Բեն Կլասեն (Բեռնար Կլասեն, անգլ.՝ Ben (Bernhardt) Klassen, փետրվարի 20, 1918(1918-02-20), Rozivka, Molotschna, Ռուսական կայսրություն - օգոստոսի 6, 1993(1993-08-06), Otto, Macon County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ռասիստական շարժման հիմնադիր, սպիտակամորթների հոգևոր առաջնորդ, առաջին անգամ հանրահռչակել է «Ռասայական սուրբ պատերազմ» եզրույթը սպիտակամորթների ազգայնական շարժման շրջանակներում։

Բեն Կլասեն
անգլ.՝ Ben Klassen
Ծնվել էփետրվարի 20, 1918(1918-02-20)
ԾննդավայրRozivka, Molotschna, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 6, 1993(1993-08-06) (75 տարեկան)
Մահվան վայրOtto, Macon County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրոնCreativity?
ԿրթությունUniversity of Manitoba? և Սասկաչևանի համալսարան
Մասնագիտությունճարտարագետ, հեղինակ, քաղաքական գործիչ, գյուտարար և փիլիսոփա
Զբաղեցրած պաշտոններmember of the Florida House of Representatives?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1918 թվականին Խորհրդային Ուկրաինայում, գերմանախոս ընտանիքում։ Ընտանիքը 1924 թվականին արտագաղթել է Կանադա, որտեղ էլ Բենը մեծացել, ուսանել և ստացել էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճան։ Եղել է հողագործ, ուսուցիչ, հանքափոր, էլեկտրատեխնիկ, գյուտարար, անշարժ գույքի վաճառող և Ֆլորիդա նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ[1][2]։ 1967 թվականի ընտրություններից մեկ տարի անց Բենը պարտվել է Ֆլորիդայի նահանգի Սենատի ընտրություններում։

1973 թվականին հիմնադրել է կրոնական միություն, որը կոչվում էր Արարչի եկեղեցի, որը հետագայում հայտնի է դարձել որպես ստեղծագործական շարժում։ Այդ կազմակերպությունը հռչակում է սպիտակամորթների գերազանցությունը և ատելություն է քարոզում աֆրոամերիկացիների և ԱՄՆ կառավարության նկատմամբ, որտեղ իբր գերակշռում են հրեաներն ու համասեռամոլները։

Ունեցել է իր տեսակետներ դիետայի և առողջության վերաբերյալ[3]

1993 թվականին՝ կնոջ՝ Հենրիետայի մահից և քաղցկեղի զարգացումից հետո Բենը նա ինքնասպան է եղել։

ԱշխատություններԽմբագրել

  • Natures Eternal Religion (1973)
  • The White Man's Bible (1981)
  • Salubrious Living (with Arnold DeVries, 1982)
  • Expanding Creativity (1985)
  • Building a Whiter and Brighter World (1986)
  • On the Brink of a Bloody Racial War (1993)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ward, Robert L (27 Oct 2011), Membership by County 1845–2012, FL, US: House of Representatives, http://www.myfloridahouse.gov/FileStores/Web/HouseContent/Approved/Public%20Guide/Uploads/Documents/house_counties_final.pdf .
  2. Hesser, Charles F (7 Dec 1967), «Wallace Men Feud in Florida», The Miami News: 6–A .
  3. Love, Nancy S. (2016). Trendy Fascism: White Power Music and the Future of Democracy. State University of New York Press. pp. 112-114. 978-1438462035

Արտաքին հղումներԽմբագրել