Բեռնար Բյուֆե

ֆրանսիացի նկարիչ

Պեռնար Բյուֆե (ֆր.՝ Bernard Buffet հուլիսի 10, 1928(1928-07-10)[1][2][3][…], Փարիզի 9-րդ շրջան, Սենա - հոկտեմբերի 4, 1999(1999-10-04)[1][2][3][…], Tourtour, Ֆրանսիա[4][5][6][…]), ֆրանսիացի նկարիչ։ 20-ական թվականներին մեծապես հայտնի է եղել իր մռայլ, մելանխոլիկ, Երկրորդ համաշխարհային պատերազմը պատկերող աշխատանքներով։ Հայտնի է իր որոշակի արտահայտված գծագրական ոճով։

Բեռնար Բյուֆե
ֆր.՝ Bernard Buffet
Ծնվել էհուլիսի 10, 1928(1928-07-10)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 9-րդ շրջան, Սենա
Վախճանվել էհոկտեմբերի 4, 1999(1999-10-04)[1][2][3][…] (71 տարեկան)
Մահվան վայրTourtour, Ֆրանսիա[4][5][6][…]
Ազգությունֆրանսիացիներ
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Կարնոյի լիցեյ
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, նկարազարդող և գծանկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ[5]
Ժանրկրոնական նկարչություն[8], բնանկար[8], նատյուրմորտ[8] և դիմանկար[8]
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչEugène Narbonne?
Պարգևներ
Արվեստի և գրականության շքանշանի սպա և Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
ԱնդամակցությունԳրահրատարակչության ազգային կոմիտե և Գեղեցիկ արվեստների ակադեմիա
ԱմուսինAnnabel Buffet?
 Bernard Buffet Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բեռնար Բյուֆեն ծնվել է Փարիզում, որտեղ գեղանկարչություն է սովորել Գեղեցիկ արվեստների դպրոցում (անգլ.՝ École Nationale Supérieure des Beaux-Arts, 1943-1945): Նկարների վաճառական Մորիս Գարների օգնությամբ Բեռնար Բյուֆեն շարունակել է աշխատել` ստեղծելով կրոնական նկարներ, բնանկարներ, դիմանկարներ և նատյուրմորտներ։ Տարեկան թեկուզ մեկ անգամ կազմակերպվել է նրա աշխատանքների հիմնական ցուցահանդես, մինչև իր ինքնասպանություն գործելը 1999 թվականի հոկտեմբերի 4-ին։ Բյուֆեն 71 տարեկանում, տառապելով Պարկինսոնյան հիվանդությամբ, չի կարողացել աշխատել իր ցանկացած չափով։ Ոստիկանությունը հաստատում է, որ Բյուֆեն մահացել է երեկոյան ժամը 4-ին` գլխին քաշելով պոլիեթիլենային տոպրակ և խեղդվելով։ Բեռնար Բյուֆեն ամուսնացած է եղել գրող Անաբել Բյուֆեի (ֆր.՝ Annabel Buffet) հետ։ 1958 թվականին եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել