Բահրուզ Քյանգյարլիի թանգարան

Բահրուզ Քյանգյարլիի թանգարան[1] (ադրբ.՝ Bəhruz Kəngərli muzeyi), հուշահամալիր թանգարան՝ նվիրված ադրբեջանցի նկարիչ, գծանկարիչ և գեղանկարիչ Բահրուզ Շիրալիբեկ օղլու Քյանգյարլիին[2]։ Թանգարանը գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Նախիջևան քաղաքի Աթաթուրքի և Իստիգլալ փողոցների խաչմերուկում[3]։ Բահրուզ Քյանգյարլիի թանգարանի ղեկավարը Սաբինա Ալիջանլին է։

Բահրուզ Քյանգյարլիի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունՆախիջևան
Հիմնադրվել էմայիսի 22, 2001
Կայքbehruzkengerli.nakhchivan.az
Քարտեզ
Քարտեզ
Ադրբեջանի փոստային նամականիշ Բահրուզ Քյանգյարլիի 120-ամյակի կապակցությամբ

Պատմություն խմբագրել

Բահրուզ Քյանգյարլիի թանգարանը ստեղծվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի 2001 թվականի մայիսի 22-ի հրամանագրով և Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի 2002 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ` ադրբեջանական գեղանկարչության հայտնի գործիչ Բահրուզ Քյանգյարլիի հիշատակը հավերժացնելու նպատակով[4]։ 2002 թվականի հունիսի 18-ին տեղի է ունեցել թանգարանի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը։

Ցուցադրություն խմբագրել

Բահրուզ Քյանգյարլիի թանգարանում ցուցադրվում են արվեստի և մշակույթի բազմաթիվ նմուշներ, որոնցից 56-ը նկարչի նկարների բնօրինակն է, ինչպես նաև նկարչի և նրա ընտանիքի լուսանկարներ, նրա կյանքի և ստեղծագործությունների հետ կապված, կենցաղային իրերի և այլ առարկաների 300 նմուշներ։

2012 թվականին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Բահրուզ Քյանգյարլիի 120-ամյակի տոնակատարության կաղմակերպման վերաբերյալ[5]։ Հրամանագրի համաձայն, թանգարանում անցկացվել են մի շարք միջոցառումներ[6]։ 2012 թվականի դեկտեմբերի 9-ին թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված նկարչի 120-ամյակին[7]։ 2018 թվականի փետրվարի 2-ին թանգարանում կայացել է Բահրուզ Քյանգյարլիի երեք աշխատանքների շնորհանդեսը, որոնք Ադրբեջանի արվեստի ազգային թանգարանի կողմից փոխանցվել էին Նախիջևանի Բահրուզ Քյանգյարլիի թանգարանին[8]։

Թանգարանի շենք խմբագրել

Թանգարանի շենքը կառուցվել է 1897 թվականին և հանդիսանում է պատմա-ճարտարապետական հուշարձան։ 20-րդ դարում շենքը ծառայում էր որպես աղջիկների դպրոց[9], սկզբում՝ որպես մանկավարժական, այնուհետ՝ բժշկական տեխնիկում։ 2012-2013 թվականներին շենքը վերակառուցվել է, իսկ 2013 թվականի հունիսի 24-ին կայացել է շենքի բացումը։ Երկհարկանի շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 560 քառակուսի մետր, առաջին հարկում կա 7 սենյակ, իսկ երկրորդում` 5։

Շինությունը կառուցված էր հում աղյուսից, երեսապատված է բոված աղյուսով, պատերի հաստությունը 90 սմ է։ Շենքի երկրորդ հարկի արևմտյան կողմում կա պատշգամբ, իսկ շենքի մուտքը գտնվում է հյուսիսային կողմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GoMap. «Museums and museum-houses - Cultural and historical objects - Point of interest - Social». 85.132.44.164. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. PETER M. TASE Ancient Monuments and Treasures of Nakhchivan. — Lulu.com. — 210 с. — ISBN 9781365015793
  3. «Nakhchivan Autonomous Republic». nakhchivan.preslib.az. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. Здание Музея Бехруза Кенгерли сдано в эксплуатацию(չաշխատող հղում) serqqapisi.az, 25.06.2013
  5. В Нахчыване открылась выставка, посвященная 120-летию художника Бахруза Кенгерли
  6. Serqqapisi. «Bəhruz Kəngərli Muzeyinin binası istifadəyə verilmişdir - serqqapisi.az» (ադրբեջաներեն). serqqapisi.az. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)
  7. «В Нахчыване открылась выставка, посвященная 120-летию художника Бахруза Кенгерли - ФОТО». Day.Az (ռուսերեն). 2012 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. «hree original paintings belonging to Bahruz Kangarli's creativity were presented to the museum». Nakhchivan ToDay. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. National Academy of Sciences of Azerbaijan. Nakhchivan Branch The Encyclopaedia of Nakhchivan Monuments / Vasif Talibov. — Nakhchivan, 2008. — С. 40—41. — 521 с.

Գրականություն խմբագրել

  1. National Academy of Sciences of Azerbaijan. Nakhchivan Branch The Encyclopaedia of Nakhchivan Monuments. — Nakhchivan, 2008. — 521 с.

Արտաքին հղումներ խմբագրել