Ղաեմշահր
Ղաեմշահր (պարս.՝ قائمشهر), քաղաք Իրանի հյուսիսում, Մազանդարան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 204 953 մարդ (2016)[1][2]։ Մինչև 1979 թվականը կոչվել է Շահի։
Քաղաք | ||
---|---|---|
Ղաեմշահր | ||
պարս.՝ قائمشهر | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Օսթան | Մազանդարան | |
Շահրեստան | Ղաեմշահր | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 58 մետր | |
Բնակչություն | 204 953 մարդ (2016)[1][2] | |
Հեռախոսային կոդ | 0123 | |
Պաշտոնական կայք | ghaemshahr.ir(պարս.) | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՂաեմշահրը տեղակայված է Մազանդարանի մերձկասպյան դաշտավայրում, որը տարածվում է Էլբուրսի լեռների և Կասպից ծովի միջև։ Գտնվում է Կասպից ծովից մոտ 30 կմ հարավ, Թալար գետի աջ ափին։ Տեղակայված է Մազանդարանի վարչական կենտրոն Սարիից մոտ 15 կմ հարավ-արևմուտք, երկրի մայրաքաղաք Թեհրանից մոտ 160 կմ հյուսիս-արևելք։ Ունի խոնավ մերձարևադարձային կլիմա։
Հանդիսանում է կարևոր տրանսպորտային հանգույց. քաղաքով են անցնում Մազանդարանը Թեհրանի հետ կապող երկաթուղին և կարևոր ավտոճանապարհներից մեկը։
Բնակչություն
խմբագրելԲնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 204 953 մարդ, որոնք կազմում էին 68 407 տնտեսություն։ Ղաեմշահրը Մազանդարան օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է Սարիից, Բաբոլից և Ամոլից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1956 | 1966 | 1991 | 1996[4] | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 23 055[5] | 38 898[6] | 123 684[7] | 143 286[7] | 174 246[8] | 196 050[9] | 204 953[10] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
- ↑ 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- ↑ «Մազանդարան օսթանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ «Մազանդարան օսթանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղաեմշահր» հոդվածին։ |