Բացել գլխավոր ցանկը
Հայաստանի ծննդյան վկայական
Գյուստավ Ֆլոբերի ծննդյան վկայականը, որը ձեռագիր է (1821 թվական):

Ծննդյան վկայական, ծննդյան պետական գրանցման վկայություն՝ երեխայի ծնունդը հաստատող փաստ: Այս փաստաթուղթը պարունակում է տեղեկություն՝ երեխայի անվան, ծննդյան օրվա, ինչպես նաև ծնողների անունների մասին: Որպես կանոն՝ ծննդյան վկայականը երեխայի համար հանդիսանում է հիմնական և միակ փաստաթուղթը մինչ այն պահը, երբ երեխան կհասնի օրենքով սահմանված այն տարիքին, որ իրավունք կունենա անձնագիր ստանալու (օրինակ՝ Հայաստանում՝ 16 տարեկանում, Ռուսաստանում՝ 14):

Ծննդի պետական գրանցումԽմբագրել

Ծննդի պետական գրանցումն իրականացնում է երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը: Գտնված (ընկեցիկ) երեխաների ծննդյան պետայան գրանցումը կատարվում է գտնվելու վայրի կամ երեխայի բնակության վայրի, իսկ ծնվելուց հետո 4 շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծնունդը` նաև մահվան վայրի ՔԿԱԳ մարմինը[1]:

Այն դեպքում, երբ երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում (օրինակ՝ չվերթի կամ ուղերթի ընթացքում), ապա ծննդի պետական գրանցումն իրականացնում է ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի կամ տրանսպորտային միջոցի ուղերթի տարածքում գտնվող ՔԿԱԳ որևէ մարմին: Նման դեպքերում՝ որպես երեխայի ծննդյան վայր, նշվում է երեխայի ծննդի պետական գրանցման վայրը:

Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեխայի ծննդյան գրանցումն օտարերկրյա պետությունում իրականացնում են այդ պետություններում գտնվող Հայաստանի հյուպատոսական հիմնարկները։

Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում[2]:

Ծննդյան վկայականը ՀայաստանումԽմբագրել

ՆկարագիրԽմբագրել

ԽՍՀՄ տարիներին և դրան հաջորդած մի քանի տարիներին ծննդյան վկայականն իրենից ներկայացնում էր փոքրիկ գրքույկ՝ բրոշյուրի տեսքով: Այժմ այն իրենից ներկայացնում է 1 էջանոց փաստաթուղթ[3], որի չափը, արտաքին տեսքը և լրացման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության կողմից՝ 2005 թվականի ապրիլի 14-ի N 469-Ն որոշմամբ: Վկայականն ունենում է սերիա և համար[4], օրինակ՝ ԱԲ № 16*269:

ԼրացումԽմբագրել

Ծննդյան պետական գրանցման դեպքում ՔԿԱԳ մարմինը ծննդյան վկայականում լրացնում է հետևյալ տեղեկությունները.

  • երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ` նաև ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը
  • ծնողների անունը, հայրանունը, ազգանունը և ազգությունը
  • ծննդյան ակտի գրառման ժամանակը և համարը
  • ծննդան պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը)
  • ծննդյան վկայական տալու ժամանակը[5]:

Ծննդյան վկայականը պատրաստվում և լրացվում է հայերեն[6]: Ծննդյան վկայականը լրացվում է կապույտ գրիչով կամ թանաքով, ընթեռնելի ձեռագրով, ջնջումներ և ուղղումներ չեն թույլատրվում[7]:

Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի ծննդի ակտի գրառման մեջ մոր մասին տեղեկությունները լրացվում են ծննդյան մասին սահմանված փաստաթղթի հիման վրա: Այդ դեպքերում երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են՝

  • հայրության որոշման ակտի գրառման հիման վրա, եթե հայրությունը ճանաչվում և գրանցվում է երեխայի ծննդի պետական գրանցման հետ միաժամանակ[8]
  • երեխայի մոր գրավոր հայտարարության հիման վրա, եթե հայրությունը որոշված չէ: Երեխայի հոր ազգանունը գրառվում է մոր ազգանվամբ, հոր անունը և նրա հայրանունը՝ մոր ցուցումով: Երեխայի հոր մասին լրացված տեղեկությունները չեն կարող արգելք հանդիսանալ հայրության որոշման հարցի լուծման համար: Մոր ցանկությամբ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կարող են չլրացվել երեխայի հոր մասին տեղեկությունները:

Ստանալու կարգԽմբագրել

Ծննդյան վկայականը տրամադրվում է հենց ՔԿԱԳ ներակայանալու օրը[9][10][11]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել