Բահայի հավատը[1] սկսվել է առաքելությունից, որն Աստված վստահել է երկու աստվածային Դեսպանորդներին՝ Բաբին և Բահաուլլային։ Նրանց հիմնադրած հավատն այսօր միասնական է, քանի որ Բահաուլլայի տված հստակ ցուցումներն ապահովում են Նրա մահից հետո ղեկավարության փոխանցման համակարգը։ Այդ համակարգը կոչվում է Կտակ։ Այն Բահաուլլայից անցել է Նրա Որդուն՝ Աբդուլ-Բահային, իսկ հետո Աբդուլ-Բահայից նրա թոռանը՝ Շողի Էֆֆենդիին և Արդարության Համաշխարհային Տանը։ Բահայիներն ընդունում են Բաբի և Բահաուլլայի և նրանց նշանակած իրավահաջորդների աստվածային իրավասությունները։ Ժամանակակից բահայի միջազգային համայնքի ղեկավարվում է Արդարության Համաշխարհային Տան կողմից, իսկ առանձին երկրների համայնքները առաջնորդվում են երկրի ներսում ընտրված Հոգևոր Ժողովների կողմից։

Հոգևոր Ժողովներ խմբագրել

 
Բահայի միջազգային ընտրություններ

Յուրաքանչյուր Հոգևոր Ժողով բաղկացած է ինը մարդուց, ովքեր ընտրվում են քվեարկությամբ 21տ լրացած տեղական համայնքի անդամներից։ Հոգևոր Ժողովների վրա է դրվում տվյալ վայրում բահայիների ամբողջ գործունեության ղեկավարությունը՝ դա ուսմունքի տարածումն է և լուսավորչական գործունեությունը, ելքը դեպի ԶԼՄ-ներ և գրականության հրատարակումը, համայնքի նյութական միջոցների տնօրինումը, բահայի օրենքներին վերաբերող հարցերով հավատացյալների խորհրդատվությունները և շատ այլ պարտականություններ։ Հոգևոր Ժողովները ստեղծված են ազգային և տեղական մակարդակով։ Ազգային և Տեղական Հոգևոր Ժողովների պարտականությունների շրջանակը նույնն է, բայց նրանց առջև դրված խնդիրներն ավելի բարդ են և ավելի նշանակալից իրենց մասշտաբներով։ Դրան պետք է ավելացնել Տեղական հոգևոր Ժողովների գործունեության ղեկավարությունը, ինչպես նաև իրավասությունների բաշխումը կառավարման տեղական, ազգային և տարածաշրջանային մարմինների միջև։ Տեղական Հոգևոր Ժողովների անդամներն ընտրվում են ուղիղ քվեարկության ճանապարհով, իսկ Ազգային Հոգևոր Ժողովների ընտրություններն ընթանում են երկու փուլով։ Բահայի համայնքի 21տ լրացած անդամները ընտրում են որոշակի թվով պատվիրակներ։ Այնուհետև պատվիրակները երկրի բոլոր անկյուններից հանդիպում են ամենամյա համազգային համագումարի ժամանակ և երկրի բոլոր հասուն բահայիների թվից ընտրում են (ոչ միայն համագումարի պատվիրակներից) Ազգային Հոգևոր Ժողովի ինը անդամ:Հոգևոր Ժողովների ընտրությունները բնորոշվում են մի շարք առանձնահատկություններով։ Քվեարկությունը գաղտնի է։ Յուրաքանչյուր ընտրող իր ընտրական թերթիկի մեջ գրում է ինը անուն։ Ձայների հաշվարկից հետո ընտրված են համարվում այն ինը անդամները, ում անունները գրված են առավել մեծ քանակով ընտրաթերթիկների մեջ։ Այդպիսի համակարգում բացառվում է թեկնածուների նախնական առաջադրումը և ընտրարշավը. քվեարկողներին տրվում է ընտրության առավելագույն ազատություն։ Բացի այդ, նշված համակարգը թույլ չի տալիս դրսևորվելու իշխանատենչ ամբիցիաներ, որոնք անխուսափելի են ընտրությունների այլ կերպ կազմակերպման դեպքում։ Ենթադրվում է, որ համայնքի հասուն անդամներից յուրաքանչյուրը, ում ընտրել են ընտրողները, ընդունակ և պատրաստ է կատարել Տեղական կամ Ազգային Հոգևոր Ժողովի անդամի պարտականությունները։ Կա մի շատ կարևոր փաստ ևս։ Քանի որ բահայիները պայքարում են ռասայական խտրականության դեմ, ընտրությունների ժամանակ, երբ քվեարկողը պետք է ընտրի երկու հավասարապես արժանի թեկնածուների միջև, ընտրությունը պետք է կատարվի ի օգուտ էթնիկական փոքրամասնության ներկայացուցչի` չհամարելով։

Այդ նույն հիմնական սկզբունքները պահպանվում են նաև Արդարության Համաշխարհային Տան անդամների ընտրության ժամանակ։

Բահայիների Հոգևոր Ժողովների բնույթն ու առանձնահատկությունը խմբագրել

Բահայիների ընտրությունների ընթացակարգը սկզբունքայնորեն տարբերվում քաղաքականությանը հայտնի բոլոր ընտրական համակարգերից։ Այսպիսով ընտրությունները բահայիների կյանքի ևս մեկ յուրահատուկ ոլորտ է։ Նրանցում իրացվում է պարտականությունների և ազատությունների հավասարակշռությունը, որի նմանը չկա աշխարհի ոչ մի քաղաքական համակարգում։ Հավասարակշռությանը հասնում են նրա շնորհիվ, որ մի կողմից գոյություն ունի Բահայի հավատի հիմնադիրների կողմից հայտնած Սուրբ Գրվածքների անհերքելի հեղինակություն, իսկ մյուս կողմից յուրաքանչյուր մարդու խղճի համաձայն ցանկացածի համար քվեարկելու բացարձակ ազատություն։ Միաժամանակ ինչպես տեղական, այնպես էլ ազգային և համաշխարհային  մակարդակներում ձևավորվում է կառավարման համակարգ, որը նմանօրինակներ չունի Բահայի համաշխարհային համայնքից դուրս։

Հանգիստ և աղոթքի միջավայրում ընտրությունների մասնակիցը գաղտնի լրացնում է իր քվեաթերթիկը, նա ազատ է որևէ տեսակի ճնշումից։ Ով էլ որ ընտրվի ընտրությունների արդյունքում, բոլոր ընտրողներն անհապաղ և ամբողջ սրտով ընդունում են այդ մարդուն։ Քվեների հաշվարկն իրականացվում է մեծամասնության սկզբունքով (բացառությամբ պաշտոնակատար անձանց ընտրությունը, երբ անհրաժեշտ է հավաքել ձայների բացարձակ մեծամասնությունը)։ Տվյալ հատվածը նկարագրում է Ազգային Հոգևոր Ժողովի ընտրությունների բնույթը.

«Որքան մեծ է պատիվը և որքան դժվարին պատվիրակների առաջադրանքը, ովքեր հավաքվել են, որ ընտրեն իրենց ներկայացուցիչներին` նրանց, ովքեր իրենց ձեռքբերումներով  կազնվացնեն և կհարստացնեն Համայնքի տարեգրքերը... Այդ պատճառով ընտրված պատվիրակներն առանց անձնական շահի և նախապաշարմունքների հետքի, անկախ նյութական շահի, կանգ կառնեն մեզանից միայն նրանց անունների վրա, ով իր մեջ համակցում է անհրաժեշտ հատկանիշները՝ անվիճելի հավատարմությունը, անձնուրաց նվիրվածությունը, փորձառու խելքը, ճանաչված ընդունակությունները և հասուն փորձը»։

Հայաստանի Ազգային Հոգևոր Ժողովը խմբագրել

 
Հայաստանի Հոգևոր Ժողովը միջազգային ընտրություններում

Հայաստանում Բահայի համայնքը ծագել է դեռ Բահաուլլայի օրոք` երբ Հայաստանը մտնում էր Ռուսական կայսրության կազմի մեջ։ 1889թ. ռուսաստանյան դատարանը պատմության մեջ առաջին անգամ ճանաչեց Բահայի հավատի անկախ բնույթը` որպես ինքնուրույն կրոնի և հանդես եկավ որպես դրա հետևորդների պաշտպան։ Այդ տարիների Հայաստանի համայնքները ունեին նաև կառավարման վարչական մարմին` բահայիների Ազգային Հոգևոր Ժողովը, որի իրավասությունները տարածվում էին նաև Անդրկովկասի բահայիների վրա։

Յուրաքանչյուր տարի վերընտրվում է Հայաստանի բահայիների Ազգային Հոգևոր Ժողով, որը բաղկացած է ինը հոգուց։ Ընտրություններում մասնակցում են տարբեր մարզերից բահայիներ՝ Լոռի, Արմավիր, Երևան, Արագածոտն և այլն։ Ժողովի անդամների միջից ընտրվում է նախագահ, փոխնախագահ, գանձապահ և քարտուղար, ովքեր պաշտոնավարում են մեկ տարի՝ համակարգելով իրենց իրավասությունների դաշտում գտնվող հարցերը։ Հայաստանի բահայի համայնքին ուղղվող ֆոնդերը ստեղծվում են Հայաստանում բնակվող բահայիների նվիրատվությունների միջոցով։ Այսպիսով Ազգային Հոգևոր Ժողովն ունի ֆինանսական անկախություն և իր հայեցողությամբ ուղղում է տվյալ ֆոնդերը սոցիալ-տնտեսական զանազան ծրագրերի իրականացման համար։ 1994թ մինչ այսօր Հայաստանի Ազգային Հոգևոր Ժողովը յուրաքանչյուր 5 տարին մեկ մասնակցում է բահայի միջազգային մարմնի՝ Արդարության Համաշխարհային Տան ժողովրդավարական ընտրություններում։

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՈՒՆԸ խմբագրել

 
Արդարության Համաշխարհայի Տան նստավայրը

Արդարության Համաշխարհային Տունը հանդիսանում է Բահայի հավատի գլխավոր ղեկավար մարմինը, այն առաջին անգամ ընտրվել է 1963թ։ Սա ղեկավարման խորհրդակցական մարմին է։ Ընտրությունները կազմակերպվում են 5 տարին մեկ անգամ աշխարհում գոյություն ունեցող բոլոր Ազգային Հոգևոր Ժողովների ներկայացուցիչների կողմից։ 1963թ. գարնանը Ռիզվան այգում հիշարժան իրադարձությունների հարյուրամյա հոբելյանի տոնակատարության օրերին, որտեղ Բահաուլլան իր աշակերտներին առաջին անգամ բացահայտեց իր առաքելությունը, կայացան Արդարության Համաշխարհային Տան ընտրությունները։ Ընտրություններում մասնակցեցին 56 Ազգային Հոգևոր Ժողովների ներկայացուցիչներ, իսկ 1998թ-ից դրանց սկսեց մասնակցել նաև Հայաստանի բահայիների Ազգային Հոգևոր Ժողովը։ 2018թ մասնակցող երկրների թիվը հասավ 160-ի, իսկ պատվիրակների թիվն առավել քան 1300-ի։

Արդարության Համաշխարհային Տան առաջին կազմի ընտրությունները բահայիների համար դարձան հսկայական նշանակություն ունեցող իրադարձություն։ Առաջին անգամ, հարյուր տարվա պայքարից, հետապնդումներից, պարբերաբար ծագող ներքին պառակտումներից հետո Բահայի համայնքին, վերջապես, հաջողվեց ժողովրդավարության հիման վրա կազմակերպված ընտրությունների ճանապարհով ձևավորել հավատի գործերի ղեկավարության մշտական գործող մարմին։

Արդարության Համաշխարհային Տան անդամների ընտրությունները համընկնում են Ռիզվան տոնին և անցկացվում են ամեն տարի ապրիլի վերջին։ Ընտրված անձինք աշխատանքը սկսում են ընտրություններից անմիջապես հետո կամ մոտակա ժամանակում և կատարում են իրենց գործառույթները հինգ տարվա ընթացքում։

Բահայի հավատի բոլոր ինստիտուտների որոշումներն ընդունվում են խորհրդակցությամբ։ Այսինքն կարծիքների անկեղծ, սակայն բարյացակամ փոխանակումը ճշմարտության պարզման և իսկական համերաշխության նվաճման նպատակով։ Այդ առիթով բահայի գրվածքներում ասվում է.

ՙՙԽորհրդակցության սկզբունքը, որը կառավարման կառուցվածքի հիմնական օրենքներից մեկն է, պետք է կիրառել բահայիների գործունեության բոլոր տեսակների նկատմամբ, որոնք շոշափում են Հավատի կոլեկտիվ շահերը, քանզի հատկապես համագործակցության և գաղափարների մշտական փոխանակման միջոցով կարելի է լավագույնս պաշտպանել և ապահովել Գործի շահերը։ Անձնական նախաձեռնությունը, ընդունակությունները և հնարամտությունը, թեև առանց դրանց անհնար է զարգանալ, բոլորովին բավական չեն այդպիսի հսկայական խնդրի կատարման համար, եթե չկա կոլեկտիվ փորձի հարստությունը և մարդկանց խմբի իմաստությունըՙՙ:

Արդարության Համաշխարհային Տան ստեղծումը` մի մարմնի, որն օժտված էր Բահայի համայնքին վերաբերող բոլոր հարցերի լուծման իրավասություններով, վկայում էր այն, որ Բահայի հավատը ցանկացած կրոնի համար ամենակրիտիկական շրջանում պահպանել էր իր միասնությունը` իր պատմության առաջին հարյուրամյակում, երբ բոլոր կրոնները գրեթե անխուսափելիորեն պառակտվել էին։

ԲԱԲ[2] խմբագրել

 
Բաբի դամբարանը

Բահաուլլայի Առաքելությունը հռչակելուց մի քանի տարի առաջ Աստված ուղարկեց հատուկ Դեսպանորդի, որպեսզի հռչակի Նրա գալուստը։ Այդ մեծ Դեսպանորդն ընդունեց «Բաբ» անունը, որ նշանակում է «դարպասներ»։ Եվ իսկապես, Նա դարպաս էր, որ տանում էր դեպի Աստծու ճանաչում և նոր դարաշրջան մարդկության գոյության մեջ։ Վեց տարիների ընթացքում Նա մշտապես ազդարարում էր մարդկանց, որ նոր Աստվածահայտնության գալուստը մոտ է և նախապատրաստում էր Նրա ճանապարհը։ Նա մարդկանց ասում էր, որ նրանք ներկա են նոր Դարաշրջանի, Աստվածային Ավետյաց Օրվա արշալույսին։ Նա կոչ էր անում նրանց մաքրել իրենց սրտերն աշխարհիկ ունայնությունից, որպեսզի կարողանան ճանաչել Նրան, Ում Աստված շուտով կհայտնի։

Հարյուրավոր մարդիկ ընդունեցին Բաբի Ուղերձը և հետևեցին Նրան։ Սակայն Իրանի կառավարությունը, ժողովրդին տիրող հզոր հոգևորականությունը ըմբոստացան Նրա դեմ։ Նրա հետևորդներն օրենքից դուրս ճանաչվեցին, և շատերը մահապատժի ենթարկվեցին։ Ինքը` Բաբը 31 տարեկանում կառավարության հրամանով հրապարակայնորեն գնդակահարվեց քաղաքային հրապարակում զինվորների ջոկատի կողմից։

Բաբի տանջալից մահից հետո Նրա համախոհները Նրա աճյունը տեղից տեղ էին տեղափոխում, որպեսզի այն չընկնի Նրա թշնամիների ձեռքը։ Վերջապես, այն հանգստություն գտավ Սուրբ Հողի Հայֆա քաղաքի Կարմել լեռան գերեզմանատանը։

ԲԱՀԱՈՒԼԼԱ[3] խմբագրել

 
Բահաուլլայի դամբարանը, Բահջի

Բահաուլլան (Միրզա Հուսեյն Ալի)՝ Բահայի հավատի հիմնադիրը, ծնվել է 1817թ-ի նոյեմբերի 12-ին Թեհրանի ամենահայտնի ընտանիքներից մեկում։ Նրա հայրը շահի պալատի նախարարն էր։ 1844թ-ին Բահաուլլան ընդունեց Բաբի (Բահաուլլայի նախակարապետը) հրովարտակը և դարձավ նրա գործի ամենաեռանդուն պաշտպանը։ Պարսկաստանի հոգևորականությունը, չընդունելով Բաբի կողմից հռչակած նոր հավատը, սկսեց հետապնդել Բաբի հետևորդներին։ 1852 թ-ին Բահաուլլան ձերբակալվեց և շղթայվեց Թեհրանի Սիյահ-Չալ բանտում, որտեղ նա տեսիլք ունեցավ, որի մասին ավելի ուշ ասել է․

՛՛Մի գիշեր բոլոր կողմերից հնչեցին այս վեհ խոսքերը. ՛՛Հիրավի մենք քեզ կդարձնենք անպարտելի ինքդ քո մեջ քո գրչում։ Մի տխրիր քեզ բաժին ընկածից և մի երկյուղիր, քանզի դու անվտանգության մեջ ես։ Շուտով Աստված կբարձրացնի երկրի գանձերը` մարդկանց, ովքեր քեզ կօգնեն քո միջոցով և քո անվան միջոցով, որով Աստված արթնացրել է նրան ընդունողների սրտերը՛՛:

Բանտարկությունից չորս ամիս անց, Բահաուլլան[4] արտաքսվեց Բաղդատ։ Բաղդատում նրա հռչակը տարածվեց և Պարսկաստանի կառավարությունը՝ հոգևորականների ճնշման տակ, պահանջեց Օսմանյան կայսրությունից արտաքսել նրան էլ ավելի հեռու։ 1863թ ապրիլին նախքան Բաղդադից հեռանալը Բահաուլլան տասներկու օր Ռիզվան այգում անցկացրեց, որը գտնվում էր քաղաքից դուրս։ Այնտեղ բազմաթիվ այցելուներ էին եկել նրան հրաժեշտ տալու համար։ Այս այգում Բահաուլլան հռչակեց, որ այս դարաշրջանի Աստվածահայտնությունն է և սկիզբ դրեց Բահայի հավատին։

Բահաուլլայի հաջորդ աքսորավայրը Կոստանդնուպոլիսն էր, իսկ ավելի ուշ` Ադրիանուպոլիսը, երկու քաղաքն էլ այսօր Թուրքիայի տարածքում են գտնվում։ 1868թ բանտարկյալ ու աքսորյալ Բահաուլլան Ադրիանուպոլիսից նամակներ էր գրում աշխարհի թագավորներին ու կառավարիչներին` կոչ անելով նրանց, որպեսզի հետևեն արդարությանը և օգտագործեն իրենց իշխանությունը` աղքատությանը և պատերազմին վերջ դնելու համար։

Այնուհետև նա աքսորվեց Աքքա բանտ քաղաքը։ Իր կյանքի վերջին տարիների ընթացքում նա ապրում էր քաղաք-բանտի պատերից դուրս գտնվող Բահջի առանձնատանը։ 1892 թվականի մայիսին Բահաուլլան հեռացավ այս աշխարհից։ Նրա մարմինը հանգիստ է գտել Բահջիում, որն այժմ շրջապատված է գեղեցիկ այգիներով։ Այն աշխարհի բոլոր բահայիների համար ամենասուրբ վայրն է։ Աքքա և Հայֆա քաղաքը Բահայի համաշխարհային համայնքի հոգևոր և վարչական կենտրոններն են։

Իր կյանքի ընթացքում Բահաուլլան գրել է ավելի քան հարյուր հատոր գրքեր, որոնք համարվում են Բահայի հավատի Սուրբ գրվածքները։

ԱԲԴՈՒԼ-ԲԱՀԱ[5] խմբագրել

 
Աբդուլ-Բահայի դամբարանի նախագիծը

Բահաուլլայի վախճանից հետո սկսվեց Բահայի հավատի զարգացման նոր փուլը։ Բահաուլլան Հավատի միակ մեկնաբան և ղեկավար նշանակեց իր ավագ որդուն՝ Աբդուլ-Բահային։ Իրավահաջորդի հստակ նշանակումը թույլ տվեց Բահայի հավատին խուսափել աղանդների բաժանումից։

Աբդուլ-Բահան խնդիր դրեց բացատրել ամբողջ մարդկությանը Բահաուլլայի հասարակական կառուցվածքի վերաբերյալ ուղերձի իմաստն աշխարհին։ Բազմաթիվ նամակներում ու գրվածքներում, ինչպես նաև ուխտավորների հետ զրույցներում Աբդուլ-Բահան մշտապես արտահայտում էր այն միտքը, որ պետք է փոխվի ոչ միայն առանձին մարդկանց հոգևոր պատկերը, այլև անհրաժեշտ է փոխել ամբողջ հասարակական կառուցվածքը։ Միևնույն ժամանակ նա ընդգծում էր համաշխարհային կրոններից յուրաքանչյուրի գոյության հավասար իրավունքը, ուշադրություն էր դարձնում ռասայական նախապաշարմունքներն արմատախիլ անելու անհրաժեշտությանը, նշում էր տղամարդու և կնոջ հավասարությունը, խոսում էր պարտադիր համընդհանուր կրթության և արդարացի տնտեսական համակարգի հաստատման մասին, շոշափում էր դրա հետ կապված բազմաթիվ այլ թեմաներ։

Պրոֆեսոր Բրաունը[5], որ 1890թ. առաջին անգամ հանդիպեց Աբդուլ-Բահային, իսկ հետագայում բավականին մտերմացավ նրա հետ, գրում էր.

ՙՙԵս հազվագյուտ եմ հանդիպել ավելի տպավորիչ արտաքինով մարդկանց։ Բարձրահասակ, ամուր կազմվածքով մարդ, նետի պես ուղիղ կեցվածքով, սպիտակ չալմայով և սպիտակ հագուստով, ուսերին հասնող սև գանգուր մազերով, լայն հզոր ճակատով, որը խոսում է ուժեղ մտքի  ու անսասան կամքի մասին, սրատես ճուռակային հայացքով, սուր, սակայն համակրելի դիմագծերով` ահա իմ առաջին տպավորությունները Աբբաս Էֆենդիից` ՙՙՈւսուցչիցե [sic], ինչպես նրան par excellence* անվանում են բաբիները։ Նրա հետ զրույցից հետո ես նրա նկատմամբ լցվեցի ավելի մեծ հարգանքով` այն տպավորության համեմատ, որ հենց սկզբից նա թողեց ինձ վրա։ Նրա ռասայի անգամ լավագույն ներկայացուցիչների մեջ` պերճախոս, հնարամիտ, նրբենի, դժվար թե գտնվի մի մարդ, ով զրույցի ժամանակ ավելի ուշադիր է, վեճի մեջ ավելի հնարամիտ է, ապացույցների մեջ ավելի անսպառ է, հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների սուրբ գրքերի ավելի կատարյալ գիտակ է։ Այդ հատկանիշները նրա շարժուձևի հետ միասին` միաժամանակ վեհ ու բարյացակամ, հանգեցրեցին նրան, որ ես այլևս չէի զարմանում այն ազդեցության ու հարգանքի վրա, որը նա վայելում էր, և ոչ միայն իր հոր ուսմունքի համախոհների մեջ։ Նրա հետ հանդիպողներից ոչ ոքի տրված չէ կասկածի ենթարկել նրա վեհությունն ու իշխանությունըՙՙ:

1908թ. երիտթուրքական հեղափոխության հաղթանակից հետո, ազատվեցին Օսմանյան կայսրության բոլոր քաղաքական բանտարկյալները, ինչպես նաև նրանք, ովքեր դատապարտված էին կրոնական հիմնավորումներով։ Այդպիսով, Աբդուլ-Բահան 1910թ հնարավորություն ստացավ լքել Պաղեստինը և նվիրել իրեն իր հոր հիմնած հավատի տարածման և ամրապնդման գործին արևմուտքում։

1911թ. օգոստոսի 11-ին Աբդուլ-Բահան իր մերձավորների մի փոքր խմբի ուղեկցությամբ ,Կորսիկա նավով մեկնեց Մարսել։ Այդպես սկսվեց երկու տարի և չորս ամիս տևողությամբ ճանապարհորդությունն Արևմուտքի երկրներով։ Այդ ընթացքում նա երկու անգամ այցելեց Լոնդոն, Փարիզ, Շտուտգարտ, եղավ այլ եվրոպական երկրներում, ուղևորվեց Հյուսիսային Ամերիկա։

1912թ. ապրիլի 11-ին Աբդուլ-Բահան ժամանեց Նյու-Յորք։ Հյուսիսային Ամերիկայում եղած ժամանակաշրջանում նա այցելեց ԱՄՆ-ի մոտ քառասուն մեծ և փոքր քաղաքներ, ինչպես երկրի արևելքում, այնպես էլ արևմուտքում։ Նա եղավ Չիկագոյում, որտեղ դրեց այն շենքի առաջին քարը, որը պետք է դառնար Արևմուտքի Մայր Տաճարը[4]: Կանադայում Աբդուլ-Բահան այցելեց Մոնրեալը և հյուրընկալեց կանադացի ճարտարապետ Վիլյամ Սազերլենդին և նրա կնոջը` Մեյ Մաքսվելին։ Մոնրեալում Աբդուլ-Բահային ցուցաբերած ընդունելությունը չի կարելի արտասովոր անվանել։ Նույն ձևով էին նրան դիմավորում նաև Արևմուտքի այլ քաղաքներում։ Նա այցելեց Նոտր-Դամի տաճարը, թույլտվություն ստացավ հավատացյալներին դիմել Փրկչի տաճարում և Սուրբ Հակոբի եկեղեցում, ելույթ ունեցավ բազմամարդ լսարանի առջև Սենտ-Լորենս փողոցի վրա գտնվող արհմիության կենտրոնում, զրուցեց բազմաթիվ մարդկանց հետ ,Վինձորե հյուրանոցում և Մաքսվելների տանը Փայն-ավենյուում, որտեղ սկզբից հյուրընկալել էր Մոնրեալ ժամանելիս։ Այցելության ընթացքը մանրամասն լուսաբանում էին խոշորագույն թերթերը։ Աբդուլ-Բահան մամուլի ուշադրությունը գրավել էր ոչ միայն Մոնրեալում գտնվելու ժամանակ, այլև Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երկրներում եղած ամբողջ ընթացքում։

Արևմուտքում լայն հասարակության մոտ բավականին բարենպաստ պատկերացում կազմվեց նոր կրոնի մասին, ինչը հետագայում օգնեց Բահաուլլայի հետևորդներին դրա տարածման մեջ։ Աբդուլ-Բահան դիմում էր ոչ միայն եկեղեցական համայնքներին, այլ նաև խաղաղության պաշտպանության հասարակության անդամներին, արհմիութենական և համալսարանական լսարանին, տարբեր սոցիալական բարեփոխման ուսմունքների կողմնակիցների խմբերին։ Ուղևորության ավարտին ակնհայտ դարձավ, որ Բահաուլլայի սոցիալական ուղերձը հասել է աշխարհին։ Բահայիներին միացավ նոր սերունդ` մարդիկ, ովքեր պատկանում էին հասարակության ամենատարբեր շերտերին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աբդուլ-Բահան մեկուսացած ապրում էր Հայֆայում` Սուրբ Հողում։

1921թ. նոյեմբերի 28-ի վաղ առավոտյան 78 տարեկանում կարճատև հիվանդությունից հետո Աբդուլ-Բահան վախճանվեց։ Նրա թաղումը տեղի ունեցավ արտասովոր հանդիսավորության մթնոլորտում։ Դրանից ընդամենը տասներեք տարի առաջ Աբդուլ-Բահան` առանց իրավունքի աքսորյալը, հազիվ խուսափեց հրապարակային մահապատժից։ Իսկ իր կյանքի վերջում նա արդեն վայելում էր անսահման իմաստունություն և մարդասիրություն ունեցող մարդու` գրեթե սրբի համբավ։ Պաղեստինում բոլոր եկեղեցական դպրոցների ներկայացուցիչները վերաբերում էին նրան մեծ հարգանքով։ Երբ հանվեցին թուրքական իշխանությունների կողմից նրա նկատմամբ դրված սահմանափակումները, Աբդուլ-Բահայի փառքը սկսեց աճել։ Նրան ամենուր սկսեցին մեծարել։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո սովի ժամանակ Պաղեստինի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, ի նշան Աբդուլ-Բահայի արժանիքների ճանաչման` բրիտանական կառավարությունը շնորհեց նրան ասպետի կոչում։

Նոյեմբերի 29-ին կայացած թաղումը, հավանաբար, հավասարը չուներ Պաղեստինի ամբողջ պատմության մեջ։ Ավելի, քան տաս հազար մարդուց բաղկացած սգո թափորում մասնակցում էին բարձրագույն իսլամական, հռոմեական կաթոլիկ, հունական ուղղափառ, հուդդայական և դրուզական հոգևորականության ներկայացուցիչներ, ինչպես նաև բրիտանական գերագույն կոմիսարը, Երուսաղեմի և Փյունիկիայի նահանգապետերը։

Աբդուլ-Բահայի մահից հետո Հավատի դրույթները մեկնաբանելու բացառիկ իրավունքը փոխանցվում էր Աբդուլ-Բահայի ավագ թոռանը` Շողի Էֆֆենդիին։ 1963թ Բահայի Սուրբ Գրվածքների համաձայն համայնքի ղեկավարումը ստանձնեց Արդարության Համաշխարհային Տունը։

ՇՈՂԻ ԷՖՖԵՆԴԻ խմբագրել

 
Շողի Էֆֆենդիի վերջին հանգրվանը

Շողի Էֆֆենդին (1897-1957թթ) եղել է Բահայի հավատի[6] Պահապանը 1921-1957թթ։ 1908թ. նրա պապը՝ Աբդուլ-Բահան կազմեց մի փաստաթուղթ, որն անվանեց ՙՙԿամք և Կտակՙՙ: Այդ փաստաթղթում նա հաստատեց ՙՙՊահապանությանՙՙ ինստիտուտը։ Բահայի ուսմունքները մեկնաբանելու բացառիկ իրավունքը փոխանցվում էր իր ավագ թոռանը` Շողի Էֆֆենդի Ռաբանիին, ով ստացավ ,Բահայի հավատի Պահապանե տիտղոսը։ Ինչպես Աբդուլ-Բահան Բահաուլլայի կամքով անվանվեց հավատի Կենտրոնակետ և Մեկնաբան, այնպես էլ Պահապանն օժտվում էր անվիճելի հեղինակությամբ ուսմունքին վերաբերող բոլոր հարցերում։ Այսպես հավատը խուսափեց աղանդների բաժանվելուց։

Շողի էֆֆենդին ծնվել է 1897թ Աքքայում, Իսրայել։ Մանուկ ժամանակ եղել է իր պապու քարտուղարը։ Այնուհետև անգլերեն է ուսումնասիրել Օքսֆորդի համալսարանում։ Հետագայում դա օգնեց նրան դառնալ բահայի սուրբ գրքերի հեղինակավոր թարգմանիչը։ Նրա ջանքերի շնորհիվ Բաբի, Բահաուլլայի և Աբդուլ-Բահայի` կրոնի գլխավոր անձանց, գրավոր ժառանգությունը թարգմանվեց և հրատարակվեց ավելի քան ութ հարյուր լեզուներով։ Ամբողջ աշխարհում կառուցվեցին պաշտամունքի տներ, բահայի դպրոցներ, հավատի վարչական և համայնքային կենտրոններ, ձեռք բերվեց մեծ քանակությամբ անշարժ գույք։ Բահայիների համաշխարհային համայնքը ՄԱԿ-ում պաշտոնապես գրանցվեց որպես Տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեին կից խորհրդակցական կարգավիճակով միջազգային ոչ կառավարական կազմակերպություն։ Պահապանի երկու գլխավոր պարտականություններն էին բահայիների ուսմունքների մեկնաբանությունը և համայնքի ղեկավարությունը։

1921-1963թթ. միջև ընկած ժամանակաշրջանը Բահայի հավատի պատմության մեջ նշանավորվում է մի շարք կարևորագույն նախաձեռնություններով, որոնք ձեռնարկել էր Շողի Էֆֆենդին որպես հավատի Պահապան։ Հատկապես հետաքրքիր են նրա գործունեության չորս ուղղությունները`  Բահայի հավատի համաշխարհային կենտրոնի զարգացումը, Բահաուլլայի ուսմունքների թարգմանությունն ու մեկնաբանումը, կառավարման համակարգի ամրապնդումը և Աբդուլ-Բահայի հավատի տարածման նախագծի իրականացումը։ Պահապանի պաշտոնը ստանալուց անմիջապես հետո Շողի Էֆֆենդին իր վրա վերցրեց Հայֆայի ծովախորշին կից գտնվող հավատի համաշխարհային կենտրոնի շինարարության ղեկավարությունը։ Նա կառուցեց դամբարաններ Բահաուլլայի և Բաբի աճյունների համար։ Տնկվեցին սքանչելի այգիներ, կառուցվեցին առաջին վեհակերտ շինությունները։ Ամբողջ աշխարհով սփռված կրոնական համայնքը ձեռք բերեց իր հավատի սրբավայրը, որը դարձավ ուխտավորության օբյեկտ և որտեղից իրականացվում էր միասնական ղեկավարությունը։

1957թ. նոյեմբերի սկզբին բահայի արխիվի շենքի համար սարքավորում ձեռք բերելու նպատակով ժամանելով Անգլիա` Շողի Էֆֆենդին վարակվեց հոնկոնգյան գրիպով և նոյեմբերի 4-ին վախճանվեց սրտի նոպայից։ Նրա հանկարծակի մահը մեծ հարված էր ամբողջ Բահայի համաշխարհային համայնքի համար։ Ղեկավարվելով Շողի Էֆֆենդիի ուղերձով` 1963թ ընտրվեց Արդարության Համաշխարհային Տունը, որը մինչ այժմ հանդիսանում է Բահայի համաշխարհային համայնքի ղեկավար մարմինը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի Բահայի համայնքի պաշտոնական վեբ կայք».
  2. Haifa's Baha'i Gardens, Վերցված է 2021-03-30-ին
  3. «The Bahá'í Faith - The website of the worldwide Bahá'í community». www.bahai.org. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  4. «Baha'i Faith | History, Practices, & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  5. 5,0 5,1 «A Traveller's Narrative Introduction». www.h-net.org. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.
  6. «Bahá'í Reference Library - God Passes By». reference.bahai.org. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.

Գրականություն խմբագրել

  • Վիլիամ Ս. Հեթչեր, Ջ. Դուգլաս Մարտին - Նոր համաշխարհային կրոն
  • Юлий Аркадьевич Иоаннесян - Вера бахаи
  • Peter Smit - An Introduction to the Baha'i Faith
  • Bahá'u'lláh and the New Era — Esslemont — View on the new Baha’i Reference Library
  • Bahíyyih Khánum — Bahá'í World Centre
  • The Dawn Breakers — Nabil