Բացել գլխավոր ցանկը

ՊատմությունԽմբագրել

Իբրև առանձին վարչական միավոր ձևավորվել է 16–րդ դարի սկզբում որպես հյուքյումեթություն (իշխանություն), որի մեջ մտնում էին Սասունը, Մուշը, Խիզանը, Խնուսը, Խլաթը, Արծկեն։ Կենտրոնը Բիթլիսն էր, որ կոչվում էր նաև Բաղեշ։ Որպես նահանգ ձևավորվել է 1875 թ։ Նահանգն ուներ չորս գավառ՝ Բիթլիսի, Մուշի, Սղերդի և Գենջի։ Այդ գավառների 19 գավառակները միասին ունեին 2110 գյուղ և երեք քաղաք՝ Բիթլիս, Սղերդ, Մուշ։ Բիթլիսի նահանգի բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունը, այգեգործությունը և լեռնային շրջաններում, անասնապահությունն էին։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին զարգանում էին նաև առևտուրը և արհեստները։ Առաջ էին եկել մանուֆակտուրային բնույթի փոքրիկ ֆաբրիկաներ և գործարաններ, Եղեռնի նախօրեին նահանգի հայության թիվը հասնում էր մոտ 200 հազ-ի, որից միայն 56 հազ փրկվեց կոտորածից։ Սրանք էլ մասամբ բռնի մահմեդականացվեցին, մասամբ էլ գաղթեցին տարբեր երկրներ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Տարածվում էր Վանա լճի արևմտյան եզերքներից մինչև Տավրոս և Բյուրակնյան լեռները և մինչև Տիգրիս գետը։ Մեծ մասով համապատասխանում էր պատմական Աղձնիք և Տուրուբերան աշխարհներին։ Ընդհանուր տարածությունը 27,3 հազ կմ² էր, որից մոտ 10 տոկոսը՝ մշակելի հողատարածություններ։ Նահանգը արևմուտքիս արևելք ուղղությամբ Տավրոսի լեռնաշղթայով բաժանվում էր նաև հր մասերի։ Հյուսիսային մասը, որ ընկած է Տավրոսի լեռնաշղթայի և Բյուրակնյան լեռնաշղթաների միջև, կազմում է Արածանիի հարթ հովիտը և իր մեջ է առնում Մշո և Մանազկերտի դաշտերը։ Այստեղով հոսում է Արածանին, որի մեջ թափվում են նահանգի այս շրջանը ոռոգող Մանազկերտի, Խնուսի, Մեղրագետ գետերը։ Նահանգի հարավային մասը, որ ընդգրկում է Տավրոսի և Տիգրիսի միջև ընկած շրջանը լեռնային է, այստեղ են ձգվում Սասնա լեռները և Տավրոսի մի քանի այլ ճյուղավորումներ։

ԲնակչությունԽմբագրել

1878 - 1879 թթ նահանգի բնակչությունը մոտ 400 հազ էր, որոնցից 250 հազ՝ հայեր։ 19-րդ դարի վերջերին ուներ 382 հազ բնակիչ, որից հայեր՝ 180 հազ, թուրքեր՝ 40 հազ., չերքեզներ՝ 10 հազ., քրդեր՝ 77 հազ., ղզլբաշներ՝ 5 հազ., ասորիներ՝ 15 հազ., եզիդիներ՝ 5 հազ. և այլն։

Տես նաևԽմբագրել