Ոսկեպարի լեռներ
(Վերահղված է Ոսկեպարի լեռնաշղթաից)
Ոսկեպարի լեռներ (նաև Ոսկեպարի լեռնաշղթա), լեռնաշղթա Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։ Հանդիսանում է Գուգարաց լեռների հյուսիսարևելյան ճյուղավորությունը։ Սկսվում է Գոմշավար լեռնագագաթից (1961 մ), աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում Կուր գետի հովտին։ Երկարությունը 25 կմ է[1]։ Կազմված է յուրայի հրաբխածին ապարներից։ Ոսկեպար և Կողբ գետերի ջրբաժանն է։ Ծածկված է հաճարենու անտառներով և չոր թփուտներով[2]։
Ոսկեպարի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Տավուշի մարզ |
Բարձրություն (ԲԾՄ) | 1961 մետր |
Երկարություն | 25 կմ |
Մեծագույն գագաթ | Գոմշավար |
Անուն
խմբագրելԼեռներն իրենց անունը ստացել են հայկական Ոսկեպար գյուղի անունից։
Ոսկեպարի լեռների թուրքական անունը հայկական անվան աղավաղված ձևն է՝ Աղզիբարա կամ Աղսիբարա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 96 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 175 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |