Վատնաիյոկյուդլ[1] (իսլ.՝ Vatnajökull, թարքմանաբար՝ «ջուր տվող սառցադաշտ»), Իսլանդիա կզզու մեծագույն սառցադաշտը։ Գտնվում է կղզու հարավ-արևելյան հատվածում և զբաղեցնում է նրա տարածքի 8 %-ը կամ 7133 կմ2[2] ։ Ծավալով Վատնաիյոկյուդլը Եվրոպայում ամենամեծն է, իսկ ըստ տարածության՝ երրորդը (Հյուսիսային կղզու և Աուստաֆոննա սառցադաշտերից հետո)։

Վատնաիյոկյուդլի տեսքը տիեզերքից

Սառույցի միջին շերտածավալը 400 մ է, մաքսիմումը՝ 1000 մ։ Իսլանդիայի ամենաբարձր կետը՝ Հվաննադալշնուկյուրի գագաթը (2110 մ), գտնվում է Վատնաիյոկյուդլի հարավային ծայրամասում, Սկաֆտաֆելլ ազգային պարկի հարևանությամբ։ Սառցադաշտի տակ, ինչպես Իսլանդիայի շատ այլ սառցադաշտերի տակ կան մի քանի հրաբուխներ։ Օրինակ Գրիմսվոթն հրաբխային լիճը, 1996 թվականին եղել է խոշորագույն սառցե ջրհեղեղի պատճառ։ 2014 թվականի նոյեմբերին այս լճի տակ եղած հրաբուխը ևս ունեցել է բավականին նշանակալի բայց կարճատև ժայթքում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Վատնաիյոկյուդլը աստիճանաբար փոքրանում է, հավանաբար կլիմայական փոփոխությունների և վերջին հրաբխային ակտիվության պատճառով։

Սառցադաշտը սնում է մի քանի սառցադաշտային ծագման լճեր, այդ թվում նաև Իյոկյուլսաուրլոունը և Գրաինալոունը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ватнайёкюдль // Географический энциклопедический словарь / Гл. ред. А. Ф. Трёшников. — Изд. 2-е, дополненное. — Москва: Советская энциклопедия, 1989. — С. 94. — 592 с. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6
  2. Guide to Iceland. «Vtnajökull». https://guidetoiceland.is/travel-iceland/drive/vatnajokull. {{cite web}}: External link in |website= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել