Մեթյու Սեթլ

ամերիկացի դերասան

Մեթյու Սեթլ ( անգլ.՝ Matthew Settle, սեպտեմբերի 17, 1969(1969-09-17)[1], Հիքորի), ամերիկացի դերասան։

Մեթյու Սեթլ
Ծնվել էսեպտեմբերի 17, 1969(1969-09-17)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՀիկորի, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[2]
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1996 թվականից առ այսօր

Կյանք և կարիերա խմբագրել

Ջեֆրի Մեթյու Սեթլը ծնվել է Հիկորիում, Հյուսիսային Կարոլինա և տեղափոխվել Նյու Յորք 18 տարեկանում, որպեսզի սկսի դերասանական կարիերան։ Նա խաղացել է թատրոնում և նկարահանվել հեռուստաֆիլմերում, իսկ մեծ էկրանին հայտնվեց 1997 թվականին նկարահանված «Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ»[3]։

2001 թվականին Սեթլը մարմնավորել է կապիտան Ռոնալդ Սփիրսի դերը HBO ալիքով ցուցադրվող «Զինակիցներ» մինի-սերիալում, ինչպես նաև Ուորեն Բիթիի դերը 2004 թվականին «Նատալի Վուդի առեղծվածը» հեռուստաֆիլմում։ 2002 թվականին նա հայտնվեց «Շտապ օգնություն» սերիալի 5 էպիզոդներում, ինչից հետո Քելլի Խոուրիի «Յա-Յա քույրերի աստվածային գաղտնիքները» ֆիլմում։ 2005 թվականի «Դեպի Արևմուտք» մինի-սերիալում իր դերի համար նա արժանացավավ քննադատների գովասանքներին[3], ինչպես նաև կարևոր դերեր է խաղացել «Քույրեր և եղբայրներ», «Փորձաշրջան» սերիալներում և «Օրենք և կարգ. Հատուկ կորպուսի» հյուրն էր։

Սեթլն ավելի հայտնի է «Բամբասկոտ աղջիկը» սերիալում Ռուֆուս Համփրի դերով, որտեղ նկարահանվել է 2007 - 2012 թվականները։ 2010 թվականին խաղաց տղամարդու գլխավոր դերը բրոդվեյան «Չիկագո» մյուզիքլում[4][5]։

2006 թվականին գաղտնի ամուսնացել է մոդել Նաամա Նաթիվի հետ, իսկ 2009 թվականի մարտի 5-ին ծնվեց նրանց դուստրը՝ Էվեն Անժելիկա Սեթլը[6] : 2015 թվակին զույգն ունեցավ երկրորդ աղջկան՝ Նալու Սեթլին[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1997 -Ես դեռ գիտեմ, թե ինչ էիք դուք անում անցյալ ամառ / I Still Know What You Did Last Summer
  • 1999 - Լանսկի կնքահայրը / Lansky
  • 2000 - Յու-571 / U-571
  • 2000 - Ամբոխում / The In Crowd
  • 2000 - Գրավչություն / Attraction
  • 2001 - Զինակիցներ / Band of Brothers
  • 2002 - Քույր Յա-Յայի Աստվածային գաղտնիքները / Divine Secrets of the Ya-Ya Sisterhood
  • 2004 - Նատալի Վուդի առեղծվածը / The Mystery of Natalie Wood
  • 2004 - Վայր, որը կոչվում է տուն / A Place Called Home
  • 2005 - Դեպի Արևմուտք / Into the West
  • 2007 - Հրշեջները / Blue Smoke
  • 2007 - Ներքևում / Beneath
  • 2008 - Սպորտի լեգենդ Էրնի Դևիսի պատմությունը / The Express
  • 2012 - Քողարկված գործակալը / So Undercover
  • 2007-2012 -Բամբասկոտ աղջիկը / Gossip Girl
  • 2014 - Սատանայի խորհուրդը / Ouija

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Former StudentsWilliam Esper Studio.
  3. 3,0 3,1 «Matthew Settle Biography». BuddyTV. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  4. Andrew Gans (19 апреля 2010). «"Gossip Girl" Star Matthew Settle Makes Broadway Debut in Chicago April 19». Playbill. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  5. Kathy Henderson (20 апреля 2010). «What's Up, Matthew Settle? Chicago's New Billy on His Broadway Debut and the Secret Identity of Gossip Girl». Broadway.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  6. Liza Hamm (5 марта 2009). , 20263436, 00.html «Gossip Girl's Matthew Settle is a Father!». People. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  7. «Awww! Matthew Settle & His Girlfriend Had Their Daughter!» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Սեթլ» հոդվածին։