Բադ Ռագաց
Բադ Ռագաց[2] (գերմ.՝ Bad Ragaz), առողջարանային քաղաք Շվեյցարիայի Սեն Գալեն կանտոնում, Ցյուրիխից գնացքով մեկ ժամ հեռավորության վրա։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես իր բնական հանքային ջրերի, հարմարավետ ու գեղեցիկ առողջարանների շնորհիվ։ Մինչև 1937 թվականը անվանվել է Ռագաց[3]։ Ծովի մակերևույթից բարձրությունը՝ շուրջ 1000 մետր։ Զբաղեցնում է 25,4 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով եղել է մոտավորապես վեց հազար։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
շվեյց. գերմ.՝ Bad Ragaz | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 25,37 կմ², 25,4 կմ² | ||||
ԲԾՄ | 516 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲6100 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 081 | ||||
Փոստային դասիչ | 7310 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SG | ||||
Պաշտոնական կայք | badragaz.ch | ||||
| |||||
Պատմական փաստաթղթերում այս բնակավայրը առաջին անգամ հիշատակվել է 843 թվականին՝ որպես Ragaces:
1854 թվականին այստեղ է մահացել գերմանացի նշանավոր փիլիսոփա Ֆրիդրիխ Շելինգը։
Պատմաճարտարապետական հուշարձաններ խմբագրել
Ջրաբուժական սենյակներով ու սրահներով գյուղական բաղնիքները (գերմ.՝ Dorfbad), սբ. Լեոնարդի մատուռն ու Ֆրոյդենբերգի միջնադարյան ամրոցի ավերակներն ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմաճարտարապետական ժառանգության ցանկում[4]։
Պատկերասրահ խմբագրել
-
Ֆրոյդենբերգ ամրոցի հատակագիծը
-
Ամրոցը
-
Սբ. Լեոնարդ մատուռը
Անվանի անձինք խմբագրել
- Ֆրիդրիխ Վիլհելմ Շելինգ (1775-1854) - գերմանացի փիլիսոփա, մահացել է Ռագացում
- Խլոդվիգ՝ Հոհենլոե-Շիլլինգսֆյուրստի իշխան - 1901 թ. մահացել է Ռագացում
- Կառլ Գարրե (ծնվ. 1857 թ., Ռագացում – 1928) - վիրաբույժ
- Օեն Գիոկ Խոուվ (1874-1927) - հոլանդա-ինդոնեզիացի մարդասեր-բարեգործ և մեծ հողատեր, ով մահացել է Ռագացում[5]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018 — FSO, 2019.
- ↑ Բադ Ռագաց հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz published by the Swiss Federal Statistical Office (գերմ.) accessed 23 September 2009
- ↑ Swiss inventory of cultural property of national and regional significance Archived 1 May 2009 at the Wayback Machine. 21.11.2008 version, (գերմ.) accessed 6 January 2010
- ↑ Setyautama Sam (2008)։ Tokoh-tokoh etnis Tionghoa di Indonesia (ինդոնեզերեն)։ Kepustakaan Populer Gramedia։ ISBN 9789799101259։ Վերցված է մարտի 17, 2019
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բադ Ռագաց կատեգորիայում։ |