Բալաժ Ջուջակ (հունգ.՝ Dzsudzsák Balázs, դեկտեմբերի 23, 1986(1986-12-23)[1], Դեբրեցեն, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, թուրքական «Բուրսասպոր» ակումբի և Հունգարիայի ազգային հավաքական վինգեր։ Հունգարիայի եռակի չեմպիոն և Հոլանդիայի չեմպիոն։ 2010 թվականին Հունգարիայի լավագույն ֆուտբոլիստ[2]։

Բալաժ Ջուջակ
հունգ.՝ Dzsudzsák Balázs
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հունգարիա Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 23, 1986 (37 տարեկան)
Ծննդավայր Դեբրեցեն, Հունգարիա
Հասակ 179 սմ
Քաշ 72 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Թուրքիա Բուրսասպոր
Համար 77
Պատանեկան կարիերա
Հունգարիա Նիրլուգոշ
Հունգարիա Օլաս Ֆոցցիշուլի
Հունգարիա Լետավերտեշ
2004—2005 Հունգարիա Դեբրեցեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2007 Հունգարիա Դեբրեցեն 48 (14)
2007—2011 Նիդերլանդներ ՊՍՎ Էյնդհովեն 114 (44)
2011—2012 Ռուսաստան Անժի 8 (0)
2012—2015 Ռուսաստան Դինամո 88 (13)
2015—ներկա Թուրքիա Բուրսասպոր 23 (3)
Ազգային հավաքական
2003 Հունգարիա Հունգարիա (Մ-17) 6 (1)
2005 Հունգարիա Հունգարիա (Մ-19) 6 (5)
2007—ներկա Հունգարիա Հունգարիա 81 (20)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 9, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 22, 2016

Կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

«Դեբրեցեն» խմբագրել

Բալաժ Ջուջակը ազգային առաջնությունում դեբյուտել է 2005 թվականին, «Դեբրեցենի» կազմում։ Առաջին մրցաշրջանում հունգարացին խաղադաշտ մտավ ընդամենը երկու անգամ։ Երկրորդ մրցաշրջանում կիսապաշտպանը խաղաց 10 խաղ և խփեց 2 գոլ։ Հաջորդ երկու մրցաշրջաններում նա դարձավ հիմնական կազմի խաղացող՝ խաղալով 36 խաղ և խփելով 12 գոլ։ Բալաժ Ջուջակը Հունգարիայի չեմպիոն դարձավ երեք անգամ՝ 2005, 2006, 2007 թվականներին։ 2007 թվականին մասնակցել է Հունգարիայի գավաթի եզրափակչին։ 2005, 2006, 2007 թվականներին նվաճել է Հունգարիայի սուպերգավաթը։

ՊՍՎ խմբագրել

2007 թվականի հոկտեմբերի 24-ին հունգարացին պայմանագիր կնքեց ՊՍՎ-ի հետ։ Ջուջակը նիդերլանդական ակումբ պետք է տեղափոխվեր 2008 թվականի ամռանը, բայց Քենետ Պերեսի հրաժարականը արագացրեց հունգարացու տեղափոխությունը։ ՊՍՎ-ի սկաուտ Պիտ դե Վիսսերն ասել է. «Ջուջակը անհավանական տաղանդ է։ Նա արագ է, լավ է խաղում կոմբինացիաներում, տիրապետում է անհավանական փոխանցման և հրաշալի է մատուցում»։

Ջուջակը Էրիդիվիզիում դեբյուտեց 2008 թվականի հունվարի 12-ին։ Խաղն ավարտվեց «Ֆեյենորդի» հաղթանակով (1-0)։ Այդ խաղում նա մեկնարկային կազմում էր և կատարեց 3 հարված դարպասին։ Հաջորդ տուրում, «ՎՎՎ Վենլո» ակումբի դեմ խաղում (1-1) նա իր նոր ակումբում խփեց իր առաջին գոլը։ Առաջին գոլային փոխանցումը Ջուջակը կատարեց 2008 թվականի հունվարի 23-ին, Ռոտերդամի «Սպարտայի» դեմ խաղում (3-1)։ Նա առաջին մրցաշրջանում խփեց 3 գոլ, իսկ ՊՍՎ-ն դարձավ Հոլանդիայի չեմպիոն և նվաճեց Հոլանդիայի սուպերգավաթը։

2008-2009 մրցաշրջանում ակումբի գլխավոր մարզիչ դարձավ Հուբ Ստեվենսը։ Նա իր հետ բերեց պաշտպանական մարտավարություն, ինչի պատճառով Ջուջակը շատ լավ չէր խաղում։ ՊՍՎ-ի կազմում հունգարացին «Ֆիլիպս արենայում», «ԱԴՕ Դեն Հաագի» դեմ խաղում (6-0) հեղինակեց իր առաջին հեթ-թրիկը։ Ընդհանուր առամաբ Բալաժ Ջուջակը խաղաց 32 խաղ, խփեց 11 գոլ և կատարեց ինը գոլային փախանցում։

2009-2010 մրցաշրջանում Ֆրեդ Ռյուտենը գլխավորեց թիմը։ 2009 թվականի օգոտսոսի 15-ին, առաջնության երրորդ տուրում Ջուջակը ճանաչվեց «Այաքսի» դեմ խաղի լավագույն խաղացող, խփելով 2 գոլ և կատարելով գոլային փոխանցում։ Բալաժը մրցաշրջանը ավարտեց 14 գոլով և 16 գոլային փոխանցմամբ։ 2010-2011 մրցաշրջանը այքան էլ չտարբերվեց, նա խփեց 12 գոլ և կատարեց 15 գոլային փոխանցում։

«Անժի» խմբագրել

2011 թվականի հունիսի 12-ն Ջուջակը քառամյա պայմանագիր կնքեց «Անժիի» հետ։ Տրանֆերի արժեքը կազմեց 14 միլիոն եվրո։ Նորամուտը նշեց օգոստոսի 6-ին, «Տոմի» դեմ խաղում, որն ավարտվեց «Անժիի» հաղթանակով (2-0)։ Վնասվածքների պատճառով թիմի կազմում անցկացրեց ընդամենը 8 խաղ։ 2011-2012 ձմեռային միջսեզոնային շրջանում նա թիմի հետ չուղևորվեց ԱՄԷ՝ մասնակցելու առաջին հավաքին, իսկ հետո խաղացողի գործակալը հայտարարեց, որ մոսկովյան «Դինամոն» պրակտկորեն ավարտել է խաղացողին ձեռք բերելու գործընթացը[3]։

«Դինամո» Մոսկվա խմբագրել

2012 թվականի հունվարի 12-ին «Դինամոն» պաշտոնապես հաստատեց խաղացողին ձեռք բերելու և նրա հետ քառամյա պայմանագիր կնքելու մասին[4]։ Տրանֆերի արժեքը կազմեց 19 միլիոն եվրո[5]։ Ջուջակը ակումբում դեբյուտեց 2012 թվականի մարտի 9-ին, «ԲԿՄԱ»-ի դեմ խաղում, իսկ 75-րդ րոպեին աչքի ընկավ գոլային փախանցմամբ, որից հետո Իգոր Սմեշով գոլ խփեց։ Մյուս խաղերում գոլային փոխանցումներ կատարեց Քեվին Կուրանիին և Զվեզդան Միսիմովիչին։ «Դինամոյում» առաջին գոլը խփեց «Տերեկի» դարպասին, թեկուզ նրա թիմը պարտվեց։ 2012 թվականի օգոստոսի 25-ին «Լոկոմոտիվի» դեմ խաղում Ջուջակը կատարեց 2 գոլային փոխանցում և խփեց 1 գոլ, իսկ իր թիմը հաղթեց 3-2 հաշվով։

2014 թվականի նոյեմբերի 2-ին «Լոկոմոտիվի» դեմ խաղում (2-4) Ջուջակը խփեց ռուսական Պրեմիեր Լիգայում «Դինամոյի» 1000-րդ գոլը[6]։

2015 թվականի ձմռանը լուրեր տարածվեցին, որ Ջուջակը կարող է տեղափոխվել «Լացիո» կամ «Ինտեր». 2015 թվականի ամռանը Ջուջակը հայտնեց, որ ուզում է տեղափոխվել «Հերթա» կամ «Բեշիկթաշ»։ 2015 թվականի օգոստոսի 17-ին տեղափոխվեց թուրքական «Բուրսապսոր»[7]։

Հավաքականում խմբագրել

Բալաժը խաղացել է իր երկրի տարբեր հավաքականներում։ Մինչև 17 տարեկանների հավաքականում խաղացել է 6 խաղ։ Նույնքան խաղացել է մինչև 19 տաչեկանների հավաքականում։ 2007 թվականի հունիսի 2-ին Իրակլիոնում, Հունաստանի դեմ խաղում առաջնախաղն է անցկացրել ազգային հավաքականում։ Առաջին գոլը խփել է 2008 թվականի մայիսի 24-ին, հույների դեմ խաղում։ Երկրորդը խփել է Նիդերլանդների դարպասին, երրորդը՝ Սան Մարինոյի դարպասին։ Չորրորդ գոլը ամենահիշարժանն է։ 2010 թվականի հոկտեմբերի 12-ին Ջուջակը ֆինների դարպասին գոլ խփեց 94-րդ րոպեին։ Հինգերորդ գոլը հունգարացին խփել է Լիտվայի դեմ ընկերական խաղում։ Ընդհանուր առմամբ հավաքականում խաղացել է 77 խաղ և խփել 18 գոլ։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Հունգարիայի չեմպոին (3)՝ 2004-2005, 2005-2006, 2006-2007
  • Հունգարիայի սուպերգավաթ (3)՝ 2005, 2006, 2007
  • Նիդերլանդների չեմպիոն (1)՝ 2007-2008
  • Նիդերլանդների սուպերգավաթ (1)՝ 2008
  • Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից (1)՝ 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  2. «Джуджак - футболист года в Венгрии» (ռուսերեն). sport-express.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.
  3. «Агент Джуджака: «Сегодня Балаж может подписать контракт с «Динамо»» (ռուսերեն). Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.
  4. «Итоги заседания совета директоров» (ռուսերեն). Sports.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  5. Dinamo Moskau verpflichtet Ungar Dzsudzsák für 19 Millionen
  6. Балаш Джуджак забил тысячный гол «Динамо»
  7. Джуджак сегодня будет представлен в качестве игрока «Бурсаспора»

Արտաքին հղումներ խմբագրել