Բարբարա Նեդելյակովա (սլովակերեն՝ Barbara Nedeljáková, մայիսի 16, 1979(1979-05-16)[1], Բանկա Բիստրիկա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2]), սլովակ դերասանուհի, ով համբավվել է հատկապես 2005 թվականին նկարահանված «Հոստել» սարսափ-ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը տպավորիչ կերպով կատարելու շնորհիվ

Բարբարա Նեդելյակովա
Ծնվել էմայիսի 16, 1979(1979-05-16)[1] (44 տարեկան)
ԾննդավայրԲանկա Բիստրիկա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա և  Սլովակիա
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Բարբարա Նեդելյակովան ծնվել է Բանսկա Բիստրիցա քաղաքում, որն այն ժամանակ Չեխոսլովակիայի կազմում էր, ներկայումս՝ Սլովակիայի։ Դերասանական վարպետություն ձեռք է բերել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում[3], այնուհետև աշխատանքի է անցել տիկնիկային թատրոնում, հանդես եկել ոչ մեծ դերակատարումներով։ Նրա արտիստական կարիերայում բեկումնային էր 2003 թվականը, երբ Հոլիվուդում Ջեքի Չանի ու Օուեն Ուիլսոնի հետ նկարահանվեց Shangai Knights («Շանհայցի ասպետներ») ֆիլմում[3]։ 2005 թվականին, Կարլ Ուրբանի ու Ռոզամունդ Փայքի խաղընկերակցությամբ, դերակատարումով հանդես եկավ դասական տեսախաղի (վիդեոխաղի) վրա հիմնված Doom կինոնկարում։ Այդ նույն տարում Բարբարան մարմնավորեց Էլլի Ռոթի «Հոստել» ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Նատալյային՝ հանրակացարանում ապրող երիտասարդ ու գեղեցիկ մի աղջկա, ով հրապուրում, գայթակղում էր զբոսաշրջիկներին, և վերջիններս այդուհետ տանջամահ էին արվում[3]։ Դա նրա առաջին խոշոր կինոդերն էր և միանգամից մեծ հաջողություն ու համբավ բերեց դերասանուհուն[4] (ի դեպ, այդ ֆիլմի պրոդյուսերներից մեկն էլ նշանավոր կինոգործիչ Քվենտին Տարանտինոն է)։ 2012 թվականին Նեդելյակովան նկարահանվեց մերկապարուհի Ագռավի դերում «Մերկապարուհիներն ընդդեմ փոխակերպուկների» բրիտանական սարսափ-կատակերգությունում[5]։

Կինոյում նկարահանվելով հանդերձ՝ դերասանուհին շարունակում է իր աշխատանքը տիկնիկային թատրոնում[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Վերնագիրը Դերը Ծանոթ.
2003 Shanghai Knights Սկսնակ #3 Ոչ մեծ դեր
2005 Doom Սրճարանի աղջիկ Ոչ մեծ դեր
Hostel Նատալյա Գլխավոր դեր
2007 Hostel: Part 2 Նատալյա (flashback) Ոչ մեծ դեր
2010 Ashes Մայա Էռլիխ Գլխավոր դեր
DaZe: Vol. Too (sic) - NonSeNse Օտարերկրուհի Ոչ մեծ դեր
Isle of Dogs Նադա Գլխավոր դեր
Pimp Պետրա Գլխավոր դեր
2011 Children of the Corn: Genesis Հելեն Գլխավոր դեր
Strippers vs Werewolves Ագռավ Գլխավոր դեր
The Hike Տոռի Գլխավոր դեր
2012 Whispers Սաշա Գլխավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1207845450 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 http://www.csfd.cz/tvurce/25939-barbara-nedeljakova/%7Ctítulo=Barbara(չաշխատող հղում) Nedeljáková|editor=Česko-Slovenská filmová databáze |idioma=checo|fechaacceso=13 de agosto de 2013}}
  4. Barbara Nedeljakova on The Jimmy Star Show - Hostel Movie Femme Fatale to Guest Sept 7 2011
  5. New Strippers vs. Werewolves Quad One-Sheet Has Folks Howling
  6. «Sainou Talent Agency London → Barbara Nedeljakova». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Նեդելյակովա» հոդվածին։