Բալթազար Գրասիան
Բալթազար Գրասիան[6] (հունվարի 8, 1601[1][2][3][…], Belmonte de Gracián, Սարագոսա, Արագոն, Իսպանիա - դեկտեմբերի 6, 1658[1][2][3][…], Տարասոնա, Սարագոսա, Արագոն, Իսպանիա), իսպանացի փիլիսոփա և բարոկկո ոճի արձակագիր: Ծնվել է Բելմոնտում Արագոնին մոտ, բժշկի ընտանիքում, Գրասիանը ապրել է իր հորեղբոր հետ, ով հոգևորական էր, գյուղը որտեղ նա ծնվել է հետագայում անվանվել է իր պատվին: Նրա գրվածքների մասին գովեստի խոսքեր են ասել Արթուր Շոպենհաուերը և Ֆրիդրիխ Նիցշեն:
Բալթազար Գրասիան իսպ.՝ Baltasar Gracián | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 8, 1601[1][2][3][…] Belmonte de Gracián, Սարագոսա, Արագոն, Իսպանիա |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1658[1][2][3][…] (57 տարեկան) Տարասոնա, Սարագոսա, Արագոն, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա[4] |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | Jesuit, փիլիսոփա և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | իսպաներեն[5] |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Baltasar Gracián Վիքիպահեստում |
Նրա հայտնի գործերն են «Աշխարհային արվեստի իմաստությունը», «Հերոսը» (այս գործում նա քննադատել է Նիկոլո Մաքիավելիի աշխատությունները, որտեղ նա տալիս է իր իդեալական քրիստոնեական առաջնորդի նկարագրությունը): Նրա վերջին գործը եղել է «Քննադատը» վեպը, որը անգլերեն է թարգմանվել 1681 թվականին:
Գրասիանը հանդիսանում էր իսպանական բարոկկո շրջանի գրական Կոնցեպտիզմ ուղղության ամենանշանավոր ներակայացուցիչը:
Աշխարհային արվեստի իմաստությունըԽմբագրել
Այս աշխատությունը համարվում է նրա ամենաճանաչված գործը[7][8], որն այնքան մեծ տպավորություն է թողել Արթուր Շոպենհաուերի վրա, որ վերջինս այն թարգմանել է գերմաներեն: Չնայած դրան, ամերիկացի իսպանագետ Ջորջ Թիքնորը, արհամարհանքով է վերաբերվել այս աշխատությանը:
Գիրքը իրենից ներկայացնում է խորհուրդներ եւ դրանց համառոտակի բացատրությունը։
Նիցշեն այդ աշխատության մասին ասել է`
Եվրոպան երբեք չի ստեղծել ավելի մի լավ կամ բարդ գործ բարոյականության մասին: |
Գրքի 1992 թվականի անգլերեն տպագրությունը վաճառվել է շուրջ 200,000 օրինակով: Հետագայում այն թարգմանվել է նաև ֆիներենով, չինարենով, ճապոներենով, և պորտուգալերենով:
ԱշխատություններըԽմբագրել
- El héroe (1637, Հերոսը)
- El político Don Fernando el Católico
- Arte de ingenio
- El discreto
- Oráculo Manual y Arte de Prudencia
- El Criticón (1651–1657)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.britannica.com/biography/Baltasar-Gracian
- ↑ http://www.sacred-texts.com/eso/aww/
- ↑ http://www.newworldencyclopedia.org/entry/Baltasar_Gracian_y_Morales