Ռիկարդո Սամորա Մարտինես
Ռիկարդո Սամորա Մարտինես (իսպ.՝ Ricardo Zamora Martínez, հունվարի 21, 1901[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա - սեպտեմբերի 8, 1978[1][2][3], Բարսելոնա, Իսպանիա), «el Divino» (աստվածային) մականվամբ իսպանացի ֆուտբոլի դապասապահ, Իսպանիայի առաջնության մի քանի բարձրակարգ ակումբների մարզիչ։ Իսպանիայի ազգային հավաքականում մասնակցել է 46 մրցախաղի և հանդես է եկել «Էսպանյոլ», «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Նիցցա» ակումբներում։ Ինչպես Իսպանական ֆուտբոլում այնպես էլ ամբողջ աշխարհում համարվում է ամենաուժեղ դարպասապահը։
Ռիկարդո Սամորա Մարտինես իսպ.՝ Ricardo Zamora | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 21, 1901[1][2][3] |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Մահացել է | սեպտեմբերի 8, 1978[1][2][3] (77 տարեկան) |
Մահվան վայր | Բարսելոնա, Իսպանիա |
Գերեզման | Montjuïc Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ, լրագրող, ֆուտբոլային մարզիչ և դերասան |
Երեխաներ | Ricardo Zamora De Grassa? |
![]() |
ԿարիերաԽմբագրել
Զամորան սկսել է իր կարերիան 1916 թվականին հայրենի քաղաքի «Էսպանյոլ» թիմում։ Իսկ 1919 թվականից 3 տարի շարունակ եղել է Կատալոնիայի «Բարսելոնա» ակումբի դարպասապահը։ Առաջին խաղը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է Օլիմպիական խաղերում՝ 1920 թվականի օգոստոսի 28-ին, Դանիայի ազգային հավաքականի հետ հանդիպման ժամանակ, որը ավարտվել է 1:0 հաշվով։ Այս մրցաշարում Իսպանիան նվաճեց արծաթե մեդալ։
Զամորան «Բարսելոնայի» կազմում երկու անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը։ 1922 թվականին վերադարձել է «Էսպանյոլ» և 1929 թվականին նրանց հետ նվաճել Իսպանիայի գավաթը։ Այդ նույն տարում Զամորան խաղալով Իսպանիայի ազգային հավաքականի կազմում հաղթել է Անգլիայի ազգային հավաքականին 4:3 հաշվով։ Առաջին անգամ ոչ բրիտանական թիմը չի պարտվել Անգլիայի ազգային հավաքականին։ Այս մրցախաղում Զամորան ստացել է ծանր վնասվածք, բայց չի լքել խաղադաշտը։
1929 թվականին Զամորան տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»։ 1931-1932 մրցաշրջանում օգնել է ակումբին նվաճել առաջին Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը և այն պահպանել մինչև հաջորդ տարի։ Այնուհետև «Ռեալի» հետ նվաճել է Իսպանիայի երկու գավաթ։
1936 թվականին, քաղաքացիական պատերազմի ժամանակ, Զամորան տեղափոխվում է Ֆրանսիա, որտեղ էլ ավարտվում է նրա խաղային կարերիան։ Նա 38 տարեկանում ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր է եղել, մինչև նրան չի գերազանցել Խոսե Անխել Իրիբարը։ Զամորան մարզել է մի շարք իսպանական ակումբներ, որոնցից են «Ատլետիկո Մադրիդ»-ը (հաղթանակները իսպանիայի առաջնություններում 1940 և 1941), «Սելտա»-ն, «Էսպանյոլ»-ը և «Մալագա»-ն, ինչպես նաև Իսպանիայի ազգային հավաքականը:
Իսպանական մրցաշարային առաջնությունում ամենաքիչ գնդակ բաց թողած դարպասապահների մրցանակը անվանվել է Զամորայի անունով։ «World Soccer» ամսագրի վարկածով նա դասվել է 20-րդ դարի լավագուն ֆուտբոլիստների շարքը։
Թաղված է Բարսելոնայի Մոնժուի գերեզմատանը (կատ.՝ Cementiri de Montjuïc):
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ռուսական մեծ հանրագիտարան (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
Արտաքին հղումներԽմբագրել
- Лучший вратарь в истории Испании. // Чемпионат.Ру, «День в истории», 21 января 2008 года