Բենիամին Միրզոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բենիամին Բագրատի Միրզոյան (1932, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 31, 2017[1]), վիրաբույժ։ Ավարտել է Աշխաբադի պետական բժշկական ինստիտուտը (1964)։ 1952-1955 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1964-1978 թվականներին՝ Չարջոուի (Թուրքմենիա) քաղաքային հիվանդանոցի վիրաբույժ, 1978 թվականից՝ ԼՂՀ հակատուբերկուլոզային դիսպանսերի գործադիր տնօրեն։
Բենիամին Բագրատի Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | 1932 թվական |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահացել է | մարտի 31, 2017[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Աշխաբադի պետական բժշկական ինստիտուտ |
Մասնագիտություն | Վիրաբույժ |
Աշխատանք | Ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում |
1992-1994 խմբագրել
1992-1994 թվականներին Ստեփանակերտի կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում վիրահատել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների։ 1994 թվականից Միրզոյանի գլխավորությամբ բուժօգնություն է ցույց տրվում ՊԲ-ի զինծառայողներին, զորամասերում կազմակերպվում են հակատուբերկուլոզային միջոցառումներ։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |