Բարբարա Կվյատկովսկայա-Լաս

Բարբարա Կվյատկովսկայա-Լաս (լեհ.՝ Barbara Kwiatkowska-Lass, Barbara Lass, հունիսի 1, 1940(1940-06-01)[1][2][3], Patrowo, Gmina Baruchowo, Włocławek County, Լեհաստան - մարտի 6, 1995(1995-03-06)[1][2][3], Մյունխեն, Գերմանիա), լեհ պարուհի և կինոդերասանուհի։

Բարբարա Կվյատկովսկայա-Լաս
լեհ.՝ Barbara Kwiatkowska-Lass
Ծնվել էհունիսի 1, 1940(1940-06-01)[1][2][3]
ԾննդավայրPatrowo, Gmina Baruchowo, Włocławek County, Լեհաստան
Մահացել էմարտի 6, 1995(1995-03-06)[1][2][3] (54 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիա
ԳերեզմանՌակովիցկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ռոման Պոլանսկի, Կառլհայնց Բյոմ և Leszek Żądło?
Երեխա(ներ)Katharina Böhm?

Կենսագրություն խմբագրել

Բարբարա Կվյատկովսկայան ծնվել է 1940 թվականի հունիսի 1-ին Պատրովո գյուղում։ Սովորել է Վարշավայի բալետի դպրոցում։ «Սկոլիմուվ» երգի-պարի անսամբլի պարուհի։ Կինոյում իր դեբյուտը կայացել է 1957 թվականին։ 1959 թվականին նա Լեհաստանից տեղափոխվեց Արևմուտք և շուտով նկարահանվեց մի քանի խոշոր ֆիլմերում, ինչպիսիք են «Միլիոնավոր պատուհաններ» և «Կենդանի կյանքը»։ Նա համագործակցում էր լեհական «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հետ, ինչպես նաև եղել է Յուլիուշ Մերոշևսկու անվան Անկախ քաղաքական մտքի ակումբի ակտիվ անդամ։

Նրա ամուսիններն էին Ռոման Պոլանսկին (1959-1962), Կառլհայնց Բյոմը (1963-1980) և Սաքսոֆոնիստ Լեշեկ Զադլոն (1980-1995)[4]։ Բյոմից ծնված դուստրը՝ Կատարինան, նույնպես դերասանուհի է դարձել։

 
Բարբարա Կվյատկովսկայա-Լասի մահարձանըԿրակովի Ռակովիցյան գերեզմանատանը

Բարբարան կորցրել է գիտակցությունը և մահացել կաթվածից 1995 թվականի մարտի 6-ին Ֆատերշտետենում՝ լեգենդահար Ալ Պորչինոյի համերգի ժամանակ։ Բարբարան թաղված է Կրակովի Ռակովիցյան գերեզմանատանը։ Նրա տապանաքարը ստեղծել է Մարյան Կոնեչնին։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1957 - Եվան ուզում է քնել
  • 1958 - Պան Անատոլը միլիոն է փնտրում
  • 1985 - Մադագասկարի թագուհու զինվորը
  • 1960 - Հազար թալեր
  • 1960 - Խաչակրաց երջանկություն
  • 1961 - Որքան լավ է ապրել
  • 1967 - Յովիտա
  • 1986 - Ռոզա Լյուքսեմբուրգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  4. Bradshaw, Peter (2005 թ․ հուլիսի 15). «The Guardian profile: Roman Polanski». guardian.co.uk. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել