Թուրքմենաբադ
Թուրքմենաբադ (թուրքմ.՝ Türkmenabat, Түркменабат, միջնադարում հայտնի որպես՝ Չարջոու [Çärjew, Чәрҗев], պարսկ,՝ چهارجوی, թարգ․՝ չորս գիրք), քաղաք Թուրքմենստանի Հանրապետությունում, Լեբապի վելայաթի վարչական կենտրոնը և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը։ Նավակայան Ամուդարյայի ձախ ափին։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Թուրքմենաբադ | |||
թուրքմ.՝ Türkmenabat ռուս.՝ Туркменабад | |||
| |||
Երկիր | Թուրքմենստան | ||
Համայնք | Լեբապի վելայաթ, Q4507358?, Թուրքմենական ԽՍՀ, Q4507358?, Թուրքմենական ԽՍՀ, Chardzhuy Okrug?, Turkmenian Autonomous Oblast? և Բուխարայի էմիրություն | ||
Հիմնադրված է | 1511 թ. | ||
ԲԾՄ | 187±1 մետր | ||
Բնակչություն | ▲256 000 մարդ (հունվարի 1, 2004)[1] | ||
Ժամային գոտի | UTC+5 | ||
Հեռախոսային կոդ | 993 422 | ||
Փոստային դասիչ | 746100 | ||
Ավտոմոբիլային կոդ | LB | ||
| |||
Հիմնադրվել է 1880-ական թվականներին, որպես ռուսական ամրակետ Բուխարայի խանության տարածքում։ 1918 թվականից—1924 թվականին եղել է Թուրքեստանի ԻԽՍՀ, 1924 թվականից՝ Թուրքմենական ԽՍՀ կազմում, 1939 թվականից-1963 թվականին և 1970 թվականից՝ մարզային կենտրոն։
Ունի մետաքսի, մսի կոմբինատներ, բրդե մանվածքների, բամբակե գործվածքների, տրիկոտաժի, կարի, կոշիկի, կահույքի ֆաբրիկաներ, կարակուլի մորթու մշակման, բամբակազտիչ, կաթի, գինու, շինանյութերի և այլ գործարաններ։ Կան մանկավարժական ինստիտուտների, տեքստիլ, գյուղատնտեսական, գետային տեխնիկումներ, բժշկական և երաժշտական ուսումնարաններ, պատմահայրեհնագիտական թանգարան, շերամապահության և մելիորացիայի թուրքմենական փորձակայաններ։
Ծանոթագրություններ
խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքմենաբադ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 674)։ |