Բարձր Տաուրեն (ազգային պարկ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բարձր Տաուերն (գերմ.՝ Hohe Tauern), ազգային պարկ Ավստրիայում, որը գտնվում է երեք նահանգների տարածքների վրա՝ Տիրոլ, Զալցբուրգ և Կարինտիա։ Բարձր Տաուերնը համարվում է Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ արգելոցը։ Նրա ընդհանուր մակերեսը կազմում է 181 500 հեկտար, որից 40 000 հա Կարինտիայում (արգելոց է դարձել 1891 թվականին), 80 500 հա՝ Զալցբուրգում (1984) և 61 000 հա՝ Տիրոլում (1992)։
Բարձր Տաուերն ազգային պարկ | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Կրիմլեր ջրվեժը պարկի տարածքում | |
Տեղագրություն | Ավստրիա |
Կոորդինատներ | 47°08′08″ հս․. լ. 12°19′31″ ավ. ե.HGЯO |
Տարածք | 181 500 հա |
Հիմնադրված է | 1981 |
Կայք | hohetauern.at |
Nationalpark Hohe Tauern Վիքիպահեստում |
Ազգային պարկը գտնվում է Բարձր Տաուերնի կենտրոնական մասում՝ Ավստրիայի ամենաբարձր լեռնաշղթայում։ Պարկի տարածքում տեղակայված են 3000 մ բարձրություն ունեցող մի քանի լեռնային գագաթներ, այդ թվում նաև Գրոսգլոնկեր լեռը (3798 մետր), որը համարվում է Ավստրիայի ամենաբարձր գագաթը։ Պարկի տարածքում կան մարգագետիններ և անտառներ։ Բարձր Տաուերնի լեռները սովորաբար բաժանվում են 3 լեռնային խմբի՝ Վենդիգեր (Գրոսվենդեիգերի ամենաբարձր գագաթը, 3674 մ), Գրանտեշպիցե (Գրոսեր Մունտանից, 3232 մ) և Գլոնկեր (Գրոսգլոնկեր, 3798 մ)։
Ազգային պարկի կարևոր տեսարժան վայրերից առանձնանում են Կրիմլեր և Գոլլինգ ջրվեժները և լեռնային նեղ կիրճ Լիխտենշտայկլամը։
Բարձր Տաուերնը համարվում է հայտնի տուրիստական վայր։ Բացի լեռնագնացությունից և լեռնային տուրիզմից, տուրիստներին առաջարկվումեն նաև մեծ թվով ճանապարհորդկան ուղիներ դեպի արգելոցի բնություն։
Պատկերասրահ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ազգային պարկի պաշտոնական կայքը(գերմ.)(անգլ.)
- Բարձր Տաուերն-նկար
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարձր Տաուրեն (ազգային պարկ)» հոդվածին։ |