Բարըշ Ալփըր Յըլմազ (թուրքերեն՝ Barış Alper Yılmaz, մայիսի 23, 2000(2000-05-23), İkizdere, Ռիզեի մարզ, Թուրքիա), թուրք ֆուտբոլիստ, թուրքական «Գալաթասարայ» ակումբի և Թուրքիայի հավաքականի վինգեր։

Բարըշ Յըլմազ
Քաղաքացիությունը  Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 23, 2000(2000-05-23) (24 տարեկան)
Ծննդավայր İkizdere, Ռիզեի մարզ, Թուրքիա
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 2012 թվականին՝ հարազատ «Ռիզե Օզել Իդարեսպոր» ակադեմիայում։ 2017 թվականի ամռանը տեղափոխվել է երրորդ լիգայի «Անկարա Դեմիրսպոր» ակումբ՝ վերցնելով 11 համարը: Ակումբի կազմում նորամուտը նշել է սեպտեմբերի 27-ին՝ «Գելկյուքսպորի» հետ տնային խաղում՝ 61-րդ րոպեին փոխարինելով Բուրակ Սյուրմելիին։ Այդ մրցաշրջանում ևս երեք անգամ հայտնվեց խաղադաշտում՝ ամեն անգամ փոխարինման դուրս գալով վերջին րոպեներին։ Գավաթում նորամուտը նշել է հոկտեմբերի 25-ին՝ «Գազիշեհիրի» դեմ 4-րդ շրջանի խաղում՝ Աավելացված 92-րդ րոպեին փոխարինելով Հասան Քայային:

Մրցաշրջանի արդյունքներով «Անկարան» 2-րդ խմբում գրավեց երկրորդ տեղը և հաղթեց փլեյ-օֆֆում՝ այդպիսով իր կարճատև պատմության ընթացքում երկրորդ անգամ իրավունք ստանալով հանդես գալ երկրորդ լիգայում: Յըլմազը փոխել է իր համարը 11-ից 53-ի։ Առաջնությունում նորամուտը նշել է սեպտեմբերի 2-ին «Գազիանտեպսպորի» հետ արտագնա խաղում: Այս հանդիպումը Յըլմազի համար առաջինն էր պրոֆեսիոնալ կարիերայում, որը նա սկսել էր մեկնարկային կազմում: Ակումբի կազմում առաջին գոլը խփել է 2019 թվականի հունվարի 19-ին «Գազիանտեպսպորի» հետ երկրորդ շրջանի տնային առաջին խաղում (խաղն ավարտվել է 6:0 հաշվով): Այս հանդիպումը նաև թուրքի համար առաջին ամբողջական հանդիպումն էր առաջնությունում։ Սակայն Յըլմազն իր կարիերայի առաջին ամբողջական հանդիպումն անցկացրել է 2018 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Թուրքիայի գավաթի շրջանակներում:

2018/19 մրցաշրջանն «Անկարան» ավարտել է 14-րդ հորիզոնականով՝ ընդամենը մեկ միավորով դուրս մնալով մեկման գոտուց: Յըլմազը հերթական անգամ փոխել է խաղային համարը՝ 53-ից դարձնելով 7: Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի համեմատ ավելացրել է առաջնությունում անցկացրած հանդիպումների քանակը (19-ը՝ 16-ի դիմաց), սակայն կրճատել է խաղադաշտում անցկացրած ժամանակը՝ գործնականում դադարելով դուրս գալ մեկնարկային կազմում։ Ընդ որում, նրա ակումբը առաջնությունում հասել է իր լավագույն ցուցանիշներին ողջ պատմության ընթացքում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Այնուամենայնիվ, մայրաքաղաքային ակումբին չհաջողվեց հաղթահարել փլեյ-օֆֆի փուլը՝ կիսաեզրափակչում 0:2 հաշվով պարտվելով «Տուզլասպորին»:

2020 թվականի ամռանը Յըլմազն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է մեկ այլ մայրաքաղաքային ակումբ՝ «Կեչիորենգյուջյու», որը հանդես է գալիս առաջին լիգայում՝ իր համար վերցնելով խաղային 53 համարը։ Ակումբի կազմում նորամուտը նշել է սեպտեմբերի 12-ին «Բոլուսպորի» հետ արտագնա խաղում՝ 88-րդ րոպեին փոխարինելով Կեմ Էկինչիին: Ակումբի կազմում առաջին գոլը խփել է հոկտեմբերի 20-ին «Բանդիրբասպորի» հետ տնային խաղում՝ առաջին անգամ դուրս գալով մեկնարկային կազմում: Մրցաշրջանի ավարտին Յիլմազը դարձել է հիմքի լիարժեք խաղացող՝ առաջնությունում խաղալով բոլոր 34 հնարավոր խաղերը և արդյունավետ գործողությամբ աչքի ընկնելով 13 անգամ:

Արդյունավետ նորեկը հետաքրքրություն է առաջացրել թուրքական և արտասահմանյան ֆուտբոլի բազմաթիվ գրանդների շրջանում[1]։ Արդյունքում 2021 թվականի հուլիսի 9-ին «Գալաթասարայը» 2,1 միլիոն եվրոյով գնում է ֆուտբոլիստին և նրա հետ 5 տարվա պայմանագիր կնքում[2]։ Յըլմազը կրկին վերցնում է 53 համարը: Ակումբի կազմում նորամուտը նշել է հուլիսի 28-ին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած «ՊՍՎ»-ի հետ տնային խաղում՝ դուրս գալով մեկնարկային կազմում և փոխարինման դուրս գալով 67-րդ րոպեին: Սուպերլիգայում նորամուտը նշել է օգոստոսի 23-ին «Հաթայսպորի» հետ տնային խաղում՝ 87-րդ րոպեին փոխարինելով Սուֆյան Ֆեյղուլիին։ Եվրագավաթների եզրափակիչ հատվածում նորամուտը նշել է հոկտեմբերի 21-ին Եվրոպա լիգայի E խմբի՝ «Լոկոմոտիվի» հետ արտագնա խաղում՝ դուրս գալով մեկնարկային կազմում և փոխարինման դուրս գալով 67-րդ րոպեին: Առաջին գոլը խփել է 2022 թվականի հոկտեմբերի 15-ին «Կայսերիսպորի» հետ արտագնա խաղում՝ ընդմիջմանը փոխարինելով Դրիս Մերտենսին և 86-րդ րոպեին խփելով իր թիմի միակ գոլը (2:1):

2023 թվականի մայիսի 4-ին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։ Մայիսի 30-ին «Անկարագյուջուի» դեմ տնային խաղում խաղադաշտ է դուրս եկել 65-րդ րոպեին՝ փոխարինելով Կազիմջան Կարատաշին և 73-րդ րոպեին խփել իր թիմի երրորդ գոլը: Արդյունքում «Գալաթասարայը» 4:1 հաշվով հաղթել է մայրաքաղաքային ակումբին և առաջնության ավարտից երկու տուր առաջ ապահովել տիտղոսը[3]։ Ստամբուլյան ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման ուղեգիր է ստացել, որն անցել է և հայտնվել А խմբում: Մրցաշարում Յըլմազը նորամուտը նշել է սեպտեմբերի 20-ին «Կոպենհագենի» հետ տնային խաղում՝ 68-րդ րոպեին փոխարինելով Հաքիմ Զիյեշին: Այդ մրցաշրջանը ֆուտբոլիստի համար լավագույնն էր գոլ+փոխանցում համակարգով. նա 7 գոլ և 12 գոլային փոխանցում է կատարել, այդ թվում՝ 6 գոլ և 7 գոլային փոխանցում՝ առաջնությունում, ինչով օգնել է ակումբին պաշտպանել չեմպիոնական տիտղոսը[4]։ 2024 թվականի ապրիլի 2-ին անցկացրեց իր 100-րդ հանդիպումը ակումբի կազմում[5]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Երիտասարդական հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի մարտի 26-ին Խորվաթիայի երիտասարդական հավաքականի հետ ընկերական խաղում՝ ընդմիջումից հետո փոխարինման դուրս գալով Քեմալի Սերթելուին և աչքի ընկնելով խփած գոլով (խաղն ավարտվել է 4:1 հաշվով՝ հօգուտ խորվաթների): Հավաքականի կազմում մասնակցել է երիտասարդական Եվրո-2016-ի ընտրական փուլին՝ 8-ից 6 խաղ անցկացնելով:

Ազգային հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի նոյեմբերի 13-ին Ջիբրալթարի հավաքականի հետ աշխարհի առաջնության որակավորման փուլի տնային խաղում[6]՝ դուրս գալով մեկնարկային կազմում։ Խաղադաշտ է դուրս եկել նաև Չեռնոգորիայի հետ արտագնա խաղում։ Յըլմազի ազգային հավաքական կանչը հիմնավորվել է Ջենգիզ Ունդերի վնասվածքով[7]։ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Խորվաթիայի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության որակավորման արտագնա խաղում տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածով խփեց հավաքականի առաջին գոլը՝ «լուսնի աստղերին» բերելով կարևոր երեք միավոր, ինչը թույլ տվեց, ի վերջո, որակավորվել Եվրո աղյուսակի առաջին տեղից[8][9]։

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

2024 թվականի հունիսի 2-ի դրությամբ

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անկարա Դեմիրսպոր 2017/18 4 0 2 0 6 0
2018/19 16 1 1 0 17 1
2019/20 19 0 1 0 20 0
Ընդհանուր 39 1 4 0 0 0 43 1
Կեչիորենգյուջու 2020/21 34 8 2 0 36 8
Ընդհանուր 34 8 2 0 0 0 36 8
Գալաթասարայ 2021/22 17 0 1 0 3 0 21 0
2022/23 25 4 5 0 30 4
37 6 3 1 14 0 53 6
Ընդհանուր 79 10 9 1 17 0 104 10
Ընդհանուր կարիերայի ընթացքում 152 19 15 1 17 0 183 19

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել
«Գալաթասարայ»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Beşiktaş, Fenerbahçe, Lille Barış Alper Yılmaz'ın peşindeydi! Genç yıldız Galatasaray'da». Gazete Vatan (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-07-ին. Վերցված է 2022-07-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Hoş geldin Barış Alper Yılmaz». www.galatasaray.org. Արխիվացված է օրիգինալից 2022-08-09-ին. Վերցված է 2022-07-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Galatasaray win Turkish title for 23rd time». BBC Sport (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-06-02-ին. Վերցված է 2024-02-11-ին.
  4. «Barış Alper Yılmaz - Detailed stats». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2024-06-02-ին.
  5. «Barış Alper Yılmaz, 100'ler kulübüne girdi». Ege Gündem Gazetesi (թուրքերեն). 2024-04-02. Վերցված է 2024-06-02-ին.
  6. «Barış Alper Yılmaz, milli formayla ilk maçında!». www.cumhuriyet.com.tr (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-12-15-ին. Վերցված է 2022-07-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. fanatik. «A Milli Takımda Cengiz Ünder sakatlandı, Barış Alper Yılmaz...». Fanatik. Արխիվացված է օրիգինալից 2021-11-14-ին. Վերցված է 2022-07-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «EURO 2024 Elemeleri I Hırvatistan 0-1 Türkiye l 12 Ekim 2023» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024-02-27-ին. Վերցված է 2024-02-11-ին.
  9. UEFA Euro 2024 qualifiers Talking Points: Erling Haaland makes it 27 goals in 27 appearances for Norway Արխիվացված է Նոյեմբեր 8, 2023 Wayback Machine-ի միջոցով:. Optus.

Արտաքին հղումներ

խմբագրել