Բեթթի Հոլբերտոն

ամերիկացի ծրագրավորող

Ֆրենսիս Էլիզաբեթ Հոլբերտոն (մարտի 7, 1917(1917-03-07)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 8, 2001(2001-12-08)[2], Ռոքվիլ, Մերիլենդ, ԱՄՆ[1]), առաջին ունիվերսալ էլեկտրոնային թվային համակարգչի վեց յուրահատուկ ծրագրավորողներից մեկը, ENIAC: Հոլբերտոնն ստեղծել է խզման կետեր համակարգչի կարգաբերումներում[4]։

Բեթթի Հոլբերտոն
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1917(1917-03-07)[1]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Մահացել էդեկտեմբերի 8, 2001(2001-12-08)[2] (84 տարեկան)
Մահվան վայրՌոքվիլ, Մերիլենդ, ԱՄՆ[1]
ԳերեզմանIvy[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարան
ԵրկերENIAC?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ծրագրավորող և մաթեմատիկոս
ԱշխատավայրMoore School of Electrical Engineering?, Remington Rand?, Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ և David Taylor Model Basin?
Պարգևներ և
մրցանակներ
Կանայք միջազգային տեխնոլոգիայում Համակարգչային տեխնիկայի պիոներ[3] և Կանայք փառքի տեխնոլոգիական սրահում
Betty Holberton Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթությունԽմբագրել

 
Ծրագրավորողներ Բեթթի Ջին Ջեննինգսը (ձախից) և Ֆրեն Բիլասը (աջից) գործարկում են ENIAC-ի կառավարման վահանակը

Հոլբերտոնը, ծն․ Ֆրենսիս Էլիզաբեթ Սնայդեր, ծնվել է Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա, 1917 թվականին։

Հոլբերտոնը հաճախում էր լրագրության դասընթացների, քանի որ ուսումնական ծրագիրը թույլ էր տալիս նրան ճանապարհորդել[5]։ Լրագրությունը նաև այն ճյուղերից մեկն էր, որ 1940-ական թվականներին բաց էր կանանց համար[6] Փենսիլվանիայի համալսարան հաճախելու առաջին օրը Հոլբերտոնի մաթեմատիկայի դասախոսը հարցրեց նրան, թե արդյո՞ք ավելի լավ չի լինի, որ վերջինս մնա տանը և երեխաներ մեծացնի[6]::

ԱշխատանքԽմբագրել

 
Բեթթի Հոլբերտոն (աջ պլանում), ծրագրավորում է ENIAC համակարգիչը Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա, BRL-ի շենք 328 (1940-1950-ական թվականներ)

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բալիստիկ հրթիռների հետագիծը հաշվարկելու համար վարձել էին նաև կանանց։ Մուրի ինժեներական դպրոցը վարձել էր Հոլբերտոնին` աշխատելու որպես "համակարգիչ", և նա ընտրվել էր մեկը վեց կանանցից` ծրագրավորելու ENIAC-ը։ Որակավորվելով որպես սուպերպրոֆեսիոնալներ՝ Հոլբերտոնը Քեյ Մաքնալթիի, Մերլին Ուեսքոֆի, Ռութ Լիչթերմանի, Բեթթի Ջին Ջեննինգսի և Ֆրեն Բիլասի հետ Բալիստիկ հետազոտությունների լաբորատորիայի (BRL), ԱՄՆ-ի բանակի համար ծրագրավորեցին ENIAC-ը՝ բալիստիկ հրթիռների հետագիծը էլեկտրոնային եղանակով կատարելու հաշվարկելու համար։

Սկզբում, քանի որ ENIAC-ը գաղտնի էր, այն ծրագրավորելու համար կանանց թույլատրվում էր աշխատել միայն նախագծերով և էլեկտրական սխեմաներով։ ENIAC-ի վրա աշխատելիս՝ Հոլբերտոնի մոտ շատ արդյունավետ գաղափարներ էին ծագում գիշերային ժամերին, որի պատճառով մյուս ծրագրավորողները կատակում էին, թե «նա ավելի շատ խնդիրներ է լուծում քնած ժամանակ, քան շատ մարդիկ արթուն ժամանակ»[7]։

ENIAC-ը ներկայացվել է 1946 թվականի փետրվարի 15-ին Փենսիլվանիայի համալսարանում[8][9]։ Նրա գինը մոտ $487,000 էր, որը համարժեք էր 2019 թվականի $7,195,000-ին[9]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Հոլբերտոնն աշխատել է Ռեմինգթոն Ռենդում և Ստանդարտների ազգային բյուրոյում։ 1959 թվականին նա եղել է ծրագրավորման հետազոտությունների մասնաճյուղի ղեկավար՝ Դեյվիդ Թեյլորի մոդելային ավազանի կիրառական մաթեմատիկայի լաբորատորիայում։ Նա օգնել է զարգացնել UNIVAC-ը՝ նախագծելով կառավարման վահանակներ, որոնց շնորհիվ թվային ստեղները տեղադրում էին ստեղնաշարի կողքին, և համոզել է ինժեներներին Univac-ի սև գույնը փոխարինել մոխրագույն-բեժ երանգով, որն էլ դարձավ համակարգիչների ունիվերսալ գույնը[10]։

Նա մեկն էր նրանցից, ով գրել է ծրագրավորման առաջին գեներատիվ համակարգը (SORT/MERGE): Երկուական համակարգի ֆունկցիաների համար որոշումների ծառ մշակելու նպատակով Հոլբերտոնն օգտագործել է խաղաքարտերը և գրել է ծածկագիր, ըստ անհրաժեշտության տվյալները կարդալու և գրելու նպատակով, տասը ժապավենային սկավառակներից բաղկացած խումբն օգտագործելու համար[11]։ Նա գրել է վիճակագրական վերլուծության առաջին փաթեթը, որն օգտագործվել է ԱՄՆ-ում 1950 թվականի մարդահամարն անցկացնելու համար։

1953 թվականին նա դարձել է առաջադեմ ծրագրավորման ղեկավար Մերիլենդ նահանգի նավատորմի կիրառական մաթեմատիկական լաբորատորիայում, որտեղ մնացել է մինչև 1966 թվականը[7]։ Հոլբերտոնն աշխատել է Ջոն Մոքլիի հետ, որպեսզի մշակեն C-10 հրահանգը BINAC-ի համար, որը համարվում է բոլոր ժամանակակից ծրագրավորման լեզուների նախատիպը։ Նա նաև մասնակցել է Գրեյս Հոփփերի հետ Կոբոլ և FORTRAN ծրագրավորման լեզուների վաղ ստանդարտների մշակմանը[12]։ Ավելի ուշ, որպես Ստանդարտների ազգային բյուրոյի աշխատակից, նա շատ ակտիվ էր Fortran լեզվի ստանդարտի առաջին երկու տարբերակների մշակման գործընթացում ("FORTRAN 77" and "Fortran 90"):

ԺառանգությունԽմբագրել

Հոլբերտոնի դպրոցը, որը Սան Ֆրանցիսկոյում ծրագրային ապահովման ինժեներների համար նախատեսված դպրոցն է, հիմնադրվել է նրա պատվին 2015 թվականին [1]:

ՄահԽմբագրել

Նա մահացել է 84 տարեկանում 2001 թվականի դեկտեմբերի 8-ին Ռոքվիլ քաղաքում, Մերիլենդ, սրտի հիվանդության, շաքարախտի և ինսուլտից ստացած բարդությունների պատճառով` մի քանի տարվա տառապանքից հետո[7][13]։ Նրան փրկել են ամուսինը` Ջոն Վաուգ Հոլբերտոնը և իր դուստրերը` Պամելան և Պրիսցիլան[7]։

ՄրցանակներԽմբագրել

1997 թվականին ENIAC-ը ծրագրավորող վեց յուրահատուկ կանանցից միակն էր, ով ստացավ «Համակարգչային տեխնոլոգիաների կանանց ասոցիացիայի» կողմից տրվող Ada Lovelace Award բարձրագույն մրցանակը[14]։

1997 թվականին նա ստացել է նաև IEEE Computer Pioneer Award մրցանակը IEEE Computer Society-ից `միաձուլման գեներատոր ստեղծելու համար, ինչից էլ, ըստ IEEE-ի, նրա մոտ առաջացավ հատուկ ծրագրի օգնությամբ մեքենայական լեզվի վերահաղորդման մասին առաջին միտքը:"[14]

1997 թվականին ENIAC-ը ծրագրավորող վեց յուրահատուկ կանանց հետ նա ընդգրկվեց «Կանայք տեխնոլոգիայի մեջ» փառքի միջազգային սրահում[14]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Find A Grave — 1995.
  2. 2,0 2,1 2,2 Միջազգային տիպօրինակ անուների նույնացուցիչ — 2012.
  3. Frances Snyder HolbertonIEEE Computer Society.
  4. Abbate, Janet (2012), Recoding Gender: Women's Changing Participation in Computing, MIT Press, p. 32, ISBN 9780262018067 
  5. «Betty Holberton Video»։ ovguide.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-05-ին։ Վերցված է 2012-06-05 
  6. 6,0 6,1 Gay Martin (ապրիլի 10, 2018)։ Recent Advances and Issues in Computers։ Greenwood Publishing Group։ ISBN 9781573562270 – via Google Books 
  7. 7,0 7,1 7,2 7,3 Lohr Steve (Dec 17, 2001)։ «Frances E. Holberton, 84, Early Computer Programmer»։ NYTimes։ Վերցված է դեկտեմբերի 16, 2014։ «Frances Elizabeth Holberton, one of the first computer programmers, whose contributions to software over the years ranged from an early data-sorting program to helping develop the business programming language Cobol, died on Dec. 8 at a nursing home in Rockville, Md. She was 84.» 
  8. «ENIAC Programmers Project»։ ENIAC Programmers Project 
  9. 9,0 9,1 «On Computers: historical development of computers»։ internetlooks.com 
  10. Levy Claudia (December 15, 2001)։ «Frances Holberton, 84; Pioneer Programmer of Early Computers»։ Los Angeles Times 
  11. Beyer Kurt (2012)։ Grace Hopper and the Invention of the Information Age.։ London, Cambridge: MIT Press։ էջ 198։ ISBN 9780262517263 
  12. Fritz W. Barkley (1996)։ «The Women of ENIAC»։ IEEE Annals of the History of Computing 8 (3): 17։ doi:10.1109/85.511940 
  13. «Computer pioneer Betty Holberton dies at 84»։ Government Computer News։ January 7, 2002։ Վերցված է 2008-06-07։ «Frances “Betty” Snyder Holberton, a pioneer in programming languages and other aspects of computing, died Dec. 8 in Rockville, Md. She was 84.» 
  14. 14,0 14,1 14,2 «ENIAC Programmers Project - Email List»։ դեկտեմբերի 12, 2008։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 12, 2008-ին 

Արտաքին հղումներԽմբագրել

Լրացուցիչ ընթերցանությունԽմբագրել