Բամբակի գրասենյակ Նոր Օռլեանում

Էդգար Դեգայի նկարը

«Բամբակի գրասենյակ Նոր Օռլեանում» (ֆր.՝ Le Bureau de coton à La Nouvelle-Orléans), Էդգար Դեգայի 1873 թվականի նկարն է։ 1878 թվականից գտնվում է Պոյի Գեղեցիկ արվեստների թանգարանի հավաքածուում[3]։ Սա Դեգայից և իմպրեսիոնիստներից առաջին նկարն է, որ գնել է թանգարանը[4] և դրանից հետո Ըստ Մերիլին Բրաունի Դեգան դադարել է անհայտ և պայքարող նկարիչ լինելուց[5][6]։

Բամբակի գրասենյակ Նոր Օռլեանում
Le Bureau de coton à La Nouvelle-Orléans
տեսակգեղանկար
նկարիչԷդգար Դեգա[1]
տարի1873
բարձրություն73
լայնություն92
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊոյի Գեղեցիկ արվեստների թանգարան
հավաքածուՊոյի Գեղեցիկ արվեստների թանգարան
սեփականատերmunicipality of Pau?[2]
Ծանոթագրություններ

Նկարը հաճախ սխալմամբ անվանում են Նոր Օռլեանի բամբակի բորսա[7]։

Պատմություն

խմբագրել

Այս նկարը Էդգար Դեգան նկարել է Նոր Օռլեանում իր բարեկամներին այցի գնացած ժամանակ[5]։ Նկարի սյուժեն աշխատանքային գրասենյակի առօրյան է, աշխատանքային եռուզեռը՝ սյուժե, որը ավելի հոգեհարազատ էր Էմիլ Զոլայի ստեղծագործություններին։ Մինչ այդ նկարիչները խուսափում էին անդրադառնալ նման թեմայի։ Նոր Օռլեանը այդ ժամանակ ԱՄՆ մեծությամբ չորրորդ քաղաքն էր, և որպես նավահանգիստ մրցում էր Նյու Յորքի հետ։ Քաղաքի բարգավաճման գլխավոր աղբյուրը բամբակի առևտուրն էր։

Կերպարներ

խմբագրել

Նկարում պատկերված են Դեգայի բարեկամները իրենց առևտրական գրասենյակում։ Առաջին պլանում նստած է Դեգայի քեռին՝ Միշել Մյուսոնը։ Նկարչի եղբայրը Ռենե դե Գան՝ բամակի բորսայի բրոքերը թերթ է կարդում, երկրորդ եղբայրը՝ Ախիլ դե Գան՝ ետին պլանում, ձախից հենվել է միջնորմին։ Ռենեն և Ախիլը զբաղվում էին գինու առևտրով և գրասենյակ այցի են եկել[8]։ Սեղանի եզրին նստած է Ուիլիամ Բելը՝ Միշել Մյուսոնի փեսան ու կիսով չափ պտտվել է ետ, որ գնորդին ցույց տա բամբակի օրինակը։ Բարձր աթոռին նստած է Միշել Մյուսոնի գործընկերը՝ Ջեյմս Պրեստիջը, ով ուշադիր ստուգում է գնորդի ձեռքի գրքույկի թվերը։ Դեգայի քեռին ուսումնասիրում է բամբակի օրինակը։ Երբ նկարը ցուցադրվեց իմպրեսիոնիստների երկրորդ ցուցահանդեսում, մեկնաբաններից մեկը ընդգծել է, որ այս կերպարը նկարված է հիասքանչ՝ մարդը պատկերված է լիովին իր գործով կլանված։ Աջից գանձապահ Ջոն Լիվոդն է, ով թեքվել է հաշվապահական մատյանի վրա և լիովին կլանված է հաշվումներով[3]։

Կոմպոզիցիա

խմբագրել

Չնայած որ պատկերը խառը տպավորություն է թողնում, բայց Դեգայի բոլոր կոմպոզիցիաների նման՝ հանգամանորեն մտացված է։ Օրինակ՝ սև հագուստով ֆիգուրները այնպես են դասավորված ետին պլանում, ասես դուրս են գալիս նկարից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 JocondeLab — 2014.
  2. https://www.pop.culture.gouv.fr/notice/joconde/00980000397
  3. 3,0 3,1 «Эдгар Дега "Хлопковая контора"». impressionnisme.narod.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  4. Degas and the Business of Art: A Cotton Office in New Orleans, Marilyn Brown, Pennsylvania State University Press, 1994
  5. 5,0 5,1 Degas and the Business of Art: A Cotton Office in New Orleans, Marilyn Brown, Pennsylvania State University Press, 1994.
  6. Degas and the Business of Art: A Cotton Office in New Orleans, Marilyn Brown, Pennsylvania State University Press, 1994.
  7. Johnson, Jerah (1995). «Degas and the Business of Art: A Cotton Office in New Orleans by Marilyn R. Brown». Louisiana History. Louisiana Historical Association. 36 (3): 345–7. ISSN 0024-6816. JSTOR 4233216 – via JSTOR. {{cite journal}}: Invalid |url-access=y (օգնություն)
  8. Excellent Exhibitions Detail Mark of French Influence, Pittsburgh Post-Gazette,July 3, 1999

Արտաքին հղումներ

խմբագրել