Թադևոս Ավդալբեգյան

հայ գրականագետ, պատմաբան, տնտեսագետ

Թադևոս Հայրապետի Ավդալբեգյան Պարսպատունիք(հոկտեմբերի 3 (15), 1885, Մակու, Արևմտյան Ադրբեջան - հունվարի 26, 1937(1937-01-26)), հայ խորհրդային տնտեսագետ, հայագետ, հրապարակախոս, գրականագետ, պատմաբան և բառարանագետ։

Թադևոս Ավդալբեգյան
Ծնվել էհոկտեմբերի 3 (15), 1885
ԾննդավայրՄակու, Արևմտյան Ադրբեջան
Մահացել էհունվարի 26, 1937(1937-01-26) (51 տարեկանում)
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of Armenia.svg Հայաստան
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունտնտեսագետ, պատմաբան և գրականագետ
ԵրեխաներՄայիս Ավդալբեգյան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է հոկտեմբերի 3 (15)-ին, Իրանի Պարսպատունիքի Մակու քաղաքում, դարբնի ընտանիքում։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1907)։ Առաջադիմական հայացքներ պրոպագանդելու համար եղել է քաղաքական վտարանդի Եվրոպայում (1913-1917

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո Երևանի պետական համալսարանում դասավանդել է հայ հասարակական մտքի պատմություն և տնտեսագիտական զարգացման պատմություն։ Հեղինակ է արժեքավոր բազմաթիվ հետազոտությունների, որտեղ գիտականորեն մեկնաբանված են տնտեսագիտության, Հայաստանի տնտեսական զարգացման, հայ հասարակական հոսանքների ձևավորման, հայ գրականության և պատմության էական հարցեր։

ԱշխատություններԽմբագրել

«Կարլ Մարքսի տնտեսական զարգացման թեորիան» (1925) աշխատության մեջ Ավդալբեգյանն այն միտքն է զարգացնում, որ ասիական արտադրաեղանակը նշանավորում է հասարակական ուրույն տնտեսակարգ, և որ արժեքի կատեգորիան հատուկ է ոչ միայն կապիտալիստական, այլև նախակապիտալիստական հասարակարգերին։

1928-1931 թվականներին հրատարակված իր գրքույկներում Ավդալբեգյանը հանգամանորեն ու յուրովի արծարծեց պարզ և ընդլայնված վերարտադրությունների տակավին չլուծված հարցերը՝ միաժամանակ հակադրվելով Ռ. Լյուքսեմբուրգի՝ վերարտադրության մարքսյան տեսության վերանայման փորձերին։ Հայաստանի նյութական մշակույթի ու տնտեսական զարգացման պատմությանը նվիրված իր աշխատություններում Ավդալբեգյանը նոր լույս է սփռում քննարկվող հարցերի վրա, ինչպիսիք են բահրան ու մյուլքը 14-18-րդ դարերին Հայաստանում, հայ շինականի վարձատրությունը 5-րդ դարում, հայ վիմագրերը։ «Հաս, սակ ու բաժ» (1926) ուսումնասիրությամբ Ավդալբեգյանը պարզեց այդ հասկացությունների գիտական որոշակի նշանակությունը։

ՍտեղծագործություններԽմբագրել

Ավդալբեգյանը գեղագիտական ճիշտ մեկնակետից է վերլուծել Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Մուրացանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի ստեղծագործությունների հասարակական արժեքը։ Պատմագետ Ավդալբեգյանը լուրջ ուշադրություն է դարձրեյ հայ հասարակական գաղափարախոսությունների զարգացման, ազատագրական շարժման և այլ հարցերին։ «Արսեն Թոխմախյան» (1926) գրքույկում Ավդալբեգյանը օբյեկտիվորեն բացահայտեց հայ ազատագրական շարժման հասունացած ներհակությունները՝ դրվատելով նրա դեմոկրատական փաղանգի ճիշտ տակտիկան։

Նա նշել է, որ

  Մ. Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ»-ից են ընձյուղում հայ նոր գրականության ազգայնական երկերը։  

Ըստ Ավդալբեգյանի, այդ գիրքը և Շ. Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ը արտահայտում են Հայաստանում բուրժուա-դեմոկրատական կարգեր հաստատելու ձգտումներ։

ԲառարանագրությունԽմբագրել

Մեծ է Ավդալբեգյանի դերը հայ բառարանագրության բնագավառում։ Նա «Ռուս-հայերեն նոր բառարան»-ի (հրատարակված 1-2, 1933-1935) հեղինակներից Է, հեղինակը «Ռուս-հայերեն տնտեսագիտական տերմինների բառարան»-ի (1964), որն ամփոփում է տնտեսագիտությանն ու դրան անմիջապես առնչվող գիտություններին վերաբերող բառերն ու տերմինաբանությունը։

Ավդալբեգյանը գերմաներենից թարգմանել է Կարլ Մարքսի «Կապիտալ»-ի 1-ին հատորը (հրատարակված 1933

ՄահԽմբագրել

Զոհ է գնացել ստալինյան բռնաճնշումներին։ Մահացել է հունվարի 26-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 609