Բարբաջա (սարդ.՝ Barbàgia, Barbaza), լեռնային շրջան Սարդինիայում։ Տարածքը գրեթե ամբողջովին ընդգրկում է Նուորի նահանգը և տարածվում է Ջենարջենտու լեռնաշղթայի երկայնքով[1]։

Բարբաջա
Barbàgia
Oliena - Supramonte (02).JPG
Տեսակտարածաշրջան
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Վարչատարածքային միավորՍարդինիա

Անունը լատիներեն Barbaria անվան աղավաղված ձևն է, որը հիշատակվել է Ցիցերոնի կողմից, և պայմանավորված է այն հանգամանքով, որ հռոմեական ժամանակաշրջանում տարածքում բնակվել են կենտրոնական իշխանություններին չենթարկվող «բարբարոսները»՝ իլիացիները, որոնք հայտնի էին հռոմեացիների մեջ latrones mastrucati-ի արհամարհական մականունով, ինչը նշանակում էր «կոշտ բրդե հագուստով ավազակներ»։ Միայն 6-րդ դարի վերջում, երբ իլիացիների առաջնորդ Հոսպիտոնը խաղաղություն կնքեց բյուզանդացիների հետ, այստեղ սկսեց ներթափանցել քրիստոնեությունը։

Տարածաշրջանն, իր հերթին, բաժանում է ենթաշրջանների` Օլոլաի, Սեուլո, Բելվի և Մանդոլիսայ։

Տարածաշրջանի բնակչությունը փոքր է, հիմնականում ծածկված է խոշոր լեռնային լանջերով։ Փաստորեն, Բարբաջան Եվրոպայի ամենաքիչ բնակեցված շրջաններից մեկն է, ինչը թույլ է տալիս պահպանել եզակի տեղական լանդշաֆտը։ Բնակչությունը խոսում է սարդիներեն լեզվի լոգուդորյան բարբառով։

Տարածաշրջանի ամենակարևոր քաղաքներից մեկը Գավոին է։ Օրգոզոլոի քաղաքը հայտնի է եղել ավազակախմբերով և առևանգիչներով։ Օլիենան հայտնի է գինով (հատկապես Nepente գինով, որն արտադրվում է «cannonau» խաղողի տեսակից)։ Մեկ այլ հայտնի քաղաք է Ֆոննին, որը ամենաբարձրադիրն է Սարդինիայում (ծովի մակերևույթից բարձր է 1000 մետր)։ Ֆոննին Ջենարջենտու լեռնաշղթայի «դարպասն» է։

Տնտեսության զարգացած ճյուղերից են գյուղատնտեսությունը, ոչխարաբուծությունը, կիրառական արվեստը, զբոսաշրջությունը, թեթև արդյունաբերությունը։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Barbagia»։ SardegnaTurismo - Sito ufficiale del turismo della Regione Sardegna (en-gb)։ 2016-02-05։ Վերցված է 2020-07-21 

Արտաքին հղումներԽմբագրել