Բեատրիս Գալինդո
Բեատրիս Գալինդո (անգլ.՝ Beatriz Galindo, 1465? Սալամանկա – նոյեմբերի 23, 1534, Մադրիդ), իսպանացի լատինագետ, մանկավարժ, գրող, հումանիստ: Եղել է Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի և նրա երեխաների ուսուցիչը, իր ժամանակի առավել կրթված կանանցից մեկը: Բեատրիս Գալինդոյի ծննդյան ամսաթվի հետ կապված անորոշություն կա. որոշ հեղինակներ այն համարում են 1464 կամ 1474 թվական: Բեատրիս Գալինդոն նաև հայտնի է որպես «Լա Լատինա»:
Բեատրիս Գալինդո իսպ.՝ Beatriz Galindo, la Latina | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան 1464 и ոչ ուշ քան 1475 |
Ծննդավայր | Salamanca Airport, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Մահացել է | նոյեմբերի 23, 1535[1] |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա |
Գերեզման | Q16552545? |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրթություն | Սալամանկայի համալսարան |
Մասնագիտություն | գրող, բժիշկ և Humanista |
Աշխատավայր | Universidad de Salamanca, Instituto de Estudios de la Ciencia y la Tecnología? |
Ամուսին | Francisco Ramírez de Madrid? |
Beatriz Galindo Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Բեատրիս Գալինդոն ծնվել է սամորական ծագմամբ իդալգոական ընտանիքում, որը նախկինում եղել է հարուստ, սակայն Էնրիկե IV-ի մահից հետո ծագած քաղաքացիական պատերազմից հետո դարձել է կարիքավոր:
Ընտանիքի որոշմամբ քույրերից Բեատրիսը պետք է դառնար միանձնուհի, սակայն, քանի որ նա սիրում էր կարդալ, նրան թույլ տվեցին քերականություն ուսանել Սալամանկայի համալսարանի կախյալ հաստատություններից մեկում: Քանի որ Բեատրիս Գալինդոն լավ էր տիրապետում լատիներենին, ակադեմիական կարիերա սկսեց, երբ դեռ տասներկու տարեկան չկար: Ամենայն հավանականությամբ նա եղել է իսպանացի բանասեր, պատմաբան, ուսուցիչ, հումանիստ Անտոնիո դե Նեբրիխայի ուսանողը[2]:
«Նա Լատինա» մականունը ստացել է լատիներեն հմտությունների համար և նշանակվել է Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի և նրա երեխաների ուսուցիչ[3]: Նա դասավանդել է Հենրի VIII-ի ապագա կնոջը՝ Եկատերինա Արագոնացուն և Ֆիլիպ I -ի ապագա կնոջը՝ Խուանա I-ին, որը հետագայում հայտնի դարձավ որպես Խուանա Մոլագա[4]:
Գրել է լատիներեն, հորինել բանաստեղծություններ և մեկնաբանություններ Արիստոտելի մասին[4]:
In December 1491 թվականի դեկտեմբերին ամուսանցել է Ֆրնասիսկո Ռամիրես Մադրիդցու հետ և ունեցել են հինգ երեխա: Բերատրիսն եղել է առաջին կանանցից, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել վերածննդի ժամանակ: Սովորություն է ունեցել կրելու միանձնուհու կամ մայրապետի հագուստ[3]: 1506 թվականին Մադրիդում հիմնել է Սուրբ Խաչ հիվանդանոցը (Santa Cruz de Madrid), որը դեռևս գոյություն ունի[3]:
ՀիշատակԽմբագրել
Մադրիդի այն թաղամասը, որտեղ Բեատրիսը մի ժամանակ ապրել է կոչվում է նրա մականունով՝ Լա Լատինա թաղամաս: Բեատրիսի պատվին հուշարձաններ են կանգնեցվել Սալամանկայում և Մադրիդում: Մադրիդի Գոյա փողոցի 10 հասցեում է գտնվում Բեատրիս Գալինդոյի անվան դպրոցը: Սալամանկայի նախակրթարանը և տարրական դպրոցը նույնպես կոչվում են նրա անունով:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ Spanish Ministry of Education
- ↑ 3,0 3,1 3,2 The Biographical Dictionary of Women in Science
- ↑ 4,0 4,1 Women's History at About.com
Արտաքին հղումներԽմբագրել
- The Biographical Dictionary of Women in Science By Marilyn Bailey Ogilvie, and Joy Dorothy Harvey, Taylor & Francis 2000. 978-0-415-92039-1
- The Hidden Giants Women in Science by starlady. Accessed July 2008
- Women's History by Jone Johnson Lewis at About.com. Accessed July 2008
- Beatriz Galindo-Breve Reseña Biográfica De La Titular Del Centro Spanish Ministry of Education, In Spanish Google translation Accessed July 2008
- Arteaga, Almudena de (2007), Beatriz Galindo, The Queens Latin teacher, Algaba editions. 978-84-96107-89-2.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բեատրիս Գալինդո կատեգորիայում։ |