«Բանաստեղծն ու ցարը» (ռուս.՝ «Поэт и царь»), խորհրդային պատմա-կենսագրական դրամա, որը նկարահանել են ռեժիսորներ Վլադիմիր Գարդինը և Եվգենի Չերվյակովը[1] Լենինգրադի «Սովկինո» ստուդիայում։ Նվիրված է Ալեքսանդր Պուշկինի կյանքի վերջին օրերին, խորհրդային կինոյի պատմության մեջ առաջին պատմա-կենսագրական ֆիլմն է։ Պրեմիերան տեղի է ունեցել 1927 թվականի սեպտեմբերի 20-ին։

Բանաստեղծն ու ցարը
ռուս.՝ Поэт и царь
Երկիր ԽՍՀՄ
Ժանրհամր կինո, պատմական ֆիլմ և կենսագրական ֆիլմ
Թվական1927
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Գարդին և Եվգենի Չերվյակով
Սցենարի հեղինակԵվգենի Չերվյակով
ԴերակատարներԵվգենի Չերվյակով, Նիկոլայ Չերկասով, Բորիս Տամարին և Իվան Խուդոլեև
ՕպերատորՆաում Ապտեկման
ԿինոընկերությունՍովկինո
Տևողություն137 րոպե

Ֆիլմը վերականգնվել և հնչյունավորվել է 1968 թվականին Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում ռեժիսոր Ալեքսանդր Գինցբուրգի կողմից[2]։

Սյուժե խմբագրել

Նիկոլայ I թագավորը հրապուրվել է Նատալյա Գոնչարովայով՝ Ալեքսանդր Պուշկինի կնոջով։ Փորձելով թաքցնել իր հրապուրանքը՝ թագավորը հովանավորում է Նատալյայի մտերմությունը սպա Դանտեսի հետ։ Ցարական արքունիքը բամբասում է Նատալյայի ու Դանտեսի կապի մասին։ Այս լուրերը հասնում են Պուշկինին, և նա Դանտեսին մարտահրավեր է ուղարկում։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսորներ՝ Վլադիմիր Գարդին, Եվգենի Չեռվյակով
  • Սցենարիստներ՝ Եվգենի Չեռվյակով, Վլադիմիր Գարդին
  • Օպերատորներ՝ Նաում Ապտեկման, Սվյատոսլավ Բելյաև
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Մացկևիչ
  • Բեմադրող նկարիչ՝ Անատոլի Արապով
  • Հնչյունային օպերատոր՝ Կերիմ Ամիրով

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը մեծ քննադատություն է առաջացրել ժամանակակիցների շրջանում։ Ըստ Չեռվյյակովի և Գարդինի վարկածի, բանաստեղծի ողբերգությունը բացատրվում է Նիկոլայ I-ի կողմից Նատալյա Նիկոլաևնային սիրահետելով։ Վիճարկվել է նաև գլխավոր դերերը կատարող դերասանների ընտրությունը՝ ոչ Չեռվյակովը, ոչ էլ Վոլոդկոն դիմանկարային նմանություն չունեին իրենց հերոսների հետ։ Ֆիլմի հեղինակների վրիպումը վուլգար-սոցիոլոգիական մոտեցում էր համարվում Պուշկինի և Նիկոլայ I-ի արքունիքի միջև գոյություն ունեցած բարդ հակամարտության նկատմամբ։ Անհաջողություն էր ճանաչվել խորհրդային կինեմատոգրաֆում ստեղծագործական գործընթացը պատկերելու առաջին փորձը։ Ֆիլմի հեղինակներին մեղադրլ են նաև այն բանում, որ Պուշկինի ճակատագրի փոխարեն նրանք ցույց են տվել բարձրաշխարհիկ պարահանդեսներն ու պետերգոֆյան շատրվանները։ Բարձրաշխարհիկ հասարակության տոնի բազմաթիվ տեսարաններ համարվել են ճաշակից և տարրական տակտից զուրկ (օրինակ, Պուշկինը՝ ծածկված վարդերով)։

Սցենարիստ Միխայիլ Բլեյմանը դժգոհել է, որ «Վ. Գարդինը Պուշկինի ողբերգական մահվան մասին ֆիլմը վերածել է «մելոդրամայի գայթակղիչ սիրեկանի մասին, որն օգտագործում է աշխարհիկ ինտրիգը խաբված ամուսնու դեմ»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Christie, Ian & Taylor, Richard. The Film Factory: Russian and Soviet Cinema in Documents 1896-1939. Routledge, 2012.
  2. Ленфильм. Аннотированный каталог фильмов. 1918—2003. OOO «Аникушин». 2003
  3. Блейман М. Павел Петров-Бытов // 20 режиссёрских биографий / Сост. Р.Д. Черненко. — М.: Искусство, 1978. — С. 207. — 408 с.

Գրականություն խմբագրել

  • Ефимов Н. Н. «Биографические фильмы о Пушкине // Пушкин: Исследования и материалы / Т. 5. Пушкин и русская культура». — С. 305—315. АН СССР. Ин-т рус. лит. (Пушкинский Дом), Ин-т театра, музыки и кинематографии. — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1967.

Արտաքին հղումներ խմբագրել