Բարսելոնայի թագավորական հրապարակ

Բարսելոնայի թագավորական հրապարակ (իսպ.՝ Plaza Real, կատ.՝ Plaça Reial), հրապարակ Բարսելոնայի գոթական թաղամասում։ Գտնվում է Լա Ռամբլայի կողքին և հայտնի զբոսաշրջային վայր է, հատկապես՝ գիշերը։ Հրապարակում կան բազմաթիվ ռեստորաններ, և Բարսելոնա քաղաքի ամենահայտնի գիշերային ակումբներից մի քանիսը՝ Սիդեկարը, Ջամբորը և Կարման գտնվում են այստեղ։ Հայտնի է նաև իր բացօթյա վայրերով։ Ամռանը համաժողովրդական հանդիպման վայր է, իսկ սեպտեմբերին` ամենամյա Լա Մերս փառատոնի կայացման վայրը։ Բացօթյա համերգների և այլ տոնակատարությունների ժամանակ, ինչպիսին Ամանորի նախօրեն է, հաճախ շատ մարդաշատ է լինում այստեղ։

Բարսելոնայի թագավորական հրապարակ
Barcelona - Plaça Reial.jpg
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
ՏեղագրությունԲարսելոնա
Ժառանգության կարգավիճակCultural Asset of Local Interest?

Կոորդինատներ: 41°22′48.000000100009″ հս․ լ. 2°10′30.000000099999″ ավ. ե. / 41.38000000002777767° հս․. լ. 2.17500000002777760° ավ. ե. / 41.38000000002777767; 2.17500000002777760

Նույն տեղում եղել է Կապուցինների Սանտա Մադրոնայի վանքը, որը հրդեհվել է 1835 թվականին։ 19-րդ դարում նրա տեղում կառուցվել է «Plaça Reial» հրապարակը, որի հեղինակն է Ֆրանչեսկ Դանիել Մոլինա ի Կասամախոն։ Հրապարակի կրկնօրինակն է հանդիսանում Մեխիկո քաղաքում գտնվող Պլացա Գարիբալդին (Plaza Garibaldi)։

1893 թվականին հրապարակում մի անարխիստի կողմից իրականացվել է հարձակում գեներալ Մարտինես դե Կամպոսի վրա[1]։

Հրապարակի լապտերները նախագծվել են կատալոնացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի կողմից: Հրապարակում է գտնվում նաև Roma Reial հյուրանոցը։

ՏրանսպորտԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Diccionari d’Història de Catalunya |1998 |с=41 |84-297-3521-6

Արտաքին հղումներԽմբագրել