Բարձրաձայն խոսակցություն ինքն իր հետ

Հոգեբանական վիճակ, որի ընթացքում մարդը բարձրաձայն խոսում է իր հետ, այդ թվում՝ այլ մարդկանց ներկայությամբ:

Բարձրաձայն խոսակցություն ինքն իր հետ, հոգեբանական վիճակ, որի ընթացքում մարդը բարձրաձայն խոսում է իր հետ, այդ թվում՝ այլ մարդկանց ներկայությամբ։ Կապված է մարդու՝ ինքն իր հետ շարունակական ներքին շփման, հաղորդակցության հոգեբանական գործընթացի հետ[1]։ Բարձրաձայն խոսակցությունն ինքն իր հետ ինքնին դրական դեր է խաղում անձի զարգացման գործում։ Մարդկանց մի մասը դա ընկալում է որպես հոգեկան խանգարում, թեև ինքն իր հետ խոսելը միշտ չէ, որ հոգեկան խանգարումների նշան է։

Մարդ-մարդ կապ

Զրույցն ինքն իր հետ տեղի է ունենում երկու սեռերի ներկայացուցիչների մոտ, սակայն կանանց մոտ այն ուղղակիորեն կապված է մեկուսացման հետ։

Ինքն իր հետ խոսելը՝ որպես հոգեկան խանգարման նշան խմբագրել

Մարդու բարձրաձայն խոսակցությունն ինքն իր հետ կարող է ընկալման խանգարումների առկայության անուղղակի նշան լինել (հալյուցինացիաների կամ պատրանքների), և, համապատասխանաբար, վկայել հոգեական խանգարման առկայության մասին։

Բանավոր (լսողական հալյուցինացիա) կամ բարդ հալյուցինացիաների առկայության դեպքում մարդը, որը բարձրաձայն խոսում է ինքն իր հետ, կարող է գործնականում խոսել հալյուցինացիոն զրուցակիցների հետ։ Անտեսանելի զրուցակիցների հետ խոսակցությունները հանդիպում են շիզոֆրենիայի, շիզոաֆեկտիվ խանգարման, հարբեցատենդի և այլ հոգեկան խանգարումների ժամանակ։

Ինքն իրեն բարձրաձայն խոսելու ճանաչողական հետևանքները խմբագրել

Բանգալորի համալսարանի գիտնականներ Մերի-Բեֆա Պալոման և Ալեքսանդր Քիրքհեյմը հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում պարզել են, որ առաջադրանքների մասին բարձրաձայն արտաբերումը բարելավում է դրանց կատարման վերահսկողությունը։ Մերի-Բեֆա Պալոման դրա հիման վրա եկել է այն եզրակացության, որ ինքն իրեն բարձրաձայն խոսելը կարող է լինել բարձր ճանաչողական գործունեության նշան։ Նա նշել է, որ շատ մարզիկներ մարզումների ժամանակ խոսում են իրենք իրենց հետ, և դա օգնում է նրանց կենտրոնանալ։

Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր Հարրի Լուպյանը եկել է այն եզրակացության, որ առարկայի անվան բարձրաձայն արտասանությունը թույլ է տալիս անհատին այն ավելի արագ գտնել այլ առարկաների շարքում՝ համեմատած այն անհատների հետ, որոնք բարձրաձայն չեն արտասանում առարկայի անվանումը[2]։ Որոնվող առարկայի անունը բարձրաձայն ասելը խթանում է հիշողության աշխատանքը, և մենք ավելի արագ ենք կենտրոնանում, դրա համար էլ անհրաժեշտ առարկան շատ ավելի արագ ենք գտնում։ Հայտնի հոգեբան Լինդա Սապադինը կարծում է, որ բարձրաձայն խոսելով մենք հաստատվում ենք կարևոր և դժվար որոշումներում[3].

  Դա թույլ է տալիս հստակեցնել մտքերը, որոշել, թե ինչն է կարևոր, և ամրապնդվել քո որոշման մեջ։  

Իրենք իրենց հետ բարձրաձայն խոսող հայտնի մարդիկ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://theconversation.com/is-talking-to-yourself-a-sign-of-mental-illness-an-expert-delivers-her-verdict-77058
  2. The Benefits of Talking to Yourself(անգլ.)
  3. «Почему стоит разговаривать с собой вслух и не бояться выглядеть сумасшедшим». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. Юдовская А.Я., Баранов П.Я, Ванюшкина Л.М. История. Мир в новое время. Учебник для 9 класса средней школы. - СПб.: Специальная литература, 1996. - С. 91.
  5. Вертинский А. Н. Дорогой длинною… — М.: Правда, 1990. — С. 509.