Բարսենասի գործ
Բարսենասի գործ (անգլ.՝ The Bárcenas affair), Իսպանիայի գլխավոր քաղաքական կուսակցություններից մեկի ՝ Պահպանողական Ժողովրդական կուսակցությանը վերաբերող կոռուպցիոն սկանդալ։ Բացահայտվել է, որ Լուիս Բարսենասը, ով կուսակցության գանձապան էր և սենատոր, 48 միլիոն եվրո և ձեռագիր հաշիվների քաղվածքներ է պահել շվեյցարական բանկային հաշիվներում[1]։ Այդ հաշիվները, իբր, ցույց են տալիս, որ Պահպանողական Ժողովրդական կուսակցությունը երկար տարիներ պահել է զուգահեռ հաշվապահություն ՝ չհայտարարագրված և անօրինական դրամական նվիրատվությունները գրանցելու և դրանցով կուսակցության ավագ անդամներին բոնուսներ վճարելու, ինչպես նաև կուսակցության ամենօրյա ծախսերի համար[2]։
Կոչվել է ի պատիվ | Luis Bárcenas | |
---|---|---|
Երկիր | Իսպանիա |
Ընդհանուր ակնարկ
խմբագրելՀայտնաբերված փաստաթղթերն ներկայացրել են 1990-ից 2009 թվականների միջակայքը և ենթադրվել է[3][4], որ կանոնավոր կանխիկ վճարումներ են կատարվել փոքր ֆոնդից։ Դրանք ներառում են տասնմեկ տարվա ընթացքում տարեկան 25,000 եվրո (կամ 34,000 ԱՄՆ դոլար) վճարումներ նախկին վարչապետ Մարիանո Ռախոյին[5][6][7]։
Մյուս կուսակցական գործիչները, որոնք ենթադրաբար ներգրավված են եղել սկանդալում, եղել են նախկին նախարարներ Ռոդրիգո Ռատոն (նաև Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին գլխավոր տնօրեն), Անխել Ասեբեսը, Ֆեդերիկո Տրիլյոն[8][9], Ֆրանցիսկո Ալվարես-Կասկոսը (իբր ստացել է 421,693 եվրո 1990-ից 2004 թվականներին), Խավիեր Արենասը (իբր ստացել է 234,320 եվրո)[10], և Մարիա Դոլորես դե Կոսպեդալը (նաև պաշտպանության նախարար է եղել և կուսակցության ամենաբարձրաստիճան անդամներից ), հետաքննիչ դատավոր և Սենատի նախագահ Պիո Գարսիա-Էսկուդերոն[11]։
2013 թվականի օգոստոսի 1-ին, «շաբաթներ շարունակ կոռուպցիայի և ապօրինի ֆինանսավորման սկանդալի մասին բացատրություններ տալու պահանջներին ընդդիմանալուց հետո», Ռախոյը վերջապես ստիպված եղավ դիմել Իսպանիայի խորհրդարան՝ անվստահության քվեի սպառնալիքով, որտեղ նա հերքել է անօրինական գումարներ ստանալը։
2013 թվականի նոյեմբերի 22-ին հետաքննիչ դատավորը հրապարակեց գրություն, որտեղ նա պնդում էր, որ առկա են անուղղակի ապացույցներ առ այն, որ Պահպանողական ժողովրդական կուսակցությունը ունեցել է հաշվապահական հաշվառման զուգահեռ համակարգ, որը ներկայացվել է Վերահսկիչ դատարան[12][13][14]։
Նախապատմություն
խմբագրելԲարսենասի գործը սկվեց 2013 թվականի հունվարի 18-ին, երբ Իսպանիայի առաջատար օրաթերթերից El Mundo-ն բացահայտեց, որ Պահպանողական Ժողովրդական կուսակցության գանձապահ Լուիս Բարսենասը մինչև 2009-ին Գյուրտելի քաղաքական կոռուպցիայի գործով մեղադրյալ նշանակվելուց հետո հրաժարական տալը օգտագործել է ֆոնդը՝ ամսական 5,000-ից մինչև 15,000 եվրո վճարելով կուսակցության անդամներին[15][16]։
2013 թվականի հունվարի 31-ին Իսպանիայի ձախ կենտրոնամետ օրաթերթը՝ El País-ը, իր հերթին հրապարակեց Բարսենասի ձեռագիր փաստաթղթերից հատվածներ։
Սենատի այդ շրջանի նախագահ Պիո Գարսիա Էսկուդերոն ավելի ուշ հայտարարեց, որ Բարսենասի ձեռագրով նշված վճարումներից մեկը համապատասխանում է ահաբեկչությունից հետո իր տան վնասը վերականգնելու համար իրեն տրված կանխիկ գումարին, և 2013 թվականի օգոստոսի 13-ին Կրիստոբալ Պաեսը, Պահպանողական Ժողովրդական կուսակցության նախկին ֆինանսական մենեջերը վկայել է, որ 2007 և 2008 թվականներին երկու վճարումներով ստացել է 12000 եվրո, ինչպես արտացոլված է Բարսենասի ձեռագիր գրառումներում[17][18]։
2013 թվականի հունիսի վերջին, հետաքննիչ դատավոր Պաբլո Ռուզը, բախվելով երկրից դուրս գտնվող զգալի օֆշորային ֆոնդերին հասանելիություն ունեցող մեղադրյալի վտանգին, հրամայեց Բարսենասին կալանավորել ՝ առանց գրավի, հարկային խարդախության և փողերի լվացման մեղադրանքով։
2013 թվականի հուլիսի 7-ին El Mundo-ն հրապարակեց բացառիկ հարցազրույց Բարսենասի և նրա գլխավոր խմբագիր Պեդրո Ջ. հետ։ Նա ևս խոստովանեց, որ և՛ ինքը, և՛ կուսակցության նախորդ գանձապահ Ալվարո Լապուերտան դրամական նվիրատվություններ են ստացել անշարժ գույքի գործակալներից և այլ գործարարներից[19][20]։
Վճարումներ ստացած քաղաքական գործիչներ կամ կուսակցության աշխատակիցներ
խմբագրել- Սանտյագո Աբասկալ, Պահպանողական Ժողովրդական կուսակցության քաղաքային խորհրդական (12,000 եվրո)[21],
- Պիո Գարսիա-Էսկուդերո, Իսպանիայի Սենատի փոխնախագահ (30,000 եվրո),
- Ժաումե Մատաս (Բալեարյան կղզիների նախկին նախագահ և Ազնար կառավարության նախկին նախարար, իսկ 2014 թվականի դրությամբ առանձին կոռուպցիոն գործով բանտարկյալ)[22],
- Խամես Իգնասիո դել Բուրգո[22],
- Կալիքստո Այեսա[23],
- Քրիստոբալ Պայես, Պահպանողական Ժողովրդական կուսակցության նախկին ֆինանսական մենեջեր,
- Անխել Աչեբես, նախկին նախարար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Spain ruling party's ex-treasurer sent to jail in corruption case"Reuters. Retrieved 22 October 2017
- ↑ Q&A: "Rajoy party scandal in Spain" BBC News. Retrieved 15 August 2013.
- ↑ "Spanish prime minister Rajoy accused of hiding secret income" The Guardian. Retrieved 15 August 2013.
- ↑ (es) “Las cuentas secretas de Bárcenas” El País. Retrieved 15 August 2013.
- ↑ “Spain corruption scandal turns up heat on PM Rajoy” Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Reuters. Retrieved 15 August 2013.
- ↑ "Spain Barcenas affair: Documents 'implicate PM Rajoy'" BBC News. Retrieved 23 November 2013.
- ↑ "Key players: Spanish ruling party 'slush fund'" BBC News. Retrieved 15 August 2013.
- ↑ (es) El juez Gómez Bermúdez admite la querella de Izquierda Unida por los papeles de Bárcenas. 20 minutos. Retrieved 15 August 2013.
- ↑ (es) La contabilidad de Bárcenas indica que Rajoy y Cospedal recibieron pagos, según 'El País' 20 minutos Retrieved 15 August 2013.
- ↑ "Two former PP chiefs admit to lack of control over accounts" El País. Retrieved 15 August 2013.
- ↑ El presidente del Senado reconoce un pago anotado por Bárcenas (es)
- ↑ "Rajoy clings to his job" The Economist. Retrieved 15 August 2013.
- ↑ "Spanish PM Mariano Rajoy admits 'mistake' over scandal" BBC News. Retrieved 15 August 2013.
- ↑ "Spain PM denies taking illegal funds but admits handling scandal badly" The Guardian. Retrieved 15 August 2013.
- ↑ "PP number two blames Rajoy and her predecessor for deal with Bárcenas" El País. Retrieved 15 August 2013.
- ↑ (es) Bárcenas pagó sobresueldos en negro durante años a parte de la cúpula del PP El Mundo. Retrieved 15 August 2013.
- ↑ (es) "Las cuentas secretas de Bárcenas" El País. Retrieved 15 August 2013.
- ↑ "Spain's ruling party says all payments to its leaders are legal" Արխիվացված 2015-09-24 Wayback Machine Reuters. Retrieved 15 August 2013.
- ↑ (es) "Cuatro horas con Bárcenas" El Mundo. Retrieved 15 August 2013.
- ↑ (es) "Bárcenas, en la cárcel. Prisión incondicional sin fianza para el ex tesorero del PP" El Mundo. Retrieved 15 August 2013.
- ↑ (es) “El concejal del PP, Santiago Abascal admite haber recibido 12.000 euros de Bárcenas” La Voz de Galicia. Retrieved 15 August 2013.
- ↑ 22,0 22,1 (es) “Destacados miembros del PP avalan los apuntes contables que les afectan” El País. Retrieved 15 August 2013.
- ↑ (es) “Un cargo del PP reconoce que cobró entregas de la lista de Bárcenas” El País. Retrieved 15 August 2013.