Հրաչյա Բեգլարյան

հայ հրապարակախոս, խմբագիր, բանաստեղծ
(Վերահղված է Բեգլարյան Հրաչյաից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հրաչյա Միքայելի (Մուխանի) Բեգլարյան (մայիսի 1, 1934, Կոլխոզաշեն, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 9, 2009, Ստեփանակերտ, Արցախ), հայ բանաստեղծ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1982 թ.-ից), ԱՀ մշակույթի վաստակավոր գործիչ։

Հրաչյա Միքայելի (Մուխանի) Բեգլարյան
Ծնվել էմայիսի 1, 1934
ԾննդավայրԿոլխոզաշեն, Մարտունու շրջան, Արցախ
Վախճանվել էհոկտեմբերի 9, 2009
(75 տարեկան)
Վախճանի վայրՍտեփանակերտ, Արցախ
Մասնագիտությունհրապարակախոս, խմբագիր և բանաստեղծ
Ազգությունհայ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Հրաչյա Բեգլարյան Վիքիդարանում
 Hrachya Beglaryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կոլխոզաշեն (այժմ՝ ԼՂՀ Մարտունու շրջան) գյուղում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո։ 1961-1963 թթ.աշխատել է Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան մարզային գրադարանում։ 1963-1964 թթ. եղել է ժողովրդական ստեղծագործության մարզային տան ավագ մեթոդիստ, 1964-1966 թթ.՝ կուլտուրայի մարզային վարչության ավագ տեսուչ, 1966-1968 թթ.՝ Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանի գիտաշխատող։ 1969-1989 թթ. աշխատել է «Սովետական Ղարաբաղ» (հետո՝ «Խորհրդային Ղարաբաղ») օրաթերթի խմբագրությունում։ 1981 թվականին «Աշխատանքի մարդիկ» ակնարկաշարի համար արժանացել է Ադրբեջանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակին[1]։ 1989-2007 թթ. ստեղծագործական, կազմակերպչական ակտիվ գործունեություն է ծավալել Արցախի գրողների միությունում։ Եղել է գրական հիմնադրամի տնօրեն, գլխավորել «Արցախ» գրահրատարակչությունը, հանդիսացել «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը։

Պարգևներ խմբագրել

  • «Ոսկե գրիչ» շքանշան, 1981։
  • Ղազարոս Աղայանի անվան մրցանակ, 1989։
  • «Մենք ենք, մեր սարերը» հուշամեդալ, 1994։
  • «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալ, 1994։
  • «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, 2001։
  • «Հայրենյաց պաշտպան» մեդալ, 2009։
  • ԱՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2005։
  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 2008։
  • ՀՀ «Մովսես Խորենացու» մեդալ[2] , 2009։
  • «Գրական վաստակ» շքանշան, 2009։
  • 4 անգամ արժանացել է ԱՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակի։
  • «Նարեկացի» մեդալ, 2021։

Հրաչյա Բեգլարյանի երկերի մատենագրություն խմբագրել

  • Կամուրջ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1961, 62 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուում գործեր ունի նաև Հրաչյա Բեգլարյանը), Բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ։
  • Լեռան աղբյուր (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1966, 60 էջ։
  • Լեռնային վտակ (ժողովածուում գործեր ունի նաև Հրաչյա Բեգլարյանը), Բաքու, Ազերնեշր, 1967, 196 էջ։
  • Կաղնին ժայռի վրա (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1973, 56 էջ։
  • Կապույտ լեռների երգը (բանաստեղծություններ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1975, 104 էջ։
  • Արևային հնձաններ (բանաստեղծություններ), Բաքու, «Յազըչը», 1979, 122 էջ։
  • Գետերը չեն հոգնում (բանաստեղծություններ), Բաքու, «Յազըչը», 1981, 128 էջ։
  • Իմ տունը (բանաստեղծություններ), Բաքու, «Յազըչը», 1987, 96 էջ։
  • Մասրենու թուփը (բանաստեղծություններ), Երևան, «Արևիկ», 1989, 24 էջ։
  • Հրաշք երկիր իմ Ղարաբաղ (բանաստեղծություններ), Երևան, «Նաիրի», 1990, 152 էջ։
  • Արցախն ավարայր (պոեմ, բանաստեղծություններ), Ստեփանակերտ, «Արցախ», 1994, 136 էջ։
  • Անմահության ճանապարհով (դիմանկար), Ստեփանակերտ, «Արցախ», 1995, 40 էջ։
  • Կատակում է Պըլը-Պուղին (զվարճախոսություններ), Ստեփանակերտ, «Սոնա» 1998, 240էջ։
  • Արցախի գրական օջախը (տեղեկատու), Ստեփանակերտ, «Արցախ», 1998, 48 էջ։
  • Արցախ - դաժան սեր (ժողովածուում գործեր ունի նաև Հրաչյա Բեգլարյանը), Ստեփանակերտ, «Սոնա», 1999, 288 էջ։
  • Արցախ-նամե - 1 (բանաստեղծություններ, պոեմներ, արձակ էջեր), Երևան, «Տիգրան Մեծ», 2000, 658 էջ։
  • Արցախ-նամե - 2 (Իմ լեռնաշխարհի մարդիկ), Երևան, «Տիգրան Մեծ», 2002, 699 էջ։
  • Քնար Ղարաբաղի (բանաստեղծություններ), Երևան, «Տիգրան Մեծ», 2004․ 560 էջ։
  • Արցախ-նամե - 3 (Ղարաբաղյան շարժում), Ստեփանակերտ, «Սոնա», 2006, 636 էջ։
  • Արցախ-նամե - 4 (Խոսում են դարերը, վկայում են քարերը), Ստեփանակերտ, «Սոնա», 2005, 648 էջ։
  • Արցախ-նամե - 5 (Պըլը-Պուղի), Ստեփանակերտ, «Սոնա», 2007, 640 էջ։
  • Արցախ-նամե - 6 (Հիրիկներ), Ստեփանակերտ, «Սոնա», 2008, 640 էջ։
  • Արցախ-նամե - 7 (Գրական ուղիներով), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2009, 640 էջ։
  • Արցախ-նամե - 8 (Մեր հին ու նոր Շուշին), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2012, 640 էջ։
  • Արցախ-նամե - 9 (Հուշապատում), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2019, 712 էջ։
  • Արցախ-նամե -10 (Հրաչ-նամե), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2014, 680 էջ։
  • Բառը սահմանի վրա ( ժողովածուում գործեր ունի նաև Հրաչյա Բեգլարյանը ), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2016, 240 էջ։
  • Սիրոյ մատեան (ժողովածուում գործեր ունի նաև Հրաչյա Բեգլարյանը ), Լոս Անճելըս, «Լիթօ Պուքս», 2016, 652 էջ։
  • Հուշարձան մայրերուն - ժողովածուում գործեր ունի նաև Հրաչյա Բեգլարյանը , Լոս Անճելըս-Երևան, 2019, 543 էջ։
  • Ձայն արցախական /Ժողովածուում գործեր ունի նաև Հրաչյա Բեգլարյանը/, Երևան, «Արմավ», 2021,488էջ։

Աղբյուրներ խմբագրել

  1. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, Էջ 103-104
  2. «Այս մասին «Ազատ Արցախ» պարբերականում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Սոկրատ Խանյան, Հրաչյա Բեգլարյանի քնարերգությունը, Երևան, «Հայաստան», 2004, 64 էջ։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Բեգլարյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաչյա Բեգլարյան» հոդվածին։