Բարսելոնա ֆուտբոլային ակումբի թանգարան
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի թանգարան (FC Barcelona Museu), բացվել է 1984 թվականի սեպտեմբերի 24-ին` Լուի Նունյեսի կողմից։ 2000 թվականին Նունյեսին հաջորդող «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Գասպարտի նախաձեռնությամբ թանգարանը վերանվանվել է Նունյեսի անունով։ 2010 թվականի հուլիսի 15-ին` երկարատև վերանորոգումից հետո թանգարանը կրկին վերաբացվել է։
Բարսելոնա ֆուտբոլային ակումբի թանգարան | |
---|---|
Տեսակ | sports museum? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բարսելոնա |
Վայր | Կամպ Նոու |
Ղեկավարության նստավայր | Կամպ Նոու, Լես Կորտս, Բարսելոնա, Իսպանիա |
Հասցե | 08028 |
Հիմնադրված է | 1984 թվականի սեպտեմբերի 24 |
Մակերես | 3500 քառակուսի մետր |
Այցելուներ | 1 506 022 մարդ (2013) |
Տնօրեն | Ջորդի Պենաս |
Կայք | fcbarcelona.com/tour |
ՍրահներԽմբագրել
Բարսելոնա ֆուտբոլային ակումբի թանգարանի վերակառուցումը նախատեսում էր թանգարանը բաժանել 3 սրահների` եռաչափ կինո, տեսալսողական սենսորային էկրան, ինչպես նաև տեղեկատվության սրահ Բարսելոնայի պատմության մասին։
Առաջին սրահը իր մեջ ընդգրկում է լուսանկարների, փաստաթղթերի և հաղթանակների հավաքածուներ։ Ինտերակտիվ ապակե պատի վրա կարելի է տեսնել ակումբի մանրակրկիտ պատմությունը, որն այցելուներին հնարավորություն է տալիս էկրանին դիպչելով` հետաքրքրող ինֆորմացիան տեսնել պատի վրա, դիտել տեսաֆիլմեր, պատկերներ և երաժշտություն լսել սարքի միջոցով։ Ապակե պատը, որը հագեցած է լազերային տեխնոլոգիաներով, հնարավորություն է տալիս դիտել տեսաֆիլմեր, պատկերներ և ունկնդրել երաժշտություն` ըստ օգտատերերի արձագանքների։
Երկրորդ սրահը հանդիսանում է թանգարանի մշտական արվեստի ստեղծագործությունների ցուցանմուշների մասնավոր հավաքածու, որը ցուցադրում է կատալոնյան նկարիչների աշխատանքները, այդ թվում` Դալիի և Անտոնի Տապիեսի (կատ.՝ Antoni Tàpies i Puig):
Ֆուտբոլային արվեստի հավաքածուի երրորդ սրահը ցուցադրվում է ակումբի պատմության ընթացքում ձեռք բերած ֆուտբոլային բազմազան պատմական ցուցանմուշները, այդ թվում` նվաճումների սենյակը` իր գավաթներով կամ դրանց կրկնօրինակներով, որոնք ակումբը երբևէ ստացել է։
Երրորդ սրահում ցուցադրվող հավաքածուի ցուցանմուշներից են համարվում նաև այն մարզակոշիկները, որոնցով Ռոնալդ Կումանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում` 111-րդ րոպեում (ավելացրած ժամանակի 21-րդ րոպեում) տուգանային հարվածով գրավեց Սամպդորիայի դարպասը։
ԱյցելուներԽմբագրել
Թանգարանը զբաղեցնում է 3500 քառակուսի մետր տարածք և տարեկան ունենում է 1.2 միլիոն այցելու` զբաղեցնելով 2-րդ տեղը Պիկասոյի թանգարանից հետո, որը տարեկան ունենում է 1.3 միլիոն այցելու և համարվում է Բարսելոնայի ամենաայցելվող թանգարանը։
ՊատկերասրահԽմբագրել
- Barcelona 281.JPG
Հաղթանշանների պատկերասրահներից մեկը
- Trophies FCBarcelona museum.jpg
Հաղթանշանների սրահներից մեկը
Կարլես Պույոլի համազգեստը
Դիեգո Մարադոնայի մարզահագուստը
- Barcelona Nou Camp Museum.jpg
Գավաթներ
- Presidents of FC Barcelona.JPG
Բարսելոնայի բոլոր նախագահների լուսանկարները
- Barca-Museum.jpg
Կորաչի գավաթ (կենտրոնում)
ԾանոթագրություններԽմբագրել
- FC Barcelona - „El Cant del Barça“ im Camp Nou
- Museus Registrats. Visites 2008 (I) Archived 2015-10-17 at the Wayback Machine.