Բախտիդա
Բախտիդա կամ Էլ Համդանիա կամ Կարակոշ[1][2][3] (արաբ․՝ بغديدا, ասորերեն՝ ܒܓܕܝܕܐ), քաղաք Իրաքի հյուսիսում, գտնվում է մուխավազների տարածքում։ Էլ-Համդանիա նահանգի վարչական կենտրոնն է։
Բախտիդա | |
---|---|
Տեսակ | բնակավայր |
Երկիր | Իրաք |
Վարչատարածք | Al-Hamdaniya District? |
Աշխարհագրական դիրքը
խմբագրելՔաղաքը գտնվում է նահանգապետարանի արևմտյան մասում՝ Տիգրիս և Մեծ Զաբ գետերի միջև, ծովի մակարդակից 273 մետր բարձրության վրա[2]։
Բախդիդան գտնվում է մոտ 14 կիլոմետր հարավ-արևելք (ESE) Մոսուլից՝ նահանգի վարչական կենտրոնից և 330 կիլոմետր հյուսիս-հյուսիս-արևմուտք երկրի մայրաքաղաքից՝ Բաղդադից։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն ամենավերջին՝ 1965 թվականի Պաշտոնական մարդահամարի՝ բնակչությունը կազմում էր 7410 մարդ[3]։
Բնակչության թիվը ըստ տարիների։
1965 | 2012 |
---|---|
7 410 | 32 459[4] |
Էթնիկական կազմի մեջ գերակշռում են ասորիները, դավանականում՝ քրիստոնյաները։
Պատմություն
խմբագրելՔաղաքը հայտնի է հին ժամանակներից և ենթադրաբար համապատասխանում է հնագույն ասորական Ռասին քաղաքին (Rasin)[5]: Բնակչությունը, որը սկսել է քրիստոնեություն դավանել համեմատաբար վաղ, և ի սկզբանե հարել էՆեստորական ճյուղին սկսած 7-րդ դարից և մեծ մասամբ արդեն դավանել է Սիրիական Ուղղափառություն։ XI դարում երկրի հարավային շրջաններից քրիստոնյաները, որոնք ստիպված էին լքել իրենց տները չափազանց մեծ հարկերի պատճառով, սկսել են ժամանել քաղաք։
Հետագա XIII և XIV դար դարերում քաղաքը և նրա շրջակայքը գրոհել են քրդերը և մոնղոլները, իսկ 1743 քաղաքը թալանվել է Նադիր շահի զորքերի կողմից[6]։
1580-ին տեղի հոգևորականության որոշ ներկայացուցիչներ սկսել են կապեր հաստատել հռոմեական կուրիայի հետ, իսկ 19-րդ դարում սիրիական կաթոլիկները կազմում էին քաղաքային բնակչության զգալի մասը։ 2014 թվականի օգոստոսի սկզբին քաղաքը գրավել է Իսլամական պետությունը[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Када-эль-Хамдания, Кара-Кош, Каракош, Кара-Куш, Каракуш,
- ↑ 2,0 2,1 Физико-географические данные(անգլ.)
- ↑ 3,0 3,1 World Gazetteer(անգլ.)
- ↑ расчётное
- ↑ Сайт города Бахдида
- ↑ ««Bakhdida» на сайте Chaldeansonline.org». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Lenta.ru