունը 30 912 է։ Տարածքը` 28 812 կմ²։
Անուն
|
Բնակչություն (2011)[2], մարդ
|
Միլյա-Տրիպոլեոս
|
46
|
Տրիպոլիս
|
30866
|
Տարի |
Բնակչություն, մարդ
|
1991 |
24699[3]
|
2001 |
28928[3]
|
2011 |
28928[2]
|