Սանտա Մարիա դա Վիտորիա վանք Բատալիայում (պորտ.՝ Santa Maria da Vitória na Batalha), դոմինիկյան վանք Պորտուգալիայի Բատալիա քաղաքում։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության, ինչպես նաև Պորտուգալիայի յոթ հրաշալիքների ցանկում[2]։

Բատալիայի վանք
պորտ.՝ Mosteiro da Batalha
Հիմնական տվյալներ
Տեսակformer convent?, Կույս Մարիամի աճյունասափոր և մշակութային ժառանգություն
ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
ՏեղագրությունBatalha?[1]
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունԴոմինիկյան միաբանություն
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն և National Monument of Portugal?
ՃարտարապետAfonso Domingues? և Mateus Fernandes?
Ճարտարապետական ոճՄանուելինո և Գոթական ճարտարապետություն
Հիմնադրված1386
Մակերես0,98 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
mosteirobatalha.pt/pt/index.php

Պատմություն խմբագրել

Վանքի կառուցումը սկսվել է 1385 թվականին Ժուան I արքայի նախաձեռնությամբ` ի նշան Մարիամ Աստվածածնի նkատմամբ երaխտագիտության, որի շնորհիվ արքան Ալժուբարոտի ճակատամարտում հաղթանակ է տարել կաստիլացիների համդեպ։ Հետագa վեց արքաները շարունակել են վանքի շինարարությունը` այստեղ գտնելով իրենց հավերժական հանգիստը։ Նրանց թվում է Հենրիխ Ծովագնացը։ Վանքը կառուցվել է միջազգային գոթական ոճով, իսկ շինարարությունն ավարտվել է 1517 թվականին, երբ բոլոր հիմնական ուժերն ուղղվել են Ժերոնիմուշի վանքի կառուցմանը Բելեմում։ XIX դարում Բատալիեում անցկացվել են մասշտաբային վերականգնողական աշխատանքներ, իսկ 1980 թվականին այստեղ բացվել է ազգային թանգարան։

Ճարտարապետություն խմբագրել

Վանքն առանձնացած է ամբողջ քաղաքից, և չնայած շատերը չեն սիրում վանքի հարևանությամբ կառուցված նոր հյուրանոցները, սակայն միշտ կարելի է հիանալ XVIII դարի հետաքրքիր տներով, գիլիոտինային պատուհաններով և վանքի` մանուելյան ոճի գլխավոր մուտքով։

Տաճարը կառուցվել է Պորտո դե Մոսից բերված կրաքարով, որ ժամանակի ընթացքում դեղնավուն երանգ է ստացել։ Այն պորտուգալական ինքնատիպ ոճով է, որ վառ գոթական և անգլիական ճարտարապետական ոճերի խառնուրդ է։ Ինչպես դոմինիկյան բոլոր վանքերում, այս վանքում էլ զանգակատուն չկա։

Արևմտյան ճակատը, որն ուղղված է գեներալ Նունու Ալվարես Պերեյրայի հեծյալ արձանին, բաժանված է երեք որմնահեցերով և հսկայական որմնասյուներով։ Աջ կողմում գտնվում է Անավարտ ժամատունը (Capelas Imperfeitas), որ հիմնական շինությանն ավելացված ութանկյուն կառույց է։

Գլխավոր մուտքը զարդարում են 78 քանդակները, որոնք բաժանված են վեց շարքերի։ Դրանք ներկայացնում են աստվածաշնչյան արքաների, հրեշտակների, մարգարեների, որոնք պատսպարված են ամպհովանիներով։ Քանդակազարդ ճակատամասը ներկայացնում է գահին բազմած Քրիստոսին, ով շրջապատված է 4 ավետարանիչներով, որոնցից յուրաքանչյուրը իր խորհրդանիշով է։

Պատկերասրահ խմբագրել

Գարգուլիաներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.wikilovesmonuments.org.pt/
  2. Monastery of Batalha: English guide, July 2005

Արտաքին հղումներ խմբագրել