Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի
գիտական տարեգիրք
«Բանբեր Հայստանի գիտական ինստիտուտի», գիտական տարեգիրք։
Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի | |
---|---|
Տեսակ | տարեգիրք |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Պատմություն
խմբագրելՀԽՍՀ լուսժողկոմատի հրատարակչություն։
Լույս է տեսել 1921-1922 թվականներին Վաղարշապատում։
Գիտնական քարտուղար՝ Երվանդ Տեր-Մինասյան։
Տպագրել է Հայաստանի աշխարհագրությանը, տնտեսական հարաբերություններին ու իրավիճակին, ազգագրությանը վերաբերող հոդվածներ, գրականագիտական, պատմագիտական, արվեստագիտական ուսումնասիրություններ։
Տարեգրքում հոդվածներ են հրատարակել Խաչիկ Սամուելյանը («Տոտեմիզմը հայոց մեջ»), Լեոն («Մի գիծ հայ մամուլի կյանքից»), Թորոս Թորամանյանը («Նախաքրիստոնեական հայ ճարտարապետություն»), Ավետ Տերտերյանը, Թադևոս Ավդալբեգյանը, Դավիթ Անանունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |