Բելգիական սպիտակ գարեջուր

Բելգիական սպիտակ գարեջուր (հոլ.՝ Witbier, ֆր.՝ Bière blanche, թարգմ.՝ սպիտակ գարեջուր), կամ բելգիական սպիտակ, ցորենի գարեջուր[1], ավանդական բելգիական գարեջուր[2], անգլիական էլ գարեջրի տեսակ՝ պատրաստված ցորենից և գարու ածիկից, 4,5-ից մինչև 5,5 %՝ սպիրտի պարունակությամբ։

Բելգիական սպիտակ գարեջուր
Ենթատեսակwitbier? և Belgian beer?
Ծագման երկիր Բելգիա
 Belgian witbier Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Բելգիական սպիտակ, ցորենի գարեջուրն ունի ավելի քան 600-ամյա պատմություն։ Առաջին անգամ պատրաստվել է Հուգարդեն գյուղում 1318 թվականին։

Քանի որ գարեջրի այս տեսակի պահանջարկն աստիճանաբար իջնում էր, 1956 թվականին փակվում է Հուգարդենի վերջին գարեջրագործարանը, որտեղ պատրաստվում էր գարեջուրը։

1965 թվականին բելգիացի գարեջրագործ Պիեր Սելիսը Հուգարդենում հիմնեց իր սեփական գարեջրագործարանը, որը կոչվում էր «Brouwerij Celis», իսկ 1966 թվականի մարտին թողարկեց ավանդական բելգիական սպիտակ գարեջուրը՝ «Hoegaarden» բրենդի ներքո։

1980 թվականին ընկերությունը տեղափոխվեց նոր հաստատություն և անվանումը փոխեց՝ դարձնելով «Brouwerij դե Kluis»: 1985 թվականին գարեջրագործարանը վառվեց՝ հրդեհի արդյունքում։ Վերանորոգման համար միջոցներ տրամադրեց գարեջրագործ ընկերություններից մեկը՝ «Interbrew»-ն, որն էլ հետագայում դարձավ ապրանքանիշը վերցնողը։ Բելգիական սպիտակ գարեջուր հիմնականում արտադրվում է Բելգիայում, ինչպես նաև Ֆրանսիայում, Նիդերլանդներում և ԱՄՆ-ում։

Բնութագիր խմբագրել

Չնայած այն հանգամանքին, որ գարեջրի այս տեսակը բազմաթիվ նմանություններ ունի ցորենի գարեջրի մյուս տեսակներին, հատկապես հիմնական բաղադրատարրերի տեսանկյունից (գարու ածիկի և ցորենի կամ ցորենի ածիկի)՝ բելգիական սպիտակ գարեջուրը կարելի է առանձնացնել որպես առանձին, ինքնուրույն տեսակ։ Յուրահատուկ բնույթը պայմանավորված է մանր գինձի ու այլ կանաչիների և համեմունքների կիրառմամբ։

Իր անվանումը («սպիտակ») գարեջրի այս տեսակն ստացել է իր ոչ թափանցիկ և բաց, դալկադեղնավուն երանգի շնորհիվ։ Գույնը տատանվում է բաց ծղոտագույնից մինչև բաց ոսկեգույն։ Գարեջուրը լինում է չզտված և մուգ, կաթնագույն դեղնասպիտակավուն երանգի և մուգ, կաթնագույն դեղնասպիտակավուն երանգի, ձևավորում է սպիտակ խիտ փրփուր։

Բելգիական սպիտակ գարեջրի արտադրության համար օգտագործվում է 50 % անհաս ցորեն և 50 % բաց երանգավորմամբ գարու ածիկ։ Այս գարեջրի պատրաստման որոշ տարբերակներում օգտագործվում է 5-10 % վարսակ։ Այնպիսի համեմունքները, ինչպիսիք են՝ քերած գինձը, քաղցր նարնջի կեղևը և այլն, քաղցր անուշաբույր են հաղորդում խմիչքին։ Որպես հավելումներ՝ կիրառվում են նաև երիցուկը, չամանը, որոշ հատիկավորներ և այլն. դրանք կոմպլեքսային համ ու բույր են հաղորդում գարեջրին։ Բելգիական սպիտակ գարեջուրը նման է անգլիական էլ գարեջրին, որն ստացվում է բարձր խմորման միջոցով։

Այս գարեջրի առանձնահատկություններն են՝

  • թեթև և հաճելի տտիպություն, ինչը պայմանավորված է նրանով, որ գարեջուրը չի ֆիլտրվում, և շշի մեջ մնում է չհանգած խմորիչ, ինչը շարունակում է գարեջրի խմորումը նաև շշալցումից հետո,
  • կայծկլտունությունը, որը պայմանավորված է բարձր կարբոնացմամբ (գազավորմամբ),
  • բարդ և հարուստ անուշահոտություն, ինչը պայմանավորված է մրգի տարբեր տեսակների և համեմունքների առկայությամբ,
  • գրեթե բացակայում է դառնությունը, ինչը պայմանավորված է հմուլահատիկների նվազագույն պարունակությամբ,
  • համը քաղցր է, թունդ բուրմունք ունի՝ պայմանավորված նարնջի ցիտրուսակեղևի, ցիտրուսային մրգատեսակների, հմուլահատիկների չնչին պարունակությամբ, մեղրի, վանիլինի և այլ համեմունքների առկայությամբ։

Այս յուրօրինակ և նրբաճաշակ համն ու անուշահոտությունը պատմական ավանդույթների արդյունք են։ 20-րդ դարի կեսին այս գարեջուրը պատրաստվում էր առանց հմուլահատիկների օգտագործման։ Յուրաքանչյուր արտադրող ինքն է ընտրում այն բույսերը և համեմունքները, որոնք բուրավետիչների դեր են կատարում։ Այժմ որպես բուրավետիչ օգտագործվում են նաև մանրացրած գինձը, քաղցր նարինջը, բույսեր և համեմունքներ, ինչպես նաև աննշան քանակությամբ հմուլահատիկներ։

Բելգիական սպիտակ գարեջրի մյուս ավանդական առանձնահատկությունը ալկոհոլի քիչ պարունակությունն է, որը, որպես կանոն, գտնվում է 4,4-5,5 %-ի սահմաններում։

Ապրանքապիտակներ խմբագրել

Բելգիական սպիտակ գարեջրի ամենահայտնի ապրանքապիտակը Hoegaarden Wit-ն է,որն արտադրվում է «InBev» միջազգային ընկերության կողմից։

Այլ հայտնի բրենդներ են՝ Vuuve 5-ը, Blanche de Bruges-ը, Blanche de Bruxelles-ը, Brugs Tarwebier-ը, Sterkens White Ale-ը, Celis White-ը, Blanche de Brooklyn-ը, Great Lakes Holy Moses-ը, Unibroue Blanche de Chambly-ը, Blue Moon Belgian White-ը, Allagash White Ale-ը, Blanche de Namur-ը, Blue Moon White Ale-ը, Wieckse Witte-ը, Victory Whirlwind Witbier-ը և այլն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Lacambre, G. Traité complet de la fabrication de bières et de la distillation des grains, pommes de terre, vins, betteraves, mélasses, etc. Librairie polytechnique d'Aug.Decq, Bruxelles, 1851.
  • Frentz, A. Livre de poche du fabricant de bière blanche, Imprimerie Laurent frères, Bruxelles, 1872.

Արտաքին հղումներ խմբագրել