«Դորիան Գրեյ» (անգլ. Dorian Gray)՝ Օլիվեր Պարկերի 2009 թվականի գեղարվեստական ֆիլմ, նկարահանված Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի մոտիվներով։ Ֆիլմի սցենարը գրել է Թոբի Ֆինլեյը (իր գրած առաջին սցենարն է)։ կարգախոսը՝ «Ընդմիշտ երիտասարդ և անիծված հավետ»։

Դորիան Գրեյ
անգլ.՝ Dorian Gray
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2], սարսափ ֆիլմ, դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԴորիան Գրեյի դիմանկարը
Թվական2009 և ապրիլի 15, 2010[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՕլիվեր Փարքեր[1][4][2][…]
ՊրոդյուսերԲեռնաբի Թոմփսոն
ԴերակատարներԲեն Բարնս[4][5][6][…], Քոլին Ֆերթ[4][5][7][…], Ռեբեկա Հոլ[4][5][7][…], Բեն Չապլին[7][8][9], Էմիլիա Ֆոքս[7][8][9], Ռեյչել Հերդ-Վուդ[5][7][8], Ֆիոնա Շոու[7][8][9], Մերիամ դ'Աբո[8][9], Դուգլաս Հենշոլ[8] և Քերոլայն Գուդոլ[7][8][9]
ՕպերատորՌոջեր Փրեթ
ԵրաժշտությունՉառլի Մոուլ
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԼոնդոն
ԿինոընկերությունEaling Studios, Alliance Films և UK Film Council
Տևողություն112 րոպե

Սյուժե խմբագրել

Վիկտորիական Անգլիա։ Գեղեցիկ և միամիտ երիտասարդ Դորիան Գրեյը ժամանում է Լոնդոն, որտեղ նրան սոցիալական հորձանուտի մեջ է ներգրավում լորդ Հարի Ուոտոնը, ով Դորիանին ծանոթացնում է քաղաքի գեդոնիստիկ մշակույթի հետ։

Հարիի ընկերը, տաղանդավոր նկարիչ Բեզիլ Հելուորդը նկարում է Դորիան Գրեի դիմանկարը, որպեսզի ցուցադրեր երիտասարդի գեղեցկությունը և մաքրությունը։ Դորիանը դիտելով դիմանկարը ցանկություն է հայտնում տալ ամեն ինչ, որպեսզի մնա այնպես ինչպես դիմանկարում, նույնիսկ իր հոգին։ Այդ պահից սկսած դիմանկարը սկսում է ծերանալ Դորիանի փոխարեն, վերցնելով նրա բոլոր վերքերը և հիվանդությունները։

Գայթակղելով օրիորդ դերասանուհի Սիբիլա Վեյնին, Դորիանը հանկարծակի հասցնում է նրան ինքնասպանության չեղյալ համարելով խոստացված ամուսնությունը։ Սիբիլայի մահվան լուրը Դորիանին բերում է Սիբիլայի եղբայր Ջիմը, ով վշտի և ցավի հետևանքով փորձում է խեղդել Դորիանին։ Սակայն Ջիմին տանում են հոգեբուժարան։ Աստիճանաբար գտնվելով Հարիի ազդեցության տակ Դորիանը դառնում է շատ անառակ, եսամոլ և կոպիտ, իսկ իր դիմանկարի վրա փակված ձեղնահարկում արտացոլվում են նրա բոլոր թերությունները։ Դորիանը տրվում է ցածրորակ կրքերին՝ մասնակցում է գինարբուքների, զբաղվում է արվամոլությամբ, սադիզմով և մազոխիզմով, փորձում է թմրանյութեր։

Բեզիլը որոշում է իր աշխատանքների ցուցահանդես կազմակերպի և Դորիանին խնդրում է տալ նրան դիմանկարը, սակայն Դորիանը մերժում է նրան, բացատրելով, որ պահպանում է այն արևի լույսից։ Մի երեկույթից հետո Դորիանը հրապուրում է Բեզիլին, նկարիչը մոտենում է Դորիանին և ստիպում, որպեսզի նա վերադարձնի դիմանկարը։ Դորիանը տանում է նրան ձեղնահարկ և ցույց է տալիս դիմանկարը։ բեզիլը սարսափում է և ասում է Դորիանին ոչնչացնի դիմանկարը, սակայն ինքն է մահանում իր ընկերոջ ձեռքով։ Բեզիլի մասնատված մարմինը Դորիանը կամրջից նետում է Թեմզայի մեջ։ Որպեսզի խուսափի հետաքնությունից Դորիանը գնում է ճանապարհորդության և վերադառնում միայն քսանհինգ տարի անց նույնպես երիտասարդ և գեղեցիկ։ Հարին համեմատում է Դորիանի նկարները արված դիմանկարի շնորհանդեսի ժամանակ և հիշում նրա խոսքերը նա կտար իր հոգին հավերժ երիտասարդ մնալու համար։

Դորիանը ծանոթանում է Հարիի դստեր՝ Էմիլիի հետ, և սիրահարվում։ Սակայն Հարին դժգոհ է նրանց փոխադարձ տարվածությամբ մեկ մեկով, քանի որ կասկածում է Դորիանի իրական լինելուն, բայց Էմիլին չի ցանկանում լսել հորը։

