Նուորո (իտալերեն՝ Provincia di Nuoro), (սարդ.՝ Provìntzia de Nùgoro), գավառ Իտալիայի Սարդինիա ինքնավար մարզում։ Մայրաքաղաքը Նուորոն է։

Picto infobox map.png
Նուորո
Oliena - Supramonte (17).JPG
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՍարդինիա
ՎարչկենտրոնՆուորո
Տարածք5638,06 կմ²
Nuoro in Italy (2018).svg
Հիմնադրված էհունվարի 2, 1927 թ.
Սահմանակցում էՍասսարի, Province of South Sardinia? և Օրիստանո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ՓոխարինեցՕլիաստրա
ISO 3166-2 կոդIT-NU
Հեռախոսային կոդ079, 0784 և 0785
Փոստային ինդեքսներ08010–08012, 08015–08018, 08020–08032, 08036, 08038–08039 և 08100
Ավտոմոբիլային կոդNU
provincia.nuoro.it

Գավառն ընդգրկում է 5638 քառ. կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը, ըստ 2017 թվականի տվյալների, կազմում է 210972 մարդ։ Բաժանված է 74 կոմունաների (մունիցիպալիտետների), որոնցից ամենամեծը Նուորոն է (36,925 բնակիչ), ապա Սինիսկոլան (11,492), Մակոմերը (10,043) և Դորգալին (8,576)[1]։ Մյուս կոմունաները, ընդհանուր առմամբ, այնքան էլ մեծ չեն, նույնիսկ այն դեպքում, երբ Օլիենան (7,123 բնակիչ) և Օրոզեին (7,025) կարելի է համարել ամենաբնակեցված քաղաքները։

Պրովինցիան հիմնադրվել է 1927 թվականին[2]։ 2005 թվականին Նուորո գավառի տարածքը զգալիորեն կրճատվեց՝ չորս նոր պրովինցիաներ ստեղծելու պատճառով։

Այս գավառն ունի ամենազարմանահրաշ վայրի և գեղեցիկ բնական լանդշաֆտներն աշխարհում։ Լանդշաֆտներից մեկի մաս է կազմում Գեննարգենտու ազգային պարկը, որն ընկած է Նուորո և Օլիաստրա գավառների միջև։

Գավառը Եվրոպայի չնչին բնակեցված տարածքներից մեկն է։ Այնուամենայնիվ, այն հայտնի է իր բարձր տարիքային խումբ ունեցող մարդկանցով։ 2001 թվականի մարտի 5-ից մինչև 2002 թվականի հունվարի 3-ը Տիանայի բնակիչ Անտոնիո Տոդդեն աշխարհի ամենածեր մարդն էր։

ՔաղաքականությունԽմբագրել

Նուորոյի գավառական ընտրությունների արդյունքները 2010 թվականի հունիսին
Կուսակցության գույնը Անուն Կուսակցություն 1-ին նախընտրական ձայներ % 2-րդ նախընտրական ձայներ %
Ռոբերտո Դերիու Դեմոկրատական կուսակցություն
(իտալերեն՝ Partito Democratico, PD)
28759 32.5 29323 51.3
Լուիջի Կրիպսոն Ազատության ժողովուրդ
(իտալերեն՝ Il Popolo della Libertà, PdL)
33971 38.4 27840 48.7

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Population data source: Italian National Institute of Statistics (ISTAT Archived 2019-04-30 at the Wayback Machine.) - 2009 estimates.
  2. Columbia-Lippincott Gazetteer (New York: Columbia University Press, 1952) p. 1356.

Արտաքին հղումներԽմբագրել