Բարիի ամրոց, կամ Կաստելո Նորմանո-Սվեվո, (իտալ.՝ Castello normanno-svevo) ամրոց Իտալիայի Ապուլիա մարզի Բարի քաղաքում: Կառուցվել է մոտավորապես 1132 թվականին նորմանդական Ռոժեր II թագավորի կողմից: Ներկայումս օգտագործվում է ցուցահանդեսների համար:

Coa Illustration Elements Building Castle.svg
Բարիի ամրոց
Bari - Citt Vecchia - Fortino S. Antonio.jpg
ՏեսակՀոհենշտաուֆենների ամրոցը Հարավային Իտալիայում և դղյակ
Հասցեpiazza Federico II di Svevia, 4 - Bari[1]
Վարչական միավորԲարի
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Կայքmusei.puglia.beniculturali.it
Castello di Bari Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Ամրոցը հավանաբար կառուցել է նորմանդական Ռոժեր II արքան 1132 թվականին: 1156 թվականին ամրոցը ավերվում է Վիլհելմ Սիցիլիացու կողմից, իսկ 1233 թվականին վերականգնվում և ամրացվում Հռոմեական Սրբազան կայսրության արքա Ֆրիդրիխ II-ի կողմից: Անժույի Կապետյան արքայատոհմի գերիշխանության ընթացքում ամրոցը զանազան փոփոխությունների է ենթարկվում և ի վերջո հայտնվում է Արագոնի դուքս Ֆերդինանդի ձեռքում, որը ամրոցը նվիրում է Սֆորցա ընտանիքին և Լեհաստանի թագուհի Բոնա Սֆորցային: Բոնայի մահից հետո ամրոցի սեփականության իրավունքը վերադարձվում է Նեապոլի արքաներին, որից հետո այն փոխակերպվում է և սկսում օգտագործվել որպես բանտ: Ամրոցը բոլոր կողմերից շրջապատված է խրամով, բացի հյուսիսային հատվածից, որը սահմանակցում է ծովին և կամրջի միջոցով կապվում է նրա հետ: ամրոցի դարպասը հարավային մասում է: Ամրոցը հիմնականում բաղկացած է արագոնյան ժամանակաշրջանի պատերից և հոհենշտաուֆենյան գլխավոր աշտարակից: Ներկայումս օգտագործվում է որպես ցուցադրությունների սրահ:

Ֆրանցիսկը և կայսրըԽմբագրել

Ավանդության համաձայն, 1221 թվականին կայսր Ֆրիդրիխ II-ը Բարիի ամրոցում հանդիպում է Ֆրանցիսկ Ասսիզեցու հետ: Ըստ այդ նույն ավանդության, կայսրը մի պոռնիկ է ուղարկում Ֆրանցիսկի սենյակ, իսկ ինքը դիտանցքից հետևում է, թե ինչ կպատահի: Երբ Ֆրանցիսկը մերժելով հետ է ուղարկում կնոջը, Ֆրիդրիխը շատ է տպավորվում նրա բարոյական սկզբունքներով: Գիշերվա մնացած մասը այդ երկուսն անցկացնում են զրուցելով: Թեև այս պատմության ճշմարտացիությունը չի ապացուցվել, սակայն այն հավանական է համարվում[2]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. dati.beniculturali.it — 2014.
  2. Ջորջինա Մասոն «Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն. մի կյանք» էջ 88-89