Դորիանի վրա հարձակվում է Ջիմը, ով այսքան տարի սպասել է այս վրեժին։ Վազքի արդյունքում երկուսն էլ հայտնվում են մետրոյում։ Ջիմը, չհասցնելով կատարել մահացու կրակոցը ընկնում է գնացքի տակ։ Վերադառնալով տուն, Դորիանը փորձում է սրով ծակել դիմանկարը, բայց կոտրում է դիմացի հայելին։ Նա նորից գալիս է Էմիլիի մոտ և ասում, որ ցանկանում է ամեն ինչը սկսել սկզբից, որից հետո կորցնում է ինքնագիտակցությունը և քնում է հենց Էմիլիի տանը հատակին։ Այդպես քնած դիրքում առավոտյան նրանց տեսնում է Հարին, ով իր զայրույթը թափում է Դորիանի վրա։ Իսկ Էմիլին վազում է գնացող Դորիանի ետևից ներողություն խնդրում հոր արարքներրի համար։

Դորիանը և Էմիլին ամուսնանում են և պատրաստվում են գնալ Միացյալ Նահանգներ, որպեսզի սկսեն կյանքը Նոր Օրլեանում։ Հրաժեշտի երեկույթի ժամանակ Հարիի տանը Դորիանը փնտրում է նրան, և պատուհանից տեսնում է, որ նա նստեց մեքենա և հեռացավ։ Դորիանը վազում է մեքենայի ետևից, որը կանգնում է իր տան դիմաց։ Դորիանը տեսնում է Հարիին հոր դիմանկարի դիմաց, իրենց կռվի ժամանակ Հարին նկատում է այսքան տարի սպանված Բեզիլի շարֆը ձեղնահարկի անկյունում, և դիմանկարի վարագույրի միջից երևում է տարօրինակ շարժում։ Նրանց միջև կռիվ է բռնկվում, որը կանգնեցնում է Էմիլիի ձայնը։ Հարին հարվածում է Դորիանի երեսին և նա միանգամից ուշագնաց է լինում, իսկ Հարին չկորցնելով պահը վերցնում է դիմանկարի երեսից կտորը և տեսնում է՝ ծեր, կնճռոտ, ճաղատ մի այլանդակի, նա ընդամենը աջ աչքով էր նման Դորիանին։ Հարի վերցնում է սեղաին դրված կերոսինե լամպը և նետում է դիմանկարի վրա, նա վարվում է (ուշքի եկած Դորիանը կարող էր գոռալ միայն «Ոչ!»)։ Դորիանի դեմքը սևանում է և աղավաղվում։ Հարին դուրս է գալիս սենյակից և փակում դռան վանդակը, հետո փակում է պատի վրայի խողովակը, որի միջից գազ էր դուրս գալիս։ Էմիլին վազում է ձեղնահարկ և աղաչում Դորիանին տալ բանալին, որ նա կարողանա արձակել նրան վառվող սենյակից, բայց Դորինաը բաց է թողնում նրա ձեռքը և ասում, որ իր սիրտը հավերժ նրան է պատկանում։ Հարին ուժով գրկում է Էմիլիին և դուրս բերում, որովհետև շուտով պայթյուն կլիներ։ Դորիանը, հստակ որոշելով վճարել իր բոլոր հանցանքների համար, վերցնում է մի հաստ ասեղ և ոչնչացնում դիմանկարը։ Կիսավառ դիմանկարը գոռում է անմարդկային ձայնով, և բոլոր իր տգեղությունը սկսում է վերադառնալ իր իրական սեփականատիրոջը՝ Դորիանին։ Գազը բոցավառվում է, և Դորիանը ողջակիզվում է։

Էմիլին հեռանում է հորից։ Հարին մտնում է Գրեի լքված խցիկը, մոտենում է Դորիանի դիմանկարին, որը դարձել է այնպիսին, ինչպիսին ստեղծվել էր, միայն վառված շրջանակով։ Հարին ծանր շնչում է, և փակում է պահեստում։ Կիսախավարի մեջ դիմանկարի աչքերը լուսավորվում են և մի քիչ լայնանում, վկայելով, որ Դորիան Գրեի հոգին հավերժ կմնա դիմանկարի մեջ։

Դերերում խմբագրել

  • Բեն Բարնս՝ Դորիան Գրեյ
  • Կոլին Ֆյորտ՝ լորդ «Հարի» Հենրի Ուոտոն
  • Բեն Չապլին՝ Բեզիլ Հոլուորդ
  • Ռեբեկկա Հոլլ՝ Էմիլի Ուոտոն
  • Դուգլաս Հենշել՝ Ալան Կեմպբել
  • Ռեյչել Հորդ-Վուդ՝ Սիբիլա Վեյն
  • Մերիամ դ'Աբո՝ Գլեդիս
  • Մայքլ Քալքին՝ լորդ Ռիդլի
  • Էմիլիա Ֆոքս՝ լեդի Վիկտորիա Ուոտոն
  • Կերոլայն Գուդոլլ՝ լեդի Ռեդլի
  • Ջոնի Հարիս՝ Ջիմ Վեյն
  • Փիփ Թորենս՝ Վիկտոր
  • Ֆիոնա Շոու՝ Ագատա
  • Մաքս Այրոնս՝ Լյուցիուս

Նկարահանման խումբ խմբագրել

Ֆիլմի նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2008 թվականի ամռանը Ealing Studios-ում նաև Լոնդոնի տարբեր վայրերում և վերջացել հոկտեմբերին[10]։ Անգլիայում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 9-ին, իսկ ռուսական պրեմիերան 2010 թվականի փետրվարի 4-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել