Բարբարա Մորգան

տիեզերագնաց

Բարբարա Ռեդինգ «Բարբ» Մորգան (անգլ.՝ Barbara Radding «Barb» Morgan,նոյեմբերի 28, 1951(1951-11-28), Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց նա կատարել է մեկ տիեզերական թռիչք բազմակի օգտագործման տիեզերանավ «Ինդեվոր»-ով՝ «Սփեյս Շաթլ» STS-118 ծրագրի համաձայն, 12 օր 17 ժամ 55 րոպե 34 վայրկյան տևողությամբ։

Բարբարա Մորգան
Բնօրինակ անուն ազգանուն անգլ.՝ Barbara Morgan
Մասնագիտություն  ԱՄՆ
Ծնվել է նոյեմբերի 28, 1951(1951-11-28) (72 տարեկան)
Ծննդավայր Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Պարգևներ

Կրթություն խմբագրել

  • 1973-Սթենֆորդի համալսարանն ավարտելուց հետո ստացել է արվեստի բակալավրի աստիճան մարդու կենսաբանությունից։
  • 1974-Նոտր Դամ քոլեջում (անգլ.՝   College of Notre Dame) (այժմ ՝ անգլ.՝ Notre Dame de Namur University) ստացել է ուսուցչի որակավորում։

Ուսուցչի կարիերա խմբագրել

Մորգանն իր ուսուցչի կարիերան սկսել է 1974 թվականին Մոնտանա նահանգի Արլի քաղաքի (անգլ.՝ Arlee) տարրական դպրոցի ֆլաթհեդ հնդկական արգելոցում (անգլ.՝ Flathead Indian Reservation), որտեղ դասավանդել է ընթերցանություն և մաթեմատիկա։ 1975 - 1998 թվականերից (ընդհատումներով) աշխատել է Այդահոյի ՄաքՔոլ-Դոնելլի (անգլ.՝ McCall-Donnelly Elementary School) տարրական դպրոցի 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարաններում որպես ընթերցանության և մաթեմատիկայի ուսուցչուհի։ 1978-1979 թվականներին Մորգանը անգլերեն և բնագիտություն է դասավանդել Էկվադորի Կիտո (իսպ.՝ Colegio Americano de Quito) ամերիկյան քոլեջում։ 2008 թվականին ՆԱՍԱ-ից հեռանալուց հետո սկսել է դասավանդել Այդահոյի համալսարանում (անգլ.՝ Boise State University

Տիեզերական թռիչք խմբագրել

 
Մորգանը (աջից) և Քրիստա Մաքոլիֆը 1985 թվականին:

Բարբարա Մորգանը տիեզերքում առաջին ուսուցիչն է։ 1985 թվականին ընտրվել է ՆԱՍԱ — ի «ուսուցիչը տիեզերքում» ծրագրին մասնակցելու համար։ 1985 թվականի հուլիսի 19-ին Բարբարա Մորգանը նշանակվեց որպես Քրիստա ՄԱԿ-Օլիֆի փոխարինող ՆԱՍԱ-ի STS-51l Չելենջեր առաքելությունում։ 1981 թվականի հունվարի 28-ին Չելենջերի մահից հետո, 1990 թվականին ՆԱՍԱ-ն հրաժարվեց «ուսուցիչը տիեզերքում» ծրագրից և Բարբարա Մորգանը վերադարձավ դասավանդելու Մաքքոլ-Դոնելի դպրոցում։ 1998 թվականի հունվարին նա, առանց ընտրության անցնելու, ընդունվեց որպես տիեզերագնացի թեկնածու։ 1998 թվականի հունիսին ՆԱՍԱ-ն լրիվ դրույքով աշխատանքի է ընդունվել տիեզերագնացի պաշտոնում և սկսել է վերապատրաստում անցնել «17-րդ հավաքածուի» տիեզերագնացների թեկնածուների հետ, որի ավարտից հետո ստացել է թռիչքի մասնագետի որակավորում։ 2002 թվականի դեկտեմբերի 12-ին Բարբարա Մորգանը նշանակվեց որպես թռիչքի մասնագետ STS-118 Մաքոքի անձնակազմում, որի առաքելությունը դեպի ISS նախատեսված էր 2003 թվականի նոյեմբերին։ 2003 թվականի փետրվարի 1-ին Կոլումբիա Մաքոքի մահվան կապակցությամբ թռիչքը հետաձգվել է։ 2007 թվականի օգոստոսի 8-ին, 21 տարի սպասելուց հետո, Բարբարա Մորգանը կատարեց իր առաջին և միակ տիեզերական թռիչքը endeavour մաքոքով։ Իր թռիչքի ընթացքում նա կապի մի քանի սեանսներ է անցկացրել դպրոցական դասարանների հետ, այդ թվում՝ ՄաքՔոլ-Դոնելի դպրոցի հետ, որտեղ նա երկար ժամանակ դասավանդել է, բացի այդ նա մասնակցել է տիեզերական կենսաբանության մի քանի փորձերի։

2008-ի օգոստոսին Բարբարան լքեց ՆԱՍԱ-ի տիեզերագնացների ջոկատը և հեռացավ աշխատելու որպես ուսուցիչ Այդահոյի համալսարան։

Անձնական կյանք խմբագրել

Բարբարան ամուսնացած է գրող Քլեյ Մորգանի հետ[1] Եվ ապրում է Այդահո նահանգի ՄաքՔոլ քաղաքում։ Նա ունի երկու որդի։ Նա դասական ֆլեյտահար է, սիրում է նաև ջազը, գրականությունը, արշավը, լողը և դահուկավազքը[2][3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «McCall man wins fiction contest». Lewiston Morning Tribune. 1983 թ․ մայիսի 8. էջ 2E. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  2. NASA (2007). «Barbara Radding Morgan - NASA Astronaut biography». NASA. Արխիվացված օրիգինալից 22 September 2007-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. NASA (2007). «STS-118 Education Resources». NASA. Արխիվացված օրիգինալից 13 September 2007-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. spacefacts.de (2007). «Spacefacts: Astronaut Biography: Barbara Morgan». spacefacts.de. Արխիվացված օրիգինալից 27 September 2007-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Космическая энциклопедия
  2. Сайт НАСА(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Մորգան» հոդվածին։