Բեթմենն ու Պարոն Ֆրիզը. Զրոյից ցածր (անգլ.՝ Batman & Mr. Freeze: SubZero)՝ 1998 թվականի ամերիկյան անիմացիոն ֆիլմ, որն արտադրվել է միանգամից տեսանյութով, հիմնված է Բեթմենի մասին կոմիքսների DC Comics հիման վրա։ Սյուժեն հիմնված է 1992 թվականի Բեթմեն մուլտսերիալի «Deep Freeze» դրվագի վրա և հանդիսանում է Մակս Ֆանտազմի Բեթմեն մուլտֆիլմի ինքնավար Սիկվել։ Այս մուլտֆիլմը դարձել է մեծ քննադատության արժանացած «Բեթմենը և Ռոբին» մարտաֆիլմի պատասխանը։ Մուլտֆիլմը 26–րդ ամենամյա Էննի մրցանակաբաշխությանը հաղթել է «Անիմացիոն տնային տեսանյութերի նշանակալի ձեռքբերումներ» անվանակարգում[3]։ Համակցվել է ձեռագիր գեղարվեստական աշխատանքն ու համակարգչային թվային աշխատանքը[4]։ 2018 թվականի մարտի 27–ին Warner Archive Collection սերիայի շրջանակներում Blu-ray–ով դուրս է եկել տոնական հրատարակչությունը[5]։

Բեթմեն և պարոն Ֆրիզ
անգլ.՝ Batman & Mr. Freeze: SubZero
Տեսակկինոնկար
Ժանրֆանտաստիկ ֆիլմ և մարտաֆիլմ
ԿերպարներԲեթմեն, Mr. Freeze?, Դիք Գրեյսոն և Barbara Gordon?
Հորինված երկիրDC անիմացիոն տիեզերք
Հիմնված էԲեթմեն և Բեթմեն
ՌեժիսորԲոյդ Կիրկլենդ[1]
ՍցենարիստԲոյդ Կիրկլենդ և Բոբ Քեյն
ՀնչյունավորումԿեվին Կոնրոյ, Մայքլ Անսարա, Մերի Կեյ Բերգման, Ջորջ Ձունձա և Efrem Zimbalist Jr.?
ՊրոդյուսերԲենջամին Մելնիկեր, Մայքլ Ուսլան և Բոյդ Կիրկլենդ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWarner Bros. Animation
ԴիստրիբյուտորWarner Home Video և Նեթֆլիքս
Տևողություն70 րոպե
ՊրիկվելԲեթմեն։ Ֆանտազմի դիմակը
Թվական1998 և մարտի 17, 1998[2]

Սյուժե խմբագրել

Ամերիկյան սուզանավը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում նավարկության ընթացքում ջրի երես դուրս գալուց պատահաբար փլուզել է սառցե քարանձավի ծածկը, որտեղ բնակվել է Պարոն Ֆրիզն իր սան էսկիմոս Կունակի հետ։ Դրա հետ մեկտեղ, անաբիոզ խցիկը, որի մեջ ապրել է Ֆրիզի՝ ծանր հիվանդ կինը՝ Նորան, կոտրվել է։ Զայրույթից Ֆրիզը սառեցրել է սուզանավի ողջ անձնակազմին, որից հետո մեկնել է Готэм-сити՝ իր հին ծանոթի՝ արյունաբանության և փոխպատվաստման բնագավառի լավագույն մասնագետ բժիշկ Գրեգորի Բելսոնի մոտ։ Ֆրիզը Բելսոնին տարել է իր մոտ,նրան է առաջարկել ոսկու մեծ բնակտոր և խոստացել մի ամբողջ ոսկու հանք, եթե նա բուժի Նորային։ Բելսոնն իհարկե չի կարողացել դեմ գնալ այդքան շքեղ առաջարկին,(մանավանդ, որ մինչև ականջները խրվել էր պարտքերի մեջ)։ Սակայն հաջող վիրահատության համար անհրաժեշտ է եղել օրգաններ՝ փոխպատվաստման համար, որոնք բժշկական բազաներում չեն եղել։ Այդ ժամանակ Վիկտոր Ֆրիզը հրամայել է գտնել համապատասխան արյան խմբով առողջ մարդու՝ առևանգելու նպատակով։ Բատահաբար այդ մարդը հանդիսացել է Բարբարա Գորդոնը (Бэтгёрл)[6]։ Ֆրիզը ակումբից գողացել է Բարբարային, որտեղ նա Դիկ Գրեյսոնի հետ երեկույթի է եղել։ Գրեյսոնը հետապնդել է փախցնողներին, սակայն վթարի է ենթարկվել, որը կազմակերպել էր Ֆրիզը և հայտնվել հիվանդանոցում։ Սակայն, չնայած վնասվածքներին, նա ցանկացել է օգնել Բեթմենին՝ գտնելու Բարբարային։ Բեթմենը և Ռոբին սկսել են սեփական հետաքննությունը և պարզել, որ բժիշկ Բելսոնը, մինչև անհետանալը, նայել է արյան՝ հազվադեպ խումբ ունեցող դոնորների վերաբերյալ թղթապանակներ, որոնց մեջ է նաև Բարբարա Գորդոնը, բացի այդ պատվիրել է մի շարք բժշկական սարքավորումներ, որոնք նախատեսված են եղել օրգանների փոխպատվաստման համար։ Նրա Ֆինանսական գործակալից իմացել են, որ Գրեգորի Բելսոնը փաստացի սնանկ է, բայց հենց այն ժամանակ, երբ Բեթմենն ու Ռոբինը զրուցել են գործակալի հետ, նրան է զանգահարել Բելսոնը և հայտնել, որ մի քանի օրից կարող է վճարել բոլոր հաշիվները։ Բեթմենը գլխի է ընկել, որ Բելսոնը կարող էր գումար ստանալ միայն Ֆրիզից։ Հեռախոսազրույցի ձայնագրությունը լսելուց պարզ է դարձել, որ զանգը կատարվել է հին նավթային կառամատույցից, որը քաղաքից գտնվել է 5 միլ հեռավորության վրա(դրա համար էլ ոստիկանությունը չի կարողացել գտնել հանցագործներին)։ Բեթմենն ընկերոջ հետ արագ գնացել է այնտեղ, և հասել են ժամանակին՝ թույլ չտալով Սառցե Մարդուն և նրա ընչաքաղց ընկերոջը իրականացնելու Բարբարայից օրգաններ վերցնելու դաժան փորձարկումը։ Կառամատույցում տեղի է ունեցել իսկական կռիվ, որի ընթացքում հրդեհ է բռնկվել։ բարբարան փրկվել է, իսկ Ֆրիզը բեկորային ծանր վնասվածքներ է ստացել(կոտրել է ոտքը)։ Կառամատույցը կրակից վառվելով՝ անցել է ջրի տակ։ Բելսոնը փախչել է՝ իր նանցակցին թողնելով բախտի քմահաճույքին, սակայն ընկնող բեկորները նրան խորտակել են փոքրիկ նավակի հետ, որով նա փորձել է լողալով փախչել։ Բեթմենն ու Ռոբին սխալվելու իրավունք չունեն. պետք է պաշտպանել ինքնաթիռը, փրկել կրակի մեջ հայտնված տղային և Ֆրիզի կնոջը։ Ֆրիզն իր կրականետիչի օգնությամբ պահպանել է հրդեհը, մինչև Բեթմենն ու Բարբարան իջել են կառամատույցի մեջ։ Պայթյունից հաշված րոպեների ընթացքում հաջողվել է դուրս հանել կրակի մեջ գտնվողներին և նրանց հասցնել ինքնաթիռ։ սակայն Բեթմենը Ֆրիզին չի կարողացել օգնել. Վիկտորն ընկել է այրվող անդունդի մեջ և անհետացել։ Որոշ ժամանակ անց արկտիկական կայարանում բևեռախույզները նորություններ են նայել, որտեղ Սամմեր Գլիսոնը հաղորդել է, որ Վիկտոր Ֆրիզի կինը՝ Նորան, որը համարվել է մահացած, փրկվել և բուժվել է ամուսնու կողմից մշակված կրիոգեն տեխնոլոգիաների շնորհիվ։ Այդ ամենին պատուհանից նայել է Ֆրիզը՝ ուրախության արցունքներն աչքերին, որից հետո հեռացել է իր երկու սպիտակ արջերի հետ։
Պատմության շարունակությունը «Բեթմենի նոր արկածները»։

