Կառլ Լոմբե (անգլ.՝ Carl N`Kale Lombé մայիսի 18, 1986(1986-05-18)[1][2], Յաունդե, Կամերուն), կամերունացի և հայ ֆուտբոլիստ։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում։

Կառլ Լոմբեն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կառլ Ն`կալե Լոմբե
Քաղաքացիությունը Կամերուն Կամերուն
Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 18, 1986(1986-05-18)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Կամերուն Յաունդե
Հասակ 167
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Կամերուն կանոն Յաունդե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2005 Հայաստան Փյունիկ 64 (9)
2002 Հայաստան Փյունիկ-2 13 (2)
2006—2007 Ռումինիա Ռապիդ (Բուխարեստ)
2007 Գերմանիա Բեն Վիսբադեն 1 (0)
2008—2012 Կիպրոսի Հանրապետություն Արիս 59 (0)
Ազգային հավաքական
Հայաստան Հայաստան (երիտ.) 12 (?)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Կառլ Լոմբեն ծագումով Կամերունից է։ Պատանի տարիքում խաղացել է Կամերունի «Յաունդե» և «Կումբա» ակումբներում։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2003 թվականին Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում։ Ակումբի կազմում դարձել է Չեմպիոն և Հայաստանի 2004 թվականի առաջնության հաղթող։ 2007 թվականին ինքնակամ հեռացել է ակումբից[3]։ «Փյունիկի» արձագանքը ակնթարթային էր։ Ակումի իրավվաբանները դատի են տվել խաղացողին և շահել դատը։ Այդ թվականին Կառլը տեղափոխվել է գերմանական «Բեն» ֆուտբոլային ակումբ։ Ի վերջո 2007 թվականի դեկտեմբերի 31-ին հեռացել է ակումբից։ Հաջորդ տարում պայմանագիր է ստորագրել Կիպրոսի «Արիս» ակումբի հետ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

2004 թվականի ապրիլի 9-ին, ժամը 22:00, Մաշտոցում (Երևանի կենտրոն Կառլի վրա հարձակվել են երկու անծանոթներ։ Նրանք հասցրել են 2 դանակի հարված հասցնել ֆուտբոլիստի թիկունքից։ Ոչ հեռվում, խանութում, Կառլի ընկերները տեսել և օգնության են հասել։ Կառլը չի հասցրել տեսնել նրանց դեմքերը։ 2 օր հետո Կառլին դուրս են գրել հիվանդանոցից։

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. Вопросом Эммануэля Мбола занимаются юристы(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել