Բալեպ Բա Նդումբուկ
Բալեպ Բա Նդումբուկ (ֆր.՝ Balep Ba N'Doumbouk, անգլ.՝ Balep Bah Ndoumbouk, հոկտեմբերի 24, 1987 (անձնական տվյալների իսկությունը վիճարկելի է)), կամերունյան ծագումով կիսապաշտպան, որը 2003-2004 թվականներին հանդես է եկել Հայաստանի պատանեկան ու ազգային հավաքականների և «Փյունիկ» ակումբի կազմում։ 2004 թվականին ֆուտբոլիստը հեռացվել է Հայաստանի հավաքականից և «Փյունիկ»-ից` անձնական տվյալները կեղծելու և ավելի երիտասարդ տարիքով ներկայանալու համար։
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | ||||||
Մականուն | Նդմբուկ | |||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 24, 1987 (36 տարեկան) | |||||
Ծննդավայր | Կամերուն | |||||
Հասակ | 194 սանտիմետր | |||||
Քաշ | 81 կիլոգրամ | |||||
Դիրք | Կիսապաշտպան | |||||
Ակումբային տեղեկություններ | ||||||
Ներկա ակումբ | Տեղեկություններ չկան | |||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
| ||||||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
Բալեպ Բա Նդումբուկը բարձր գնահատականի է արժանացել իր Հայաստանյան կարիերայի վաղ շրջանում[2]։ Ֆուտբոլիստը դարձել է Հայաստանի ֆուտբոլի առաջնություններում գոլ հեղինակած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներից մեկը[3]։ Սակայն այդ ցուցանիշը չեղյալ է հայտարարվել, քանի որ ֆուտբոլիստը կեղծ ծննդականով էր ներկայանում։
Հայաստանի ազգային հավաքական | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2004 | 3 | 0 |
Ընդամենը | 3 | 0 |
Անձնական տվյալների կեղծում խմբագրել
2004-2005 թվականներին Հայաստանում հանդես եկող կամերունյան ծագումով 3 ֆուտբոլիստների` դարպասապահ Ապուլա Բետեի և կիսապաշտպաններ Կառլ Լոմբեի ու Բալեպ Բա Նդումբուկի իրական տարիքի կեղծման շուրջ ծավալվել է սկանդալ[4]։ Այդ սկանդալից հետո երեք ֆուտբոլիստները լքել են Հայաստանը։ Բալեպ Բա Նդումբուկի հետագա կյանքի և կարիերայի վերաբերյալ տեղեկություններ չկան։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.national-football-teams.com/player/380/Balep_Ba_Ndoumbouk.html
- ↑ Անհաջողության բուն պատճառները
- ↑ 10 իրական փաստ հայկական ֆուտբոլից(չաշխատող հղում)
- ↑ «Արտյոմ Խաչատուրյան. «Լուրեր կային, որ Բետեն, Լոմբեն ու Նդումբուկը իրենց անձնագրային տարիքից մի քանի տարով մեծ էին»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.