Դերերում խմբագրել

  • Կեվին Կոնրոյ — Բրյուս Ուեյն / Բեթմեն
  • Մայքլ Անսարա — Բժիշկ Վիկտոր Ֆրիզ / Պարոն Ֆրիզ
  • Լորեն Լեստեր — Դիկ Գրեյսոն / Ռոբին
  • Մերի Քեյ Բերգման — Բարբարա Գորդոն / Բեթգըրըլ
  • Ջորջի Ձզունձա — Բժիշկ Գրեգորի Բելսոն
  • Ձին Ջոնս — Դին Էրբագաստ
  • Եֆրեմ Ցիմբալիստ կրտսեր — Ալֆրեդ Պեննիուորտ
  • Բոբ Խաստինգս — Կոմիսար Ջեյնս Գորդոն
  • Ռոբերտ Կոստանցո — Դետեկտիվ Խարվի Բուլոկ
  • Լիեն Շիրմեր — Ռենե Մոնտոյա
  • Մերիլու Խեներ — Վերոնիկա Վրիլանդ
  • Մերի Դևոն — Սամեր Գլիսոն
  • Ռախի Ազիզի — Կունակ
  • Լորեն Թոմ — Մէրիկո
  • Ֆրենկ Ուէլկեր — Նոչկա և Շակա սպիտակ արջեր

Դերերը կրկնօրինակել են խմբագրել

  • Վլադիմիր Վիխրով — Բրյուս Ուեյն / Բեթմեն
  • Բորիս Բիստրով — Բժիշկ Վիկտոր Ֆրիզ / Պարոն Ֆրիզ
  • Վադիմ Կուրկով — Դիկ Գրեյսոն / Ռոբին
  • Օլգա Կուզնեցովա — Բարբարա Գորդոն / Բեթգըրըլ
  • Մադլեն Ջաբրաիլովա — Վերոնիկա Վրիլանդ, Ռենե Մոնտոյա, Սամեր Գլիսոն, Մէրիկո
  • Միխայիլ Լեբեդև — Բժիշկ Գրեգորի Բելսոն
  • Վլադիմիր Ռադչենկո — Ալֆրեդ Պենիուորտ, Կոմիսար Ջեյնս Գորդոն, Սուզանավի հրամանատար
  • Յուրի Մալյարով — Դետեկտիվ Խարվի Բուլոկ, Դին Էրբագաստ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.filmaffinity.com/es/film620327.html
  2. Internet Movie Database — 1990.
  3. 26th Annie Awards
  4. «Batman & Mr. Freeze: Subzero: Review». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. Batman & Mr. Freeze: SubZero Blu-ray
  6. Batman & Mr. Freeze: Sub-Zero

Արտաքին հղումներ խմբագրել