Բենթ Համեր
Բենթ Համեր (անգլ.՝ Bent Hamer, դեկտեմբերի 18, 1956[1], Սանեֆյորդ, Վեստֆոլ, Նորվեգիա), նորվեգացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
Բենթ Համեր | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Bent Hamer |
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 18, 1956[1] (67 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սաննեֆյորդ, Норвегия |
Քաղաքացիություն՝ | Նորվեգիա |
Մասնագիտություն՝ | Կաղապար:Ռեժիսյոր, Կաղապար:Սցենարիստ, Կաղապար:Կինոպրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0357584 |
Կենսագրություն
խմբագրելԲենթ Համերը ծնվել է Նորվեգիայի Սաննեֆյորդ համայնքում 1956թ.-ի դեկտեմբերի 18-ին։
Ստոկոհոլմի համալսարանում ուսումնասիրել է գրականություն և կինոյի արվեստ։ Իր հետագա ֆիլմերի համար ձեռք է բերել է ռեժիսյորական հմտություններ՝ նկարելով մի քանի կարճրամետրաժ ֆիլմեր։
Իր առաջին ֆիլմի («Ձու») ցուցադրությունը տեղի է ունեցել 1995թ.-ին Կաննի կինոփառատոնում։ Նույն թվականին ֆիլմը ընտրվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրում, որտեղ արժանացել է լավագույն դեբյուտ անվանակարգում։ Տորոնտոյի կինոփառատոնում ֆիլմը ստացել է Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակին[2]։
2003թ.-ին նկարահանված «Խոհանոցային պատմություններ (ֆիլմ)Խոհանոցային պատմություններ» (անգլ.՝ Kitchen Stories) ֆիլմը ցուցադրվել է բազմաթիվ միջազգային կինոփառատոններին, ինչպես նաև Նորվեգիայի կողմից ներկայացվել է Օսկարի որպես օտար լեզվով լավագույն ֆիլմ։
2004թ.-ի ապրիլին Բեն Համերը սկսեց «Վստահված անձ» (անգլ.՝ Factotum) ֆիլմի նկարահանումները ամերիկացի գրող Չարլզ Բուկովսկու նույնանուն վեպի հիման վրա։ Սցենարը գրվել է Համերի և Ջիմ Ստարկի կողմից։ Ֆիլմի պրիմերան տեղի ունեցավ 2005թ.-ի ապրիլի 12-ին նորվեգական Տրոնհեյմ քաղաքում Կոսմորոմա կինոփառատոնի շրջանակներում։
Բեն Համերը հանդիսանում է Բուլ-Բուլ (կինոստուդիա)Բուլ-Բուլ կինոստուդիայի (Bulbul Films) հիմնադիրն ու սեփականատերը, որը հիմնադրել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում 1994թ.-ին։
Լիամետրաժ ֆիլմերը
խմբագրել- Ձու, (անգլ.՝ Eggs), 1995թ.
- Օրը արևի վրա, (անգլ.՝ Water Easy Reach, նորվ.՝ En dag til i solen), 1998թ.
- Խոհանոցային պատմություններ, (անգլ.՝ Kitchen Stories, նորվ.՝ Salmer fra kjøkkenet), 2003թ.
- Վստահված անձ, (անգլ.՝ Factotum), 2005թ.
- Օ՜ Հորթն, (անգլ.՝ O' Horten), 2008թ.
- Դեպի տուն ամանորին, (նորվ.՝ Hjem til jul), 2010թ.[3]
Կարճամետրաժ ֆիլմեր
խմբագրել- 81 թ.-ի բերքահավաքից ստացված կարմիր գինի, (նորվ.՝ Rødvin Aargang 81), 1981թ.
- Երկայնություն լայնություն, (անգլ.՝ Longitude Latitude, նորվ.՝ Makrellen er kommen), 1989թ.
- Ուրախ ժամ, (անգլ.՝ Happy Hour), 1990թ.
- Երեկոյան ընթրիք, (անգլ.՝ Sunday Dinner, նորվ.՝ Søndagsmiddag), 1990թ.
- Քար, (անգլ.՝ Stone, նորվ.՝ Stein), 1992թ.
- Ծափահարություններ (անգլ.՝ Applause, նորվ.՝ Applaus), 1993թ.
- Պարզապես հաճույքի համար, (անգլ.՝ Just for the hell of it, նորվ.՝ Bare kødd), 1995թ.
Փաստավավերագրական ֆիլմեր
խմբագրել- Դեպի արժանապատվություն (անգլ.՝ Courage to Dignity, նորվ.՝ Mot til verdighet), 1994թ.
- Նորվեգիա գաղութարար (անգլ.՝ Norway the Conqueror, նորվ.՝ Norge erobreren), 2001թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ «19th Moscow International Film Festival (1995)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենթ Համեր» հոդվածին։